ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Եկեղեցու դէմ տեռոր. Բոլշեւիկներից մինչ Փաշինեան

19 Հոկտեմբեր 2025 ՊԱՅՔԱՐ, ՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՅՈՒԹԵԱՆԸ

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր ի վեր եղել է մեր ժողովրդի ազգային ինքնութեան, հոգեւոր արժէքների եւ մշակոյթի անխոնջ պահապանը։ Այս վեհ կառոյցը ոչ միայն հաւատքի կենտրոն է եղել, այլեւ հայ ժողովրդի հզօրագոյն միասնութեան եւ տարաբնոյթ փորձութիւններին դիմադրելու խորհրդանիշը։ Ժամանակի ընթացքում, երբ հայ ժողովուրդն անցել է բազմաթիւ փորձութիւնների միջով՝ պետականութեան կորուստ, ցեղասպանութիւն, ուծացում, քաղաքական եւ հոգեբանական տեռոր… հէնց Եկեղեցին է եղել այն ամուր խարիսխներից մէկը, որը պահպանել է մեր ազգային ոգին ու հոգեւոր զօրութիւնը։

1920-30-ական թւականներին բոլշեւիկեան բռնապետութիւնը սանձազերծեց մամլիչ արշաւ, ուղղւած հէնց այդ հոգեւոր ու ազգային հիմքի կործանմանը։ Նրանց աթեիստական գաղափարախօսութիւնը, նոր հասարակութիւն ձեւաւորելու անւան տակ, Հայ Առաքելական Եկեղեցին դիտարկեց որպէս հին կարգերի ու հին արժէքների կրող եւ պահպանող, որոնք հարկ էր ոչնչացնել։ Այս տեռորային քաղաքականութիւնը ոչ միայն խլեց հազարաւոր հոգեւորականների կեանքեր, փակեց եկեղեցիներ ու վանքեր, զրկեց ժողովրդին հոգեւոր խթանից, այլ, նաեւ, փորձեց ջնջել եկեղեցու՝ որպէս ազգային հոգեմտաւոր էութեան եւ նկարագրի խտացումը մարմնաւորող նշանակութիւնը։

Թէեւ այդ դաժան տարիները խոր հետք թողեցին մեր ժողովրդի հոգու եւ մտքի վրայ, սակայն չկարողացան կոտրել նրա բնազդային հաւատն առ Աստւած եւ Եկեղեցի։ Եկեղեցին շարունակեց ապրել, որովհետեւ մնաց որպէս այն հոգեղէն հզօր ժայռը, որին դարերի ընթացքում ապաւինել էր ժողովուրդն ամենադաժան փորձութիւնների պահին։

Իսկ այսօր մենք կրկին կանգնած ենք նոյն վտանգաւոր հանգրւանին. Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպէս բոլշեւիկեան տեռորի տարիներին, յայտնւել է օտարածին հզօր քաղաքական եւ գաղափարական ճնշման տակ, ՀՀ գործող իշխանութիւնների կողմից։

Նիկոլ Փաշինեանի եւ նրա թիմի կողմից որդեգրած հակաեկեղեցական քաղաքականութիւնը եւ սանձազերծած պայքարն անմտութիւն է դիտարկել որպէս սոսկ ներքաղաքական պայքարի խնդիր։ Անզէն աչքով անգամ նկատելի է, որ այն յստակ ենթարկւում է արտաքին կենտրոններին, որոշակիօրէն՝ ադրբեջանա-թուրքական ազդեցութեանը, որոնց պահանջների կամակատարն է դարձել Հայաստանի իշխանութիւնը։ Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախւորող, Բաքւից մերթ ընդ մերթ հնչող յայտարարութիւններն ու որպէս կանոն դրանց անմիջապէս հետեւող ՀՀ իշխանութիւնների հակաեկեղեցական քայլերը դարձել են օրինաչափութիւն եւ ակնյայտօրէն փաստում են, որ սա ինքնուրոյն քաղաքականութիւն չէ, այլ՝ արտաքին պատւէր, որի նպատակն է խաթարել հայկական ազգային դիմադրութիւնը՝ հարւածելով նրա հոգեւոր հիմքին։

Այս հակաեկեղեցական արշաւը ենթադրում է ոչ միայն հոգեւոր ու մշակութային աւերում, այլեւ հետապնդում է էութենական բնոյթի չափազանց վտանգաւոր նպատակներ։ Այն փորձում է կործանել Հայաստանի ազգային ինքնութիւնը, թուլացնել ժողովրդի համախմբումը եւ ոչնչացնել այն հիմքերը, որոնց վրայ է կառուցւում հայկական պետականութիւնը եւ ազգի ապագան։

Եթէ այս դժոխային ծրագիրը յաջողութեան հասնի, հայ ժողովուրդը կանգնելու է անդառնալի հետեւանքների առջեւ՝ ազգային ինքնութեան խարխլումից ու խեղումից մինչեւ պետականութեան կորուստ։ Բոլոր պետութիւններին եւ ժողովրդներին յատուկ սովորական սոցիալական կամ քաղաքական ճգնաժամերի փոխարէն մենք կարող ենք յայտնւել ազգային գոյութենական ճգնաժամի մէջ, իսկ սա նշանակում է մեր պատմական յիշողութեան, մշակութային, ազգային եւ հոգեւոր ինքնատիպութեան կորստի վտանգ։

Նման զարգացումները կարող են սրել հասարակական բեւեռացումներ, ներքին հակասութիւններ ու հակադրութիւններ, որոնք միանշանակ չեն սահմանափակւի միայն հանրային դաշտով։ Դրանք կարող են առաջացնել ազգային անվտանգութեանը սպառնացող անկայունութիւն եւ լուրջ մարտահրաւէրներ՝ հաշւի առնելով տարածաշրջանային լարւածութիւնն ու արտաքին սպառնալիքները։

Մենք չպէտք է մտաթող անենք աներկբայ այն իրողութիւնը, որ Հայ Առաքելական Եկեղեցին երբեք չի եղել միայն հոգեւոր հաստատութիւն։ Այն մեր ժողովրդի դիմադրութեան, ազգային ինքնութեան եւ մշակութային շարունակականութեան պահպանման կենտրոնն է։ Եկեղեցին պաշտպանելն այսօր նշանակում է պահպանել հայ ժողովրդի ազգային եւ հոգեմտաւոր ինքնութիւնն ու նկարագիրը՝ ապահովելով նրա ապագայ կենսունակութիւնը:

Այս համատեքստում ակնյայտ է, որ անհրաժեշտ է համախմբւել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Սփիւռքում։ Միասնութիւնը եւ համատեղ պայքարը, անկախ բնակութեան վայրից, պէտք է դառնան մեր Եկեղեցու պաշտպանութեանը կոչւած գլխաւոր գործիքները։

Վերջիվերջոյ, հայ ժողովուրդը կանգնած է ճակատագրական ընտրութեան առջեւ՝ կամ ընկրկել ու թոյլ տալ հոգեւոր ու ազգային ինքնութեան ոչնչացում, կամ ամրացնել միասնութիւնը, հզօրացնել հաւատքը, պահպանել եւ փոխանցել մեր հոգեմտաւոր ժառանգութիւնը յաջորդ սերունդներին։ Այս պայքարում յաղթողը կը լինի նա, ով կը հասկանայ, որ Եկեղեցու եւ ազգային կառոյցների պահպանութիւնը հայ ժողովրդի գոյութեան առանցքն է։

Այսօր, ինչպէս երբեք, անհրաժեշտ է խորացնել ազգային ինքնագիտակցութիւնը, համախմբել բոլոր ուժերը՝ որպէսզի մեր ժողովուրդը կարողանայ վերահաստատել եւ իր պատմական առաքելութիւնը, վերաիմաստաւորել հոգեւոր ու ազգային կեանքը եւ չէզոքացնել բոլոր փորձերը, որոնք նպատակ ունեն ջնջել մեր ազգային ինքնութիւնը։

Մենք կանգնած ենք մեր պատմութեան կարեւորագոյն խաչմերուկներից մէկում։ Այս ճանապարհին աներկբայ է միասնականութիւնն ու համընդհանուր հոգածութիւնը, որպէսզի Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպէս նախորդ 17 դարերը, շարունակի մնալ որպէս հայութեան երթը լուսաւորող յաւերժական հոգեւոր փարոսը եւ ազգային միասնականութեան խորհրդանիշը։

«Ալիք»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company