ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Ազատ կամք եւ ընտրութեան պատրանքը

30 Հունիս 2026

Ինչպէս է հասարակութեանը յուզող խնդիրը դառնում քաղաքականութիւն, կամ՝ քաղաքականութիւնը վերածւում հասարակութեանը յուզող խնդրի։

Սա նոր հարցադրում չէ։ Սակայն ցանկացած խնդիր իմաստ է ստանում միայն այն ժամանակ, երբ առկայ է դրա լուծման ձգտումը, իսկ լուծման հիմքում՝ մտածողութիւնը։ Հէնց այստեղ է, որ քաղաքականութիւնը սկսում է տուժել, երբ հասարակութիւնն ու քաղաքական դաշտը դադարում են միմեանց լեզուն հասկանալուց։

Քաղաքականութեան դաշտում մտածողութիւնը շատ յաճախ փոխարինւում է փորձագիտական, արագ սպառման համար պատրաստւած լուծումներով։ Ընտրութիւնների ժամանակ հասարակութեանը ոչ թէ ներգրաւում են մտածելու գործընթացի մէջ, այլ ներկայացնում են նախապէս ձեւաւորւած պատասխաններ՝ ընտրութեան փաթեթների տեսքով։ Այստեղ էլ առաջ է գալիս հիմնական հակասութիւնը. երբ մտածողութիւնը սահմանափակւում է, ընտրութեան իրաւունքն աստիճանաբար դառնում է ձեւական։

Չկայ մտածողութիւն՝ չի լինի իրական ընտրութիւն։ Չկայ իրական ընտրութիւն՝ ընտրելու իրաւունքն էլ կը կորցնի իր բովանդակութիւնը։

Այս զանազանումներն առաւել ակնյայտ են դառնում, երբ համեմատում ենք կայացած ժողովրդավարութիւններն ու յետխորհրդային նորանկախ պետութիւնները։

Առաջին դէպքում ընտրողը, որպէս կանոն, քւէարկում է տնտեսական ռազմավարութիւնների, սոցիալական քաղաքականութեան եւ արտաքին առաջնահերթութիւնների միջեւ։ Նրա ընտրութիւնը մեծ մասամբ վերաբերում է ապրելու որակի բարելաւմանը։

Յետխորհրդային շատ երկրներում պատկերն այլ է։ Այստեղ ընտրութիւնը յաճախ դառնում է ոչ թէ ապագայի ծրագրերի, այլ ներկայի անորոշութեան մասին որոշում։ Երբ մարդը վստահ չէ վաղւայ իր աշխատանքից, եկամտից, անվտանգութիւնից կամ անգամ ապրելու իրաւունքից, ընտրութիւնը կորցնում է գաղափարական բնոյթը եւ վերածւում գոյաբանական արձագանգի։

Այդ պատճառով նորանկախ երկրներում ընտրութիւնների նկատմամբ հասարակութեան լայն շերտերի ընկալումները կտրուկ տարբեր են։ Մի շերտի համար ընտրութիւնը փոփոխութեան գործիք է։ Միւսի համար՝ գոյութիւն ունեցող վատից դէպի աւելի վատ ընթացքից խուսափելու միջոց։ Երրորդի համար՝ ընդամէնը ուժերի վերաբաշխման հերթական փուլ (Albert O. Hirschman – «exit / voice / loyalty» տրամաբանութիւնը):

Երբ հասարակութեան մէջ գերակշռում է «բոլորն էլ նոյնն են» տրամադրութիւնը, քաղաքական վերնախաւի ներսում փոփոխութեան հնարաւորութիւնն ընկալւում է որպէս պատրանք։ Այդ պահին քւէատուփը կորցնում է իր փոխակերպող ուժը, եւ իշխանափոխութեան սպասումն աստիճանաբար տեղափոխւում է փողոց։

Հէնց այս միջավայրում է ծնւում նաեւ «փրկիչ» փնտրելու քաղաքական մշակոյթը։ Երբ ինստիտուտները թոյլ են, մարդիկ սկսում են աւելի շատ հաւատալ անձերին, քան համակարգերին։ Քաղաքական մրցակցութիւնը գաղափարների մրցակցութիւնից վերածւում է դէմքերի բախման։ Ծրագրերը զիջում են կարգախօսներին, իսկ հանրային բանավէճը՝ զգացմունքային հակադրութիւններին։

Այս պայմաններում ձեւաւորւում է նաեւ յատուկ քաղաքական լեզու։ Բառապաշարը սկսում է կառուցւել ոչ թէ գաղափարական ճշգրտութեան, այլ պիտակաւորման շուրջ՝ «փրկիչ», «նախկին», «նոր», «սեւեր», «սպիտակներ»… Ժամանակի ընթացքում այդ լեզուն սկսում է կառավարել ոչ միայն քաղաքական բանավէճը, այլեւ հասարակութեան բարոյական ընկալումները եւ անգամ մեդիան։

Խնդիրն աւելի է խորանում, երբ հանրային տրամադրութիւնները չափող անկախ կենտրոններն իրենք այլեւս սկսում են լիովին անկախ չաշխատել։ Սոցիոլոգիական հարցումները, վերլուծական կենտրոններն ու հանրային կարծիքի ուսումնասիրութիւնները, որոնք պիտի ծառայեն հասարակութեան վարւելակերպը թարգմանելու նպատակին, շատ դէպքերում կախեալ են ֆինանսաւորման աղբիւրներից։ Իսկ այնտեղ, որտեղ գոյութիւն ունի կախւածութիւն, անխուսափելիօրէն առաջանում է նաեւ ազդեցութիւն։

Ուստի յետխորհրդային տարածքում ընտրութիւնների մասին խօսելիս հարցը միայն ընտրական գործընթացը չէ։ Խնդիրն աւելի խորն է. հասարակութիւնն արդեօք ընտրո՞ւմ է, թէ՞ պարզապէս արձագանքում է իր վախերին, յոյսերին եւ կուտակւած անվստահութեանը։

Գուցէ ընտրութիւնների հիմնական ճգնաժամն էլ հէնց այստեղ է։ Շատ տեղերում մարդիկ պայքարում են ոչ թէ իրենց ապագան ընտրելու, այլ իրենց գոյութիւնը պահպանելու համար։ Դրանք վերածւում են գոյութեան պայքարի։

Եւ վերջապէս՝ արդեօ՞ք ընտրութիւնը կարող է լինել ազատ կամքի արտայայտութիւն, երբ աշխարհագրօրէն նման պայմաններում յայտնւած մարդու հիմնական մտահոգութիւնը դեռ ապրելու իրաւունքն է։

Քաղցած մարդը գաղափար չի ընտրում. նա նախ ընտրում է անվտանգութիւնը: Իրավիճակը կարելի է դարձի բերել, եթէ գրագէտ մօտեցմամբ հնարաւոր լինի տիրել մեդիադաշտին: Այս մասին յաջորդիւ:

ՀԱՏԻՍ
«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company