ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Ցավակցագիր

12 Հուլիս 2026

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք.

– Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակական նվիրյալ ՆԻԿՈՂՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ անժամանակ մահվան մասին։

Նրա կորուստը անդառնալի է և չափազանց ծանր ՀՅԴ «ԱՐԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ» ԿՈՄԻՏԵՈՒԹՅԱՆ համար։

– Ընկեր Նիկողոսը սոսկ աջակից չէր. նա մեր «ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԻ» անբաժանելի ու հարազատ մասնիկն է եղել, ով տարիներ շարունակ հավատարմորեն կանգնած է եղել ԿՈՄԻՏԵԻ կողքին՝ իր խորհուրդներով, ներկայությամբ և անսասան աջակցությամբ։

– Որպես բազմաթիվ հայրենանվեր ու ազգօգուտ ձեռնարկների հովանավոր՝ նա իր անջնջելի հետքն է թողել մեր կառույցի պատմության և իրականացրած ծրագրերի մեջ։ Նրա մեծահոգությունը, հայրենասիրությունն ու գործին նվիրվածությունը վառ օրինակ կմնան բոլորիս համար։

ՀՅԴ «ԱՐԱՄ ՊՈՂՈՍՅԱՆ» կոմիտեությունը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում Աբրահամյան, Պերպերյան, Այանյան, Իշխանյան, Խապայան, Բալուլյան, Մորթազավի և Հույթ ընտանիքներին, հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, հատկապես ՏԻԿԻՆ ԶԱԲԵԼ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ։

Թող Աստված լույսի մեջ պահի նրա ազնիվ հոգին։ Նրա բարի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

ՀՅԴ «Արամ Պողոսյան» կոմիտեություն
11 հուլիսի, 2026թ.

Նիկոլ Աբրահամեանի հոգեհանգիստին (Տան կարգ), Երեւան, 12 յուլիս 2026, ՀՅԴ Հայ դատի կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանին արտասանած խօսքը:

Մեզմէ կը բաժնուի մէկը, որուն ներկայութիւնը կրնայ ըլլալ, որ երբեմն չենք զգացած, բայց բացակայութիւնը հաստատ պիտի զգանք։

Երբեմն ներկայութիւնը չենք զգացած, որովհետեւ Նիկոլը, մե՛ր Նիկոլը, անյայտանալու ձիրք ունէր. գործերը միշտ կային, կ՚ըլլային, սակայն, երբեմն Նիկոլը չէր երեւար. երեւալ չէր սիրեր, թէեւ թատրոնը, բեմը շատ սիրած է։ «Երեւցած» ատենն ալ աւելի շատ կը լսուէր, որ Նիկոլն է ապահոված այս կամ այն արուեստի, մարդասիրական, հայրենասիրական եւ կամ ոչ-շահութաբեր նախաձեռնութեան անհրաժեշտ գումարը, իրականութեան մէջ՝ այդ պարագային ալ չէր երեւար։

Նիկոլը, նիկոլենք, եւ ես, մենք, ազգականներ ենք, թէեւ այդ ազգականութեան արենակցական կապը խզուած է Ցեղասպանութեան ժամանակ։

Բայց Նիկոլին մեծ հայրը այնպէս ըրեր է, որ մեր մայրերը մեծնան որպէս երկու եղբօր զաւակներ, թէեւ Ցեղասպանութիւնը որոշ չափով փոխեր էր այդ արենակցական կապը, իսկ մենք՝ որպէս այդ եղբայրներուն թոռները։ Բոլորն ալ, այդ վերապրող սերունդը, Խարբերդի Եղեգի գիւղէն էին եւ ինչ որ ձեւով ճողոպրած եաթաղանէն, հասած էին Լիբանան։

Բայց Նիկոլին մասին իմ այս խօսքը որպէս ազգականի խօսք չէ, կարելի է ըսել որպէս ընկերոջ, որպէս կուսակցական եւ առհասարակ որպէս ընկերոջ խօսք է։

Նիկոլը ծնած է Պէյրութ, իր մահուան օրը, յուլիսի 10-ին, 75 տարի առաջ։

Երկրորդական վարժարան աւարտելէ ետք, հօրը մահուան հետեւանքով, ստիպուած եղած է նետուիլ գործի դաշտ, եւ այդ դաշտէն հեռացաւ միայն իր վերջին տարուան առողջական խնդիրներուն պատճառով։ Այդ հեռացումն ալ ամբողջական չէր, որովհետեւ միշտ ալ իր մտքին մէջ կար սկսած ծրագիրները աւարտելու, նոր ծրագիրներ իրականացնելու մտածումները։

Տարբեր ժամանակներու, յատկապէս երբ իր կեանքն ու հոգին ալեկոծումներու մէջ էին, ան ժամանակաւոր ապրած է Շուէտ եւ Իրան։ Երբ որ հնարաւորութիւն ունեցած է, հետեւած մասնագիտական դասընթացքներու, իր բազմակողմանի հետաքրքրութիւններուն որոշ չափով բաւարարութիւն տալու համար։

Լիբանանի քաղաքացիական կռիւներու սկիզբը, 1975 օգոստոսին, Նիկոլ կը տեղափոխուի Թորոնթօ Գանատա։

Կ՚ըսէի, որ Նիկոլը շատ սիրած է բեմը. այդ սէրը արտայայտելու, դրսեւորելու հնարաւորութիւն ունեցած է Գանատայի մէջ, «Համազգային»ի թատերախումբին ճամբով։

Նաեւ Թորոնթոյի մէջ է, որ ան միացած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերուն։

Թէ՛ Լիբանանի, թէ՛ Գանատայի մէջ, ապրուստ ապահովելու համար ան տարբեր տեսակի գործեր կատարած է։ Իրեն համար կարեւորը եւ ճիշտը՝ արդար ճակտի քրտինքով ապրուստ վաստակիլն էր։ Արդէն ունէր զաւակ՝ Քամին, եւ առաջնահերթութիւնը ա՛ն էր։

Տարիները կ՚անցնէին, կը վերանկախանար Հայաստանի Հանրապետութիւնը, կ՚ազատգրուէր Արցախը։

90-ականներուն, հաւաքական գործին մասնակցելու համար, որոշ շրջան մը եղաւ Հայաստան եւ Արցախ, իսկ 1999-ին, Նիկոլն ու իր կեանքի ու գաղափարի ընկերը, ես կ՚ըսէի նաեւ խարիսխը՝ Զապէլը տեղափոխուեցան Հայաստան։

Անհրաժեշտ էր ապրուստ վաստակելու համար նոր նախաձեռնութիւններու մասին մտածել, ծրագրել եւ նետուիլ այդ գործերուն մէջ։ Այդ նախաձեռնութիւններէն ամենաակնառուն եւ ամենաշատ հետեւանք ունեցողը Հայաստանի Կոտայքի մարզի Պռոշյան գիւղին մէջ Վանահովիտ թաղամասի հաստատումն էր, Պռոշյանի օրուան գիւղապետ Հրաչ Մուրադյանին եւ կարգ մը ընկերներու եւ ազգականներու հետ նախնական համագործակցութեամբ։ Վանահովիտը շատերու համար եղաւ եւ է հայրենի օջախ ունենալու հնարաւորութիւն։

Հայաստանի մէջ ան զբաղեցաւ նաեւ տարբեր ոլորտներով. զբօսաշրջութենէն մինչեւ արուեստի կեդրոն, մինչեւ Արայի լերան ստորոտը՝ պտղատու ծառերու այգի եւ անասնապահութիւն։

Այս բոլորին զուգահեռ, ան նաեւ օգնեց Պռոշյանին, համայնքային եւ կուսակցական կեդրոնէն մինչեւ «Զորաց պանթեոն». նաեւ քաջալերեց, որ ուրիշներ ալ ներդրում ընեն եւ կամ բարեսիրական ծրագիրներ իրականացնեն Պռոշյանի մէջ։

Օգնեց, ոչ միայն արուեստագէտներու, արհեստաւորներու, հայրենիքի ազատագրումին համար զոհուածներու ընտանիքներուն, այլ նաեւ բոլոր անոնց որոնք Հայրենիքի մէջ հաստատուելու, Հայաստանի մէջ ներդրում ընելու ծրագիրներ կ՚իրականացնէին։ Եթէ ոմանց օգնեց նիւթականով, ուրիշներու օգնեց իր ձեռք բերած փորձէն մեկնած խորհուրդներով։ Օգնելու մէկ չափանիշ ունէր՝ աջակցիլ բոլոր անոնց, որոնք պիտի մնան Հայաստան եւ իրենց ներկայութեամբ եւ կամ ներդումով՝ պիտի օգտակար ըլլան Հայաստանի զարգացումին եւ հայրենադարձութեան։

Պռոշյանի մէջ իրենց սեփական տունը կառուցելու կողքին, յատուկ բնակարան մըն ալ կառուցեց Քամիին համար։ Շատ հպարտ էր իր Քամիով, անոր ինքնուրոյն անձ դառնալու փաստով, անոր արուեստագէտի նախաձեռնութիւններով։ Եւ կ՚ուզէր, որ արդէն Հայաստանի հանդէպ սիրով վարակուած Քամին իր սեփական անկիւնը ունենայ այստեղ։

Նիկոլին համար ուրախութեան նոր առիթ էր թոռնիկին՝ Սանայի ծնունդը։ Ինչպէս միշտ, ան մեծին հետ մեծ էր, փոքրիկին հետ՝ փոքրիկ։ Եւ այդ պատկերը ամեանացայտունն էր Սանայի հետ։

Կ՚ըսէի, որ Նիկոլին բացակայութիւնը զգալի պիտի ըլլայ, որովհետեւ անոր բարեսիրական գործերու իրականացումը արդէն կարիք պիտի ունենայ ուրիշ մեկենասներու, որոնք յոյսով եմ, գրեթէ վստահ՝ որ ի յայտ պիտի գան։ Նիկոլին բացակայութիւնը պիտի զգանք, բայց զինք պիտի յիշենք իր բարի գործերով, այդ գործերուն համար։

Միշտ այդպէս չէր եղած Նիկոլը. ունեւոր ընտանիքի մէջ չէր ծնած, սկիզբէն ի վեր կայուն եւ շատ եկամտաբեր գործեր չէր ունեցած։ Ան իր սերունդին յատուկ ապստամբ նկարագիր ունէր. ապստամբ՝ նախ իր միջավայրին մէջ գոյութիւն ունեցող կարգերուն դէմ։ Տարիքին հասունացման հետ, ապահովաբար կարելի է ըսել նաեւ Զապէլին լուռ բայց ներգործօն ազդեցութեամբ, ապստամբ ոգին նաեւ իրեն տուաւ յեղափոխական նկարագիր. առկայ պայմաններուն դէմ իր ձեւով ու ոճով պայքարելու յեղափոխական կենսակերպ։

Նիկոլ, բարի երթ անդի աշխարհ. այնտեղ գտնուող մեր հեռու եւ մօտ ընկերներուն, ազգականներուն, բարեկամներուն փոխանցէ մեր իրականութեան մասին քու տեսածդ ու գիտցածդ։ Քու սիրած հայրենի հողը թեթեւ գայ, Նիկոլ։

Բոլորիս, բոլորիդ, յատկապէս Քամիին եւ Զապէլին, Նիկոլին բոլոր հարազատներուն ցաւակցութիւն։ Որպէս մխիթարանք կրնանք ըսել, որ Նիկոլը կ՚երթայ, բայց իր յիշատակը կը մնայ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company