ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Ցեղասպանութիւն, Ռազմավարական Եռանկիւններ Եւ Ուժանիւթային Պաշարներ

01 Հուլիս 2026

Հայոց ցեղասպանութիւնը ճանչցող Իսրայէլի կառավարութեան որոշումին շարժառիթները յստակ են: Կար յստակ ուղենիշ այս առումով, երբ վարչապետը ամիսներ առաջ, հարցազրոյցի մը ընթացքին արձագանգած էր լրագրողի հարցումին, թէ ինչո՞ւ իր երկիրը չէ ճանչցած Հայոց ցեղասպանութիւնը. ան շատ արագ յայտարարած էր` հիմա՛ յայտարարութեամբ կը ճանչնամ:

Պարզ են շարժառիթային հանգամանքները: Թուրքիա եւ Իսրայէլ զիրար կ՛ամբաստանէին ցեղասպանական արարքներով: Թէ՛ արտաքին եւ թէ՛ տարբեր գերատեսչութիւններու ներկայացուցիչներով իսրայէլացի պաշտօնատարները արդէն կը խօսէին Թուրքիոյ գործադրած ցեղասպանութեան մասին: Մինչ, իսրայէլացի որոշ շրջանակներու Հայոց ցեղասպանութեան ճանաչման համար կատարուող բարձրաձայնումները չէին անցներ պետութեան լռութեան պատերը:

Քաղաքական տրամաբանութիւնը կը յուշէր, որ Էրտողան ի՛նք մղեց իր տակաւին ռազմավարական գործընկեր նկատուող Իսրայէլը, որ գործադիր իշխանութեան մակարդակով յայտարարէ Հայոց ցեղասպանութեան ճանաչումին մասին: Պաղեստինցիներու նկատմամբ Իսրայէլի գործադրած ցեղային զտումներն ու ցեղասպանական արարքները տարբեր առիթներով Թուրքիոյ նախագահը կ՛արծարծէր, հաւանաբար չբացառելով իսրայէլեան հաւանական հակազդեցութիւնը: Պատճառահետեւանքային տրամաբանութեամբ Էրտողան ի՛նք նախաձեռնեց Իսրայէլի առած ճանաչումի քայլին:

Նշենք, որ ճանաչման համար օրէնսդիրին մէջ նախաձեռնութիւններ կ՛առնուէին, որոնք տեղ չէին հասներ: Գործող իշխանութիւնը ունէր մեծամասնութիւն խորհրդարանին մէջ այդ լսումները քուէարկութեամբ բանաձեւի վերածելու, սակայն քաղաքական պահը չէր հասունցած: Այդ փուլերուն այնքան չէին սրած Անգարայի հետ յարաբերութիւնները եւ մանաւանդ Էրտողանը իբրեւ ցեղասպան պետութիւն չէր բնորոշած Նեթանիահուի գլխաւորած կառավարութիւնը:

Շրջուած այս ընթացակարգի հետագայ փուլին մասին կայ անշուշտ հարցական, այն առումով, որ խորհրդարանը շուտով կ՛անցնի արձակուրդի, եւ ապա Իսրայէլի քաղաքացիները կը հրաւիրուին արտահերթ ընտրութիւններու, առկախելով այս շղթայի աւարտական օղակին ագուցումը:

Թրքական եւ ազրպէյճանական արձագանգներուն մէջ կան տարբերութիւններ: Եթէ Անգարայի հետ լարուած են յարաբերութիւնները, ապա Պաքուի հետ խորացած: Պաքուն որոշումի վերատեսութեան առաջարկ կ՛ընէ իր ռազմավարական գործընկերոջ:

Խնդիրը պէտք է փորձել դիտարկել նաեւ ցեղասպան-ցեղասպան փոխամբաստանութիւններու սահմաններէն անդին, հասնելով արեւելեան Միջերկրականի ծովային խորքերը: Տարածաշրջանին մէջ կայ երկու եռանկիւն դաշինք: Առաջինը Իսրայէլ-Յունաստան-Կիպրոս է, որուն առանցքը ընդծովեայ ուժանիւթային աղբիւրներն են, հետեւաբար արգելակումը թրքական նկրտումներուն այդ պաշարներուն նկատմամբ: Երկրորդը, Հայաստան-Յունաստան-Կիպրոսն է, որ թեթեւ կրակի վրայ անցում կը կատարէ դէպի ռազմավարական ոլորտներ: Այս երկրորդ եռանկիւնը նոյն կարեւորութիւնը չի ներկայացներ: Երկուքին պարագային երկու բաղադրիչներ` Յունաստանն ու Կիպրոսը առկայ են, որոնց հետ Անգարան սուր հանգոյցներ ունի: Իսրայէլի պետական շրջանակներ քանի մը անգամ շեշտած էին թրքական ուժերու Կիպրոսէն հեռացման հրամայականին մասին: Թել Աւիւ խորացուցած է իր յարաբերութիւնները թէ՛ Աթէնքի եւ թէ՛ Նիկոսիոյ հետ:

Երրորդ եռանկիւնին երրորդ բաղադրիչը Երեւանն է, որ սահմանակից է Իսրայէլի առաջին թշնամի Իրանին հետ: Պաշտօնական Թեհրանը լուռ է ճանաչման որոշումին նկատմամբ, իսկ Երեւանը կը մերժէ մեկնաբանել կամ արձագանգել Իսրայէլի առած այս քայլին:

Ցեղասպանական փոխամբաստանութիւններուն խորքը ուժանիւթային պաշարներն են, այդ պաշարներէն օգտուելու մրցապայքարները, անվտանգային նոր քարտէսներու մէջ դիրքեր գրաւելու արշաւները:

Ազրպէյճան-Իսրայէլ ուժանիւթային մրցակցութեան եւ անվտանգային շահերու բախման իրականութեան ստեղծման պարագային, Պաքուի վերատեսութեան առաջարկը կրնայ փոխուիլ: Արցախի պատերազմին Ազրպէյճանի կողքին յայտնուած Իսրայէլը կրնայ յիշել Սումկայիթի կամ ընդհանրապէս Արցախի մէջ իրականացուած ցեղասպանութիւնը, իսկ իր հերթին Ազրպէյճանը` Կազայի մէջ պատահածը:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company