ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ակցիայի նպատակն է հարցը հանրային օրակարգում պահելը

31 Հոկտեմբեր 2024

ՀՅԴ Գերագույն մարմինն հոկտեմբերի 29-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նոյեմբերի 1-ին, 14.00-ից բողոքի ակցիա են նախատեսել ՄԱԿ-ի գրասենյակի առջև, որից հետո երթի մասնակիցները կշարժվեն դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։ Պահանջելու են Բաքվում կայանալիք COP29-ի մասնակիցներից` ճնշում գործադրել Բաքվի վրա՝ հայ ռազմագերիներին բաց թողնելու համար։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակն է հարցը հանրային օրակարգում պահելը։ «Նորմալ չէ, երբ ադրբեջանական բանտում հայ ռազմագերիներ են, երբ Ադրբեջանը պատրաստվում է հյուրընկալել բավական խոշոր միջոցառում, և այդ թեման հանրային օրակարգում պարզապես չկա։ Ամբողջ աշխարհում լոբբիստական աշխատանքներ իրականացվում են, «Հայ դատի» գրասենյակներն են աշխատանքներ իրականացնում, բայց ներհայաստանյան օրակարգում այդ օրակարգը չկա։ Բնականաբար, ակնկալիքն այն չէ, որ այս ցույցի միջոցով կլուծվեն բոլոր հարցերը, սակայն խնդիրն օրակարգում պահելը, ամբողջ աշխարհում տեղի ունեցող աշխատանքներին աջակցելը և հայկական օրակարգում հարցի վրա ուշադրություն սևեռելը և միջոցն է ցույցը։ Եվ այդ գրասենյակների մոտ այցելելը և իրենց մարդու իրավունքների պաշտպանության դերին հավատարիմ մնալ պահանջելն է հարցը՝ նպատակն էլ դա է»,-ասաց ԱԺ պատգամավորը։

ՄԱԿ-ի գրասենյակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ, որպեսզի թիրախային լինի ակցիան եւ հնարավոր լինի, որ COP29-ին իրենց մասնակցությունը հաստատած պատվիրակները բարձրաձայնեն այս հարցը, բարձրաձայնեն Ադրբեջանում գտնվող գերիների հարցը, հնարավորության դեպքում տեսակցեն նրանց կամ պահանջեն տեսակցություն ու դրանով իսկ կգեներացվի ճնշում Ադրբեջանի վրա։

«Սա ընդամենը մասնիկն է արդեն տեղի ունեցող քայլերի, ոչ թե առանձին ինչ-որ քայլ է, որը չունի ընթացք և շարունակություն»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Հարցին, ՀՀ ԱԳՆ-ի մոտ ցույցը վերջիններիս արթնացնելու նպատակ ունի, Վարդանյանն ասաց, որ իրենք կարծում են, որ այս գերատեսչությունը արթուն է և գործում է ըստ իր ունեցած պլանավորման։

«Սա փորձ է չշրջանցել պատասխանատուներին և մեղավորներին այս իրավիճակի, և առիթ է նրանց ուղղված բողոքը հասցեագրելու։ Շատ անտրամաբանական է, երբ մենք բոլորից պահանջում ենք մեզ վերաբերող հարցի լուծում, բացի Հայաստանի համապատասխան գերատեսչություններից»,-ասաց պատգամավորը։

Մեր դիտարկմանն այն մասին, որ միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ բարձրաձայնել են Ադրբեջանում քաղբանտարկյալների, ազատազրկված լրագրողների, խոսքի ազատության կոպիտ ճնշումների մասին, սակայն հայ գերիների մասին խոսք անգամ չկա, ասաց, որ երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է ամեն ինչից, բացի հայ ռազմագերիներից, բոլոր աշխատանքերը, որ այդ ուղղությամբ իրականացվում են ամբողջ աշխարհում,ե թե չեն արժեզրկվում, ապա գոնե կիսով չափ հաստատ արժեզրկվում են և անարդյունավետ են դառնում։

«Խնդիրն այն է, որ հիմա Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական մակարդակով աշխարհի միակ սուբյեկտից, ումից պետք է այդ մասով բարձրանար աղմուկը՝ դա տեղի չի ունենում։ Խոսում են Լիբանանի փախստականներից, օրինակ խոսուոմ են Իսրայելի գերիներից, խոսում են ուկրաինական ճգնաժամից, որովհետև այդ պետությունների ղեկավարները ամեն հարմար առիթով խոսում են այդ նարատիվներով, այդ թեմաներն են բարձրաձայնում։ Եվ անպայման գտնվում է որևէ թերթ կամ որևէ այլ պաշտոնյա, որը դա կրկնում է։ Հիմա եթե Հայաստանի պաշտոնական տեսակետից դա չի հնչում, մենք չպետք է զարմանանք նրանից, որ չկան թերթեր կամ միջազգային խոշոր պարբերականներ, որոնք դա կկրկնեն՝ դա է մեր գլխավոր խնդիրը, դա է պատճառը, դա է անկյունաքարը ու ելակետը»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

Թորոնթոհայ TV հեռուստաժամի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյ

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company