ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երբ «ընդունելի լինելը» դառնում է ինքնութեան գին

21 Հունիս 2026 Հասարակութիւնների «ստոկհոլմեան» վարքագիծը եւ քաղաքական դրսեւորումները

Ի՞նչ է տեղի ունենում այն հասարակութիւնների հետ, որոնք ժամանակի ընթացքում սկսում են սեփական արժէքները դիտել որպէս թերզարգացում, իսկ արտաքին աշխարհին նմանւելը՝ առաջադիմութեան միակ ճանապարհ։ Ինչո՞ւ են երբեմն հասարակութիւնները ոչ միայն ենթարկւում արտաքին մշակութային կամ քաղաքական ազդեցութիւններին, այլեւ սկսում են տրամաբանութիւն մոգոնել դրանց համար, նոյնիսկ այն դէպքում, երբ դրանք հակասում են սեփական պատմական փորձառութեանը կամ ազգային ինքնութեան առանցքային շերտերին։

Այս հարցերը նոր չեն, սակայն այսօր՝ հաղորդակցական տեխնոլոգիաների արագ զարգացման, սոցիալական ցանցերի ազդեցութեան եւ քաղաքական բեւեռացման պայմաններում, դրանք ստանում են նոր արտայայտութիւններ։ Յատկապէս այն երկրներում, որոնք պետականութիւն են ժառանգել մեծ կայսրութիւնների փլուզումից եւ երկար ժամանակ շարունակել են ապրել անվտանգութեան, ճանաչման կամ քաղաքակրթական ինքնահաստատման փնտռտուքի մէջ։

Վերջին տասնամեակներում, մասնաւորապէս Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ձեւաւորւած նորանկախ հասարակութիւններում, նկատելի է դարձել մի երեւոյթ, երբ քաղաքական որոշ խմբեր եւ գաղափարական շրջանակներ «արեւմտեան արժէքներ» ասւածը ներկայացնում են ոչ թէ որպէս փորձառութիւններից գոյացած կամ ընտրած այլընտրանք, այլ՝ քաղաքակրթական պարտադիր ուղի։ Այդ շրջանակներում երբեմն խրախուսւում է այնպիսի վերաբերմունք, որտեղ ազգային աւանդոյթը, մշակութային առանձնայատկութիւնը կամ պատմական ինքնագիտակցութիւնը ներկայացւում են որպէս խոչընդոտ «ժամանակակից» երեւալու ճանապարհին։

Սակայն այստեղ ի յայտ է գալիս մի հակասութիւն, որի մասին քիչ է խօսւում։ Այն, ինչ յաճախ նորանկախ երկրներում ներկայացւում է որպէս ժողովրդավարութեան անխուսափելի պահանջ, բուն Եւրոպայի մէջ երբեմն գործում է լրիւ այլ տրամաբանութեամբ։ Եւրոպական պետութիւնները, անկախ իրենց լիբերալ քաղաքական հռետորաբանութիւնից, ունեն ազգային ինքնութեան, լեզւի, մշակոյթի եւ պետական շահի այնպիսի «կարմիր գծեր», որոնք արտաքին ճնշումների ներքոյ չեն վերանայւում։ Այլ խօսքով՝ այն, ինչ ուրիշներին խորհուրդ է տրւում որպէս բաց հասարակութեան նշան, ներսում յաճախ սահմանափակւում է ազգային շահի տրամաբանութեամբ։

«Ստոկհոլմեան սինդրոմով» հասարակութիւննե՞ր

Հէնց այս հակասութեան մէջ է, որ որոշ հասարակութիւններում սկսում է ձեւաւորւել մի հոգեբանական վիճակ, որը, թերեւս, փոխաբերական իմաստով կարելի է համեմատել «ստոկհոլմեան սինդրոմի» հետ։ Խօսքը, անշուշտ, բժշկական կամ հոգեբանական ախտորոշման մասին չէ, այլ՝ մի իրավիճակի, երբ արտաքին ուժի կամ ազդեցութեան նկատմամբ ձեւաւորւում է ոչ միայն կախւածութիւն, այլեւ ներքին համակրանք կամ արդարացում։ Երբ մարդը կամ հասարակութիւնը սկսում է հաւատալ, որ «ընդունելի» լինելու համար նախ պէտք է հրաժարւի սեփականից։

Այս երեւոյթը յատկապէս նկատելի է այն հասարակութիւններում, որտեղ անվտանգութեան զգացումը խոցելի է, պետական ինքնավստահութիւնը՝ ցածր, իսկ արտաքին հովանաւոր գտնելու ցանկութիւնը՝ բարձր։ Այդ պարագայում «ժամանակակից» երեւալը երբեմն վերածւում է ոչ թէ զարգացման, այլ ինքնութեան վերափոխման պահանջի։ Սեփական պատմութիւնը վերանայելու, ազգային սրբութիւնները երկրորդական դարձնելու կամ պատմամշակութային ընկալումները «հնացած կամ դժգոյն» որակելու գործընթացները դառնում են ոչ թէ բանավէճի, այլ բարոյական ճնշման առարկայ։

Միջազգային քաղաքականութիւնը նման օրինակների պակասը չի ունեցել։ Իրանի դէմ պատերազմի տարիներին որոշ իրանական խմբաւորումների որդեգրած վարքագիծը՝ արտաքին հակառակորդի հետ նոյնականացման տրամաբանութեամբ, երկար ժամանակ մնացել է քաղաքական ու բարոյական բանավէճի առարկայ։ Նոյնպէս տարբեր երկրներում կարելի է տեսնել դէպքեր, երբ հասարակութեան մի հատւած արտաքին ուժի յաղթանակը սկսում է ընկալել որպէս սեփական ներքին հակառակորդից ազատւելու միջոց։ Այդ պահին գաղափարական հակադրութիւնը երբեմն այնքան խորն է դառնում, որ ազգային կամ պետական շահի ընկալումը սկսում է երկրորդական թւալ։

Սակայն խնդիրը միայն քաղաքական չէ։ Սոցիալական ցանցերի եւ ալգորիթմներով կառավարւող հանրային դաշտի պայմաններում հասարակութիւնները աւելի արագ են սկսում ձեւաւորել պատկերացումներ այն մասին, թէ ինչն է «ընդունելի», «առաջադէմ» կամ «քաղաքակիրթ»։ Եւ երբ այդ չափանիշերը գալիս են բացառապէս արտաքին հայեացքից, առաջանում է վտանգ, որ հասարակութիւնը գնալով կը սկսի ինքն իրեն չնկալել սեփական պատմական փորձառութեամբ, այլ ընկալել օտարի հաստատման հայեացքի մէջ։

Թերեւս հարցը վերջում Արեւմուտք-Արեւելք հակադրութեան մէջ չէ։ Խնդիրն աւելի խորն է: Ո՞ր պահին է հասարակութիւնն սկսում ապրել ուրիշի լեզւով։ Եւ արդեօ՞ք ժամանակակից լինելու ձգտումը պարտադիր պիտի նշանակի սեփական պատմական յիշողութեան, ազգային բնազդի կամ ինքնութեան արժեզրկում։

Հնարաւոր է՝ 21-րդ դարի ամենախոր պայքարներից մէկը տարածքների կամ ռազմական ազդեցութեան համար չէ, այլ՝ հասարակութիւնների ինքնութեան լեզւի։

ՀԱՏԻՍ

Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company