ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Մեր քաղաքում առաջնահերթության կարգով բազում խնդիրներ կան

17 Մարտ 2019 Ինչպես հայտնի է, Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարաններից երկուսը ՀՅԴ-ականներինն է: Մասնավորապես, սրճարաններից մեկը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր դաշնակցական Միքայել Մանուկյանին, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ համամասնական ցուցակը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս պատկանող սրճարանը դեռ չի ապամոնտաժվելու, որովհետեւ սրճարանի հետ կապված գործը դատարանում է: Կարճ ասած՝ քաղաքապետարանն այս մասով սպասում է դատարանի որոշմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղի ունեցող իրադարձությունների մասին զրուցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

-Պարո՛ն Սաղաթելյան, տեղի ունեցող իրադարձությունների մասին ի՞նչ կարծիք ունի Դաշակցությունը:

-Քանի որ դա մեծ քաղաքական հարց չէ, այս պահին նման խնդիր չկա պաշտոնական կարծիք հայտնելու, բայց երեւույթը, իհարկե, մտահոգիչ է մեզ համար: Ու նաեւ քաղաքացիների դժգոհությունը ու նաեւ ոստիկանության ձեռնարկած քայլերը, եւ հայտնի է այս ամենի պատճառը: Մեր քաղաքում առաջնահերթության կարգով բազում-բազում խնդիրներ կան: Այսինքն՝ այդ ամեն ինչը թողնել միանգամից, մտածել Օպերայի տարածքի սրճարանները հանելու եւ քանդելու մասին, այս տրամաբանության մեջ չի տեղավորվում, եւ, բնականաբար, մարդիկ սոցիալական խնդիր ունեն, աշխատատեղերի խնդիր ունեն, եւ դժգոհությունը շատ հասկանալի է մեզ համար:

-Քանի որ Դաշնակցությունը եղել է իշխանության մեջ, ուզում ենք հետաքրքրվել՝ որքանով եք տեղյակ դրա հետ կապված փաստաթղթերից: Արդյոք ամեն բան այն ժամանակ օրինակա՞ն է եղել քաղաքապետարանի կողմից:

-Մենք փաստաթղթերից եւ օրինականությունից տեղյակ չենք: Ու եթե նման գործողություններ կատարվում են, ապա ամեն ինչ պետք է լինի օրենքի տառին համապատասխան: Բնականաբար, մենք ծանոթ չենք այս ներքին որոշումներին եւ փաստաթղթերին, բայց գիտենք, որ կան սեփականատերեր, որոնք իրոք ունեն փաստաթղթեր, որոնք էլ հայտարարում են եւ ցույց են տալիս: Ամեն բան մեր ուշադրության կենտրոնում է: Կարեւորն այն է, որ ինչ տեղի է ունենում, տեղի ունենա օրինականության սահմաններում:

-Այսինքն՝ այս փուլում Դուք բողոքողների տեսակե՞տն եք պաշտպանում:

-Նրանց տեսակետը մեզ համար հասկանալի եւ ընդունելի է, որովհետեւ մարդիկ պատճառաբանություններ են հնչեցնում; Նախ` ներդրումների խնդիր կա: Մարդկանց պետք է ժամկետ տան: Աշխատատեղերի խնդիր կա, ներդրումները հետ բերելու խնդիր կա: Եթե նախկինում նման բաներ են տեղի ունեցել, մեկ օրվա մեջ գալ, ասել` ամեն ինչ քանդում ենք, եւ դրանով փակում ենք բոլոր հարցերը, եւ դրա կողքին խոսել երկիր բերվող ներդրումներից, տնտեսությունը խթանելուց, սա չի ընկալվում այս տրամաբանության մեջ: Երբ որ քաղաքային իշխանությունը իր առջեւ դրված խնդիրների մեծ մասը կիրականացնի, կգա, կհասնի այդ տարածքներին, դրանով էլ կզբաղվի, եւ այդ դժգոհությունը չի լինի: Քաղաքացիները պարզ մի բան են ասում՝ բազմաթիվ խնդիրները, որ կա այս քաղաքի առջեւ, չեք լուծել, հենց առաջին օրը տրակտորը բերել քանդում եք:

-Այս փուլում լավագույն լուծումը ո՞րը կլինի:

-Լավագույն լուծումը կլինի այն, որ տնտեսվարողների հետ նստեն, մանրամասն խոսեն, հասկանան ճիշտ ելքերը եւ ճանապարհները գտնեն, ոչ թե բերեն ոստիկանական զորքը շարեն, հետեւից տեխնիկան մտցնեն, սկսեն քանդել:

-Տեղյակ ենք, որ դաշնակցական մի քանի գործիչներ եւս սրճարաններ ունեն այդ տարածքում: Օրինակ՝ պարոն Միքայել Մանուկյանը: Իր հետ խոսե՞լ եք այս մասին: Ի՞նչ է պատրաստվում անել:

-Կա դաշնակցական, որը սրճարաններից մեկում ինչ-որ մի բաժնեմաս ունի, բայց դա ընդհանրապես կուսակցության եւ կուսակցության քաղաքական գծի եւ դիրքորոշումների հետ չի կարող կապ ունենալ:

-Ընդամենը մի հոգի՞:

-Այո, հավանաբար: Բայց դրանով մենք չենք առաջնորդվում եւ մենք էստեղ մեր կուսակցական ընկերոջը կամ մյուսին պաշտապնելու խնդիր չունենք: 5-6 սրճարանի մասին է խոսքը:

-Օրինակ` կենտրոնի թաղապետը ասում է, որ օրենքով ավելի քիչ աշխատակիցներ են գրանցված, քան իրականում կան:

-Այդ ամենը չգիտեմ: Պետք է տեղում դնել, նայել, հասկանալ, բայց ակնհայտ է, չէ՞, որ փողոց դուրս եկածների մեծ մասը այդտեղի աշխատակիցներ են եւ շատ հստակ խնդիրներ են բարձրացնում՝ վաղը ինչո՞վ ենք զբացվելու, որտեղ՞ ենք աշխատելու: Միայն աշխատակիցների խնդիրը չէ: Ե՛ւ սեփականատերերի խնդիրն է, ե՛ւ այլ քաղաքացիների խնդիրն է: Ինչո՞ւ միայն այդ զբոսայգին: Ուրիշ տեղերում էլ նման խնդիրներ կան: Ընդհանրապես, եթե խոսում ենք քաղաքը սխալ կառուցապատելու մասին, ապա այս քաղաքի կեսը պետք է քանդվի: Ա՞յս ենք ուզում: Եթե նման բան կա, թող ասեն, սկսում ենք այստեղից, այսքան բան ենք քանդելու, մեր հասարակությունն է, թող որոշի իր հետագա քայլերը: Եթե քաղաքի համար լավ բան է տեղի ունենում, մենք դեմ չենք, բայց պետք է մինչեւ վերջ քննարկենք, հասկանանք:

-Հնարավո՞ր է, որ Դուք՝ որպես Հայաստանի պատմության մեջ մեծ դեր ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչ, խոսեք պարոն Հայկ Մարությանի կամ ավագանու անդամների հետ՝ փորձելով ինչ-որ առաջարկներ ներկայացնել:

-Տեսնենք` ընթացքը ինչպես է զարգանում: Հետագայում ինչ կլինի, ինչպիսի հայտարարությամբ հանդես կգանք, ինչ նախաձեռնությամբ, այս պահին որոշում չունենք: Մեր սպասելիքն այն է, որ քաղաքային իշխանությունները, մասնավորապես` քաղաքապետը, կհասկանա, որ նման մեթոդներով հարցերը չեն լուծվում, եւ տնտեսվարող սյուբեկտների հետ նորմալ բանակցություններ կվարեն ճիշտ լուծումներ գտնելու համար:

Լուսինե Մինասյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company