ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Պետական Նախարար Գրիգորի Մարտիրոսեան Լիբանանի Մէջ

18 Մարտ 2019

16 մարտ 2019-ին սկսաւ Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանի Լիբանան այցելութիւնը: Պետական նախարարին կ՛ընկերակցի Արցախի Շահումեան շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեան:

Պետական նախարար Մարտիրոսեանի առաջին հանդիպումը եղաւ Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանին եւ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան աշխատակազմին հետ: Հանդիպման ներկայ էր «Արցախ ռուց ինվեսթմընթ» ներդրումային ծրագիրներու կազմակերպութեան ներկայացուցիչ Բենիամին Պչաքճեան: Հանդիպումներուն ներկայ էր նաեւ Մերձաւոր Արեւելքի մէջ Արցախի Հանրապետութեան մնայուն ներկայացուցիչ Կարօ Քէպապճեան:

Ապա, Արցախի Հանրապետութեան պետական նախարարը Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ տեսակցեցաւ հայ աւանդական երեք կուսակցութիւններու` Ռամկավար ազատական կուսակցութեան (ՌԱԿ), Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեան (ՍԴՀԿ) եւ Հայ յեղափոխական դաշնակցութեան (ՀՅԴ) Լիբանանի ղեկավար մարմիններու ներկայացուցիչներուն հետ: Հանդիպման ընթացքին ներկաները քննարկեցին Արցախի վերջին զարգացումները եւ հայկական սփիւռքի ներգրաւուածութիւնը Արցախի հզօրացման աշխատանքներուն մէջ, ինչպէս նաեւ համագործակցութեան զանազան կարելիութիւնները:

Սոյն հանդիպումէն ետք, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան հանդիպում մը ունեցաւ Լիբանանահայ օգնութեան խաչի (ԼՕԽ), Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) Կեդրոնական վարչութեան եւ Լիբանանի Շրջանային վարչութեան, Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան կեդրոնական վարչութեան եւ Լիբանանի Շրջանային վարչութեան, ինչպէս նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) ներկայացուցիչներուն հետ, որոնց հետ քննարկեց Արցախի հասարակական, քաղաքացիական եւ մարզամշակութային ոլորտներուն մէջ եղած վերջին զարգացումները:

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան բարձր գնահատեց Լիբանանի հայկական կուսակցութիւններու եւ միութիւններու հայրենանուէր աշխատանքն ու հայրենիքին եւ հայութեան սատարելու անոնց նուիրուածութիւնը: Հանդիպումներու աւարտին Մարտիրոսեան յուշանուէրներ յանձնեց ներկայ կառոյցներու ներկայացուցիչներուն:

Հանդիպում` Լիբանանի Հայկական Լրատուամիջոցներու Ներկայացուցիչներուն Հետ

Արցախի պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ նաեւ Լիբանանի մէջ գործող հայկական լրատուամիջոցներու ներկայացուցիչներուն հետ: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան զեկուցեց Արցախի զարգացման ծրագիրներուն եւ կառավարութեան կողմէ ճշդուած առաջնահերթութիւններուն մասին` կարեւոր նկատելով ԱՌԻ-ի ներդրումային եւ յատկապէս բնակարանային ծրագիրներու իրականացումը: Իր հերթին, Շահումեանի վարչական շրջանի ղեկավար Գագիկ Մարտիրոսեան զեկուցեց իր ղեկավարած շրջանի ընձեռած զարգացման կարելիութիւններուն մասին` եւ յատկապէս խօսելով գիւղատնտեսութեան, անասնապահութեան, մեղուաբուծութեան, վանքային համալիրներու եւ կոթողներու առումով զբօսաշրջութեան ոլորտներուն մասին:

Հանդիպումը առիթ եղաւ, որ Արցախի պետական հիւրերը պատասխանեն լրատուամիջոցներու ներկայացուցիչներու հարցումներուն:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company