ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. 14+1 Կէտեր

29 Հունիս 2026

Ուաշինկթընեան համաձայնութեան 14 կէտերը պէտք է իրաւագիտական ուսումնասիրութեան ենթարկել, նկատելու համար այն բաց կարելիութիւնները, որոնք Իսրայէլին առիթ կու տան իր զօրքերը չհեռացնելու լիբանանեան ինքնիշխան տարածքներէն:

2-րդ կէտի ձեւակերպումը յստակ կը նշէ Դիմադրութեան ամբողջական զինաթափման մասին, երբ կը հաստատէ, որ Լիբանանի զինուած ուժերը պիտի տարածեն պետութեան արդիւնաւէտ իշխանութիւնը ամբողջ Լիբանանի տարածքին` ոչ պետական զինեալ խմբաւորումներու զինաթափման եւ անոնց ենթակառոյցներու կազմաքանդման ստուգումէն ետք:

Ըստ այս կէտին, լիբանանեան բանակը ոչ թէ Դիմադրութեան դիրքեր պիտի ստանձնէ հանգրուանային ձեւով, այլ պիտի տեղակայուի ոչ պետական զինեալ ուժերու (իմա` Հըզպալլայի) ամբողջական զինաթափումէն ետք:

Այս ամբողջական զինաթափումն ու ենթակառոյցներու կազմաքանդումը իսրայէլեան ուժերու հեռացումին զուգահեռ կշռոյթով պիտի չըլլայ, դարձեալ նոյն կէտին համաձայն: Այնտեղ կը հաստատուի, որ իսրայէլեան ուժերը աստիճանաբար պիտի վերատեղակայուին Լիբանանի տարածքէն դուրս: Հոս աստիճանաբար է, հոն` Լիբանանի բանակի տեղակայումը պայմանաւորուած է Դիմադրութեան ամբողջական զինաթափումով եւ համակարգի կազմաքանդումով:

Այս կէտին մէջ դարձեալ մեկնաբանելի բաժին կայ: Խառն, ոչ յստակ, հետեւաբար շահարկելի եզրաբանութիւն կայ: Լիբանանէն դուրս տեղակայումը սկզբունքով կը նշանակէ իսրայէլեան ուժերու հեռացում: Հեռացում (withdrawel) չէ, որ կ՛օգտագործուի այստեղ, այլ վերատեղակայում (redeployment): Երկրորդը կրնայ վերաբերիլ միեւնոյն կարգավիճակը ունեցող տարածքի վրայ դիրքափոխումներու, մինչ առաջինը յստակ կ՛ենթադրէ վերահսկողութեան տակ առած ինքնիշխան տարածքէ մը հեռացում, որ համազօր է ապագրաւումին (deoccupation): Այս վերջինը կրնայ նաեւ վերահսկողութեան տակ յանձնուիլ երրորդ ուժի: Այլ յղացք է ոչ ոքի տարածքը (no man’s land) կամ ապառազմականացուած (demilitarized) գօտին:

Այս եզրաբանութենէն ընտրուած է վերատեղակայումը, որ մտահոգիչ է: Կը հասկցուի այնպէս, որ փորձառական շրջանը կրնայ իսրայէլեան ուժերը մէկ դիրքէն միւսը առաջնորդել, վերատեղակայման համաձայնութեան հիման վրայ, անվերջ յետաձգելով լիբանանեան հողերէն ամբողջական հեռացումը: «Լիբանանի տարածքէն դուրս»-ը այս պարագային փրկող եզր չէ` նկատի ունենալով, որ չէ կայացած տակաւին Իսրայէլ-Լիբանան սահմանազատումը: Այն, ինչ որ տեղի ունեցաւ Հայաստան-Ազրպէյճան տարածքային խնդիրներուն կամ նոյնիսկ ներխուժման գործողութիւններուն, վառ օրինակ է այս պարագային: Մանաւանդ որ զինաթափման բացարձակութեամբ չ՛ամրագրուիր բռնագրաւող ուժին հեռացումը:

Իսրայէլեան աղբիւրներ կը խօսին չբացայայտուած յաւելուածային կէտի մասին, որ ապահովական հարցերու բնոյթ ունի: Հրապարակումները այդ մասին կը շեշտեն եռակողմ` լիբանանեան-ամերիկեան-իսրայէլեան ձեւաչափով գործող մեքանիզմի մասին, որ պիտի իրականացնէ զինաթափում-տեղակայումներ գործողութիւնները: Ըստ այդ ոչ պաշտօնական բացայայտումներուն, իսրայէլեան ուժերը կրնան վերադառնալ իրենց դիրքերը, եթէ երաշխիքը չունենան, որ լիբանանեան ուժերը կարողականութիւնը ունին իրենցմէ ակնկալուած առաքելութիւնը իրականացնելու: Ակնկալութիւնը կը ճշդեն Միացեալ Նահանգներն ու Իսրայէլը: Որոնք նաեւ այս պայմանով կը ճշդեն իսրայէլեան ուժերու վերադիրքաւորումի անհրաժեշտութիւնը:

Խաղաղութեան առաջնորդող որեւէ նախնական համաձայնութիւն, նշուած բոլոր կէտերուն առընթեր եւ անոնցմէ առաջ պէտք է արձանագրէ`

– Հրադադարի ամրագրումն ու երաշխաւորութիւնը,
– Բռնագրաւող կողմի ուժերուն անյապաղ հեռացումը գերիշխան տարածքներէն,
– Երկրի տարածքային ամբողջականութեան դէմ որեւէ ոտնձգութեան բացառումը:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company