ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառնում են ընտրովի

13 Հուլիս 2026

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և համամարդկային արժեքների մասին։ Սակայն ներկա իրողությունները վկայում են, որ այդ արժեքները գործնականում պաշտպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախվում քաղաքական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահերին։

Արցախի կորուստը դարձավ դրա ամենացավալի օրինակներից մեկը։ Տարիներ շարունակ Արցախի ժողովուրդը միջազգային հանրությանը փորձում էր հասցնել իր հիմնարար պահանջը՝ ճանաչել իր պատմական հայրենիքում ապրելու, սեփական ինքնությունը պահպանելու և անվտանգ գոյություն ունենալու իրավունքը։ Բազմաթիվ միջազգային կառույցներ այս ամենի մասին իրազեկված էին, այցելություններ ունեին Արցախ, իրենց աչքով էին տեսնում։

Սակայն, երբ Արցախը ամիսներ շարունակ շրջափակված էր, երբ հազարավոր մարդիկ զրկված էին սննդից, դեղորայքից և տարրական կենսապայմաններից, մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին բարձրաձայնող միջազգային կենտրոնները սահմանափակվեցին հայտարարություններով, աչք փակեցին սովի ու էթնիկ զտման ենթարկված ժողովրդի ճակատագրին։

Այսօր Արցախում ոչնչացվում է ամենահին քրիստոնյա ազգի մշակույթը, Բաքվի բանտում մեր հայրենակիցները պայքարում են՝ դեռ պահպանելով հավատը միջազգային իրավունքի և արդարադատության նկատմամբ։ Սակայն կրկին անտարբերութություն և գործնական ոչ մի քայլ։

Լուռ է նաև այդ պահանջների իրավատեր կողմը․ այսօր հարց է․ո՞վ է միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները։ Հայաստանի ներկա իշխանությունը հրաժարվում է ստանձնել այդ պարտավորությունը, փակելով Արցախի էջը, մինչդեռ միջազգային իրավունքը միայն այն դեպքում կարող է արդյունավետ գործել, երբ դրա պահանջատերը նաև պետությունն է։

Պետք է փաստենք, որ տեղահանությունը չի վերացնում Արցախի ժողովրդի իրենց հայրենիքի, ինքնության, մշակութային ժառանգության, սեփականության, անվտանգության և հավաքական վերադարձի հետ կապված իրավունքները։ Այդ իրավունքները շարունակում են գոյություն ունենալ անկախ քաղաքական զարգացումներից։

Այս պայքարի նպատակը ոչ միայն պատմական արդարության վերականգնումն է, այլև միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքների պաշտպանությունը, որոնք կոչված են կանխելու ուժի կիրառմամբ ժողովուրդների իրավունքների ոտնահարումը։ Եթե աշխարհը համակերպվի այն մտքի հետ, որ էթնիկ զտման և բռնի տեղահանության հետևանքները կարող են ընդունվել որպես անշրջելի իրողություն, ապա վտանգի տակ կհայտնվեն նույն այն արժեքները, որոնց մասին այսօր այդքան հաճախ խոսում են միջազգային հարթակներում։

Արցախի հարցը, հետևաբար, չի կարող համարվել փակ, քանի դեռ չեն ապահովվել արցախահայության հիմնարար իրավունքները, չի տրվել արդար և իրավական գնահատական տեղի ունեցած իրադարձություններին, և պատասխանատվության չեն ենթարկվել մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեղավորները։

Պայքարը շարունակվում է, քանի դեռ կա ժողովուրդ, որը հիշում է իր Հայրենիքը, պահպանում է իր ինքնությունը և շարունակում է պահանջել արդարություն՝ հիմնվելով իրավունքի վրա։

«Ապառաժ»-ի խմբագրական

13 հուլիս, 2026

Լուսանկարը՝ ԱԲ-ով․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company