ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

«Քաղաքացիական պայմանագիրը» նախապատրաստվում է ընտրությունների՝ «ռազմական եւ արտակարգ դրությամբ»

02 Նոյեմբեր 2024

Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ առաջարկվող կարգավորումները կարող են էական վտանգ ներկայացնել, քանի որ կարող են օգտագործվել ոչ թե որպես հրատապ ճգնաժամին արձագանքելու միջոց, այլ որպես քաղաքական գործիք։

Կառավարությունն՝ անհետաձգելի ճանաչելով եւ հրատապության կարգով խորհրդարան է ուղարկել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Փոփոխություններ են նախատեսվում նաեւ հարակից օրենքներում։

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, «կողմ» են քվեարկել միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։

Փոփոխությունները 24 կետով են։ Դրանցից ամենաառանցքայինը, որը նաեւ հանրային հուզումների առիթ է տվել՝ «ընտրությունների նշանակումը եւ անցկացումը արտակարգ եւ ռազմական դրության դեպքում», դրույթն է։ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում՝ 7 օրվա ընթացքում»,- ասված է նախագծում։

«Սա նշանակում է, որ երբ արդեն իսկ հայտնի լինեն քվեարկության նախնական արդյունքները, ապա կառավարությունը, սուբյեկտիվ ընկալումներից ելնելով, կարող է հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, որը ինքնաբերաբար կզրոյացնի ժողովրդի կողմից արտահայտված կամքը, արդեն իսկ կայացած ընտրության արդյունքները եւ կհանգեցնի նոր քվեարկության։ Ինչպես բազմիցս քննադատված կայուն մեծամասնության դրույթից չհրաժարվելը, այնպես էլ այս փոփոխությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիտարկում է նեղ իշխանական շահերից բխող, ինչը կարող է հակաժողովրդավարական գործիք հանդիսանալ թե՛ գործող, թե՛ ապագա իշխանությունների ձեռքին՝ ստացված անցանկալի ընտրական արդյունքները, այն է ժողովրդի կամքը զրոյացնելու համար»,- ասված է առաջարկվող փոփոխությունների առիթով «Լուսավոր Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Այս գնահատականի հետ համամիտ է նաեւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին՝ «մի կողմ դնել քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները եւ թույլ չտալ ԸՕ փոփոխությունները, քանի դեռ դրանք երկրորդ ընթերցմամբ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից ու չեն վավերացվել նախագահի կողմից»:

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Առավոտի» հետ զրույցում, հարցի վերաբերյալ որոշ մանրամասների անդրադարձավ. «Ներկայացված հիմնավորումը նա է, որ Սահմանադրությունն արգելում է արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ ընտրություններ անցկացնելը, իրենք էլ փորձել են մանրամասն կարգավորել։ Բաժանել են երեք փուլի. նախագահի կողմից ընտրություններ նշանակելու պահից, մինչեւ թեկնածուների առաջադրման պահը, թեկնածուների գրանցումից մինչեւ արդյունքների ամփոփման պահը եւ դրանից հետո։ Ամենավիճահարույցը նա է, որ եթե քվեարկությունը եղել է եւ որեւէ պատճառով արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվելու, իրենք գրում են, որ զրոյից ընտրություն պետք է լինի։ Մենք առարկեցինք, իրենք ընդունեցին մեր առարկությունը եւ հիմա, աշխատանքային խմբով, աշխատում ենք նոր ձեւակերպման վրա։ Այլ բան է, երբ ընտրության օրը՝ մինչեւ 20.00-ն է հայտարարվում արտակարգ դրություն, այլ բան, երբ քվեարկության ավարտից հետո։ Մեր առաջարկն այն է, որ եթե քվեարկությունից հետո է հայտարարվում արտակարգ կամ ռազմական դրություն, ապա, դա պետք է չազդի քվեարկության արդյունքների վրա, այդ արդյունքները պետք է ամփոփվեն»։

Աշխատանքային խմբի շրջանակներում երկրորդ պայմանավորվածությունն այն է, որ արտակարգ եւ ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում պետք է հստակեցվեն այն հիմքերը, որոնց դեպքում կարող է արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվել՝ սահմանափակելով ընտրության հիմնարար իրավունքը։ «Իրենք, մեծ հաշվով, իմ նշած առարկությունների շրջանակներում համաձայնվել են, հիմա, մնում է առաջիկայում, աշխատանքային քննարկումներում ամրագրենք։ Նաեւ լսումներ են լինելու առաջիկայում, որի ժամանակ նոր ձեւակերպումները կներկայացվեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ 10-15 հարց էլ կա, որոնք քննարկման առարկա են դարձել. «Օրինակ, կուսակցություններից հավելյալ պահանջվում է արդարադատության նախարարությունից տեղեկանք ներկայացնել այն մասին, որ կանոնադրությունները համապատասխանում են ՀՀ օրենքներին, ՀՀ քրեական օրենսգրքում 2-3 հոդված են պատրաստվում ապաքրեականացնել, այդ թվում նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ավել նվիրատվություններին վերաբերվող հոդվածը։ Գործող օրենսդրությամբ, ավել նվիրատվությունը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, սա համաձայնվել են հանել։ Հիմնադրամների հետ կապված հարցերն են հստակեցվել եւ ըստ այդմ, ընտրությունների ժամանակ, կուսակցությունները միայն իրենց հաշվին առկա գումարը կարող են փոխանցել ընտրական հիմնադրամին։ Նախկինում ցանկացած անձ կարող էր հիմնադրամին գումար փոխանցել։ Այդ մասով վերահսկողությունն է մի փոքր հստակեցվել»։

«Առավոտի» դիտարկմանը՝ երբ ասում եք, որ առարկություններն ընդունվել են իշխանության ներկայացուցիչների կողմից, տպավորություն է, որ նախագիծը բերվել էր փնթի աշխատած ու միտում չկա՞ր այդ դրույթներն անցկացնելու, մինչդեռ, հանրային դաշտում տրամադրություններ են գեներացվում, որ առաջիկա ընտրություններում, ռազմական կամ արտակարգ դրության դրույթը կիրառելով, Նիկոլ Փաշինյանը փորձելու է իշխանությունը պահել, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Ես չասացի, որ փնթի աշխատանքի արդյունք է, լավ էլ մշակված մանրամասնություններով էր։ Իրենք ի՞նչ են ուզում՝ դժվարանում եմ ասել։ Ասում եմ այն, ինչն իրենք փորձում էին բացատրել։ Բայց առարկությունները եւ այդ նույն կասկածները, որոնք մենք բարձրաձայնեցինք… ստացվում է, որ ցանկացած պահի ու ոչ միայն իշխանությունը, ինչ-որ երրորդ ուժ, օրինակ, թշնամին, մի գործողությամբ այդ համապետական եւ կարեւոր նշանակության միջոցառումը կարող է տապալել։ Կամ, որեւէ այլ՝ ապակայունացման գնացող ուժ, կարող է ընտրությունների օրն ինչ-որ պայթեցումներ կամ հրկիզումներ կազմակերպել ու այդ պատրվակով արտակարգ դրություն հայտարարվի։ Դու չպիտի թողնես խոցելի տեղ, որ ինչ-որ մեկը՝ իշխանություն կամ ոչ իշխանություն, կարողանա ազդել պետական նշանակության կարեւոր միջոցառման վրա։ Այո, իրենց ներկայացրած նախկին ձեւակերպումներով, լրիվ հիմքեր կան պնդելու, որ իշխանությունը հենց զգա, որ պարտվում է, կարող է արտակարգ դրություն հայտարարել եւ այդ հիմքով չեղարկել ընտրությունները։ Իրենք այդ կասկածները փարատելու համար, համաձայնվեցին մեր առարկությունների հետ։ Թե վերջնական ի՞նչ ձեւակերպում կլինի, առաջիկա ժամանակահատվածում կերեւա»։

Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովն այդ դրույթը դեռ նախորդ փոփոխությունների ժամանակ էր մերժել՝ իր կարծիքում նշելով. «Թեեւ ընտրությունները, սկզբունքորեն, կարող են կասեցվել արտակարգ դրության ժամանակ, խնդրահարույց է կասեցնել կամ դադարեցնել արդեն իսկ մեկնարկած ընտրությունները։ Ընտրական գործընթացի դադարեցումն այն բանից հետո, երբ ընտրողներն արդեն քվեարկել են (քվեարկության օրը կամ դրանից հետո), ավելի վտանգավոր է: Ընտրողների կամքը ձեւավորվելուց հետո (թեեւ դեռ հայտնի չէ, քանի որ ձայները դեռ պետք է հաշվվեն), այն պետք է հարգվի եւ պաշտպանվի: Անգամ արտակարգ դրության դեպքում ընտրական գործընթացն այս փուլում չպետք է դադարեցվի առանց հիմնավոր պատճառի: Թեեւ իշխանությունները կարող են ի վիճակի չլինել այդ ընթացքում ամփոփել ձայները եւ որոշել արդյունքները, այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել ձայների հաշվարկը մինչեւ արտակարգ դրության ավարտը։ Եթե արտակարգ դրությունը տեւի ավելի երկար, ապա հաշվարկը պետք է կազմակերպվի նույնիսկ արտակարգ դրության ժամանակ։ Կախված հանգամանքներից՝ այն կարող է կազմակերպվել, օրինակ, արտակարգ դրության վայրից ավելի հեռու, կամ կարող է իրականացվել իրավիճակի բարելավումից հետո (թեեւ արտակարգ դրությունը դեռեւս չի ավարտվել)»:

Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ առաջարկվող կարգավորումները կարող են էական վտանգ ներկայացնել, քանի որ կարող են օգտագործվել ոչ թե որպես հրատապ ճգնաժամին արձագանքելու միջոց, այլ որպես քաղաքական գործիք։

Վենետիկի հանձնաժողովը կարծիքն ընդունել է 2023 թ. հոկտեմբերի 6-7 անցկացված լիագումար նիստերի ընթացքում https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2023)030-e։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company