ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Բեռնափոխադրումների ծավալի նվազումը անմիջական կապ ունի արտահանման անկման հետ

10 Մարտ 2019 Այս տարվա հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը կազմում է 901,3 հազար տոննա, որը 2018 թվականի հունվարին կազմել է 2800 տոննա՝ 67,8 տոկոս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

Ըստ այդ տվյալների՝ երկաթուղային բեռնափոխադրումները 2019 թ․ հունվարի կազմել են 219 հազար տոննա, նախորդ տարվա 200 հազար տոննայի փոխարեն, համապատասխանաբար 9,5 տոկոս աճ գրանցելով։ Սակայն կտրուկ անկում է նկատվում ավտոմոբիլային բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում, կազմելով՝ 495,9 հազար տոննա, նախորդ տարվա 2391,9 տոննայի համեմատ։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց, որ բեռնափոխադրումների ծավալի նվազումը անմիջական կապ ունի արտահանման անկման հետ․

«Այս տարվա հունվարին մենք ունեցել են 14 տոկոս արտահանման անկում՝ նախորդ տարվա հունվարի համեմատ։ Հետևաբար անկում ունենք բեռնափոխադրումների ծառայության մեջ։ Բեռնափոխադրումը շատ ուղղակի կապ ունի տնտեսության ակտիվության հետ՝ ներմուծման և արտահանման աճի տեմպերի հետ»,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետի կարծիքով, այս ոլորտում բավական բացասական սպասումներ կան և դրանք կշարունակվեն, եթե տնտեսության մեջ չնկատվի զգալի աճ կամ չլինեն խոշոր ներդրումային ծրագրեր․ «Ըստ էության, բեռնափոխադրումների ծավալների անկումը կապված է նաև ներդրումների, տնտեսական աճի հետ։ Եվ տրամաբանական էր, որ նվազում կարձանագրվի․ եթե դու չունես արտահանելու ապրանք, բեռնափոխադրումների ծավալը նվազու է, կամ եթե խոշոր ներդրումային ծրագրեր չես իրականցնում այդ դեպքում դու չես կարողանա սարքավորումներ, ապրանքներ ներկրել»,- հավելեց Պարսյանը։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ փոփոխություն չի կրել օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը՝ կազմելով՝ 900 տոննա: Մայրուղային խողովակաշարային տրանսպորտով այս տարվա հունվարին մատակարարվել է 185,5 հազար տոննա բնական գազ։ Այդ բեռնափոխադրման ցուցանիշը նախորդ տարի կազմել է 207,2 հազար տոննա։ Պետք է նկատենք, որ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում խոսքը միայն գազի ներկրման մասին է։

Նվազում կա նաև բեռնաշրջանառության ծավալներում․ այս տարվա հունվարին նախորդ տարվա համեմատ այն կրճատվել է՝ դառնալով 377․2 նախորդ տարվա 422,1 հազար տոննայի համեմատությամբ։

Իսկ ուղևորափոխադրումների ծավալում 2019-ի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, նվազում է արձանագրվել1,4 տոկոսով՝ կազմելով 13,96 մլն մարդ:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company