ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

ՀՀ օրվա իշխանությունը լավ գիտի, թե ինչ է արել Արցախի հետ

23 Հունվար 2025

Հունվարի 21-ին խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին սպառնացել էր Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ասելով՝ թող լռեն ու ՀՀ գործերին չխառնվեն, Արցախում իրենց արածների հետևանքները տեսել ենք արդեն։

«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ լավ կլինի, եթե իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, դրա հետևանքը տեսանք։

Կարծում եմ՝ իրենց կողմից ճիշտը լռելն է։ Իրենք ՀՀ-ում կարգավիճակ ունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք՝ փախստական։ ՀՀ իշխանությունը մեկն է, և, այո, մենք պետք է որոշում կայացնենք, և իրենք ենթարկվեն այդ որոշումներին, այլ ոչ թե փորձեն ինչ-որ առանձին օրակարգ առաջ բերեն։ Դա չի ստացվելու, թույլ էլ չենք տալու, ու թող հանկարծ չսխալվեն, բազմիցս դրա մասին ասել ենք»,- նշել էր Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով արցախահայերի այն քննադատություններին, որ Բաքվում պահվող գերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու համար ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում։

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատմաբան Վահրամ Բալայանի համար արդեն զարմանալի չէ, երբ ՀՀ իշխանություններն Արցախի հանձնման, գերիներին ու պատանդներին աչքաթող անելու մեղավորներին փնտրում են իրենցից դուրս։

«Ամեն ինչ խոսելով չէ, Ալեն Սիմոնյանն իր ասածների փաստերն ունի՞, իսկ որ Արցախը հանձնել են իրենք՝ 2022 թվականին Պրահայում, փաստ է։ Երբ մարդը մի բան է ասում, դրան պետք է հետևի փաստերի ցուցադրումը։ Օրինակ, մենք ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, կարո՞ղ են իրենք սրան հակափաստարկ բերել, չե՛ն կարող։

Կարող եմ մի բան ասել՝ այս իշխանությունների վերջին տարիներին ասած որևէ հայտարարության մեջ նորություն չկա՝ փորձում են իրենց ամբողջ մեղքը բարդել այլոց վրա, իրենցից հեռացնել, սա է իրականությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վահրամ Բալայանը։

Բալայանը նաև շեշտեց՝ ՀՀ օրվա իշխանությունը լավ գիտի, թե ինչ է արել Արցախի հետ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հիմա փորձում են գտնել մարդկանց, որոնց դրա համար կմեղադրեն։ Իսկ դրա համար ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք այս պահին խեղճ են, զրկված հայրենիքից, տնից, նրանց հեշտ է մեղադրել։

«Ինձ մեկ հարց է հետաքրքրում ու ինձ համար զարմանալի է՝ եթե Արցախն իրենք չեն հանձնել, ապա ինչո՞ւ այս պահին չեն բարձրաձայնում արցախահայերի հավաքական վերադարձի հարց։

Ադրբեջանն այսօր մշտապես խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, դրա հետ կապված մարմիններ է ձևավորել, իսկ ՀՀ իշխանությունն ինչո՞ւ միջազգգային ատյաններում չի բարձրաձայնում արցախահայերի հիմնարար իրավունքների հարցը։

Հասկանո՞ւմ եք, այս ամենն անպտուղ բան է, սա վնասում է ՀՀ անվտանգությանը, մեզ ավելի խոցելի է դարձնում։ Եթե իշխանությունը բարձրացնի արցախահայերի վերադարձի, նրանց անվտանգության հարցը, հայկական կողմի համար լավ դիրքեր կապահովի, բայց փոխարենը ՀՀ իշխանությունները կեղծ թեզ են ձևավորել ու խոսում են դրանց շուրջ»,- ընդգծեց Վահրամ Բալայանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company