ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Երկրում պահպանվում է գործազրկության քրոնիկ բարձր մակարդակը

02 Մայիս 2019 Ստվերի դեմ պայքարը և գործազրկության կրճատումը, պետության քաղաքականության տեսանկյունից, բոլորովին տարբեր նպատակադրումներ ունեն, նաև` տարբեր գործիքակազմ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը`անդրադառնալով մեր հարցմանը Պետական եկամուտների կոմիտեի պատասխաններին:

Նշենք, որ օրերս Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՊԵԿ և խնդրել տրամադրել ՀՀ ՊԵԿ տեսչական գործառույթի շրջանակում 2018 թվականին հայտնաբերված` առանց աշխատանքային պայմանագրի աշխատողների, անձնավորված հաշվառման համակարգում նոր գրանցված աշխատողների և աշխատանքից ազատված աշխատողների, նոր գրանցված և գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերի, ընտանեկան ձեռնարկությունների թվերն և հայտնաբերված ստվերային աշխատավարձերի չափերը` ըստ տնտեսական գործունեության ոլորտների, ինչպես նաև այս ցուցանիշների աճը կամ նվազումը` նախորդ տարվա համեմատ:

- Պարո’ն Ավետիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք 2018 թվականին նոր գրանցված աշխատողների և աշխատանքը կորցրած աշխատողների ցուցանիշները` ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն:

– Ըստ Պետեկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության`2018 թվականին նոր գրանցված աշխատողների թիվը Հայաստանի Հանրապետությունում շուրջ 45000-ով գերազանցել է աշխատանքից ազատվածների թիվը: Այս տարբերությունը 2017 թվականին կազմել է ընդամենը 14300, այսինքն` շուրջ 3 անգամ պակաս, քան 2018 թվականին: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով`2019 թվականի տարեսկզբին նոր գրանցված աշխատողների թիվը կազմել է 560586, որը 50652-ով կամ շուրջ 10 տոկոսով ավելի է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

– Աշխատողների թվի այս աննախադեպ աճն ինչո՞վ է պայմանավորված:

– Սա հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատմամբ և արդյունք է ստվերի կրճատման: Այս իմաստով պետք է նշեմ, որ դրական է նաև, մեր գնահատմամբ, որ 2019 թվականին կարող են ապահովվել շուրջ 26 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր պետական բյուջե` եկամտահարկի գծով: Այսինքն` ստվերային կամ ոչ ֆորմալ զբաղվածության կրճատումը, բնականաբար, էականորեն կազդի նաև պետական բյուջեի եկամուտների վրա:

– Որքանո՞վ է այս գործընթացներին նպաստել ՊԵԿ-ը:

– Ըստ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության` 2018 թվականին ՊԵԿ-ը հայտնաբերել է ընդամենը 909 չգրանցված աշխատող: Այսինքն`909 և 45.000… Այստեղ էական թիվ չի կազմում ՊԵԿ-ի գրանցած ցուցանիշը կամ նրա կողմից հայտնաբերված անօրինական աշխատողների թիվը` 909, իսկ, ընդհանուր առմամբ, ստվերից դուրս եկած աշխատողների թիվը կազմում է 45.000` այդ նույն ժամանակահատվածում:

– Փաստորեն, 2018 թվականին աննախադեպ աճ է գրանցել նաև աշխատանքից ազատվածների ցուցանիշը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս մասին: Նաև` ինչո՞վ է պայմանավորված անհատ ձեռնարկատերերի թվի աճը:

– Այո’, աննախադեպ աճ է գրանցվել, և 2018 թվականի ընթացքում աշխատանքը կորցրել է ավելի քան 218.000 քաղաքացի: Ցավոք, այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, աճել է շուրջ 23 տոկոսով կամ 41.000-ով:

2018 թվականին անհատ ձեռնարկատերերի թիվն աճել է 10.000-ով: Սա ևս հիմնականում ստվերի կրճատման արդյունք է: Այս ցուցանիշը դրական է այն իմաստով, որ կարող է 2019 թվականին ապահովել լրացուցիչ հարկային մուտքեր:

– Այս փոփոխություններն ինչպե՞ս են ազդել գործազրկության ցուցանիշների վրա:

– Մեր երկրում պահպանվում է գործազրկության քրոնիկ բարձր մակարդակը: 2018 թվականի վերջին այն կազմել է 20.8 տոկոս, որը շուրջ 0.2 տոկոսային կետով բարձր է` նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ: Ցավոք, պետք է արձանագրենք, որ աշխատաշուկայում ստվերի կրճատումը գրեթե ազդեցություն չի թողել իրական գործազրկության ցուցանիշների վրա: 2018 թվականի վերջին գործազուրկների թիվը, ըստ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների, կազմել է 228.800 մարդ, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է ընդամենը 4500-ով կամ 1.9 տոկոսով: Սա ամենակարևոր ցուցանիշն է: Ստվերային զբաղվածության դեմ պայքարը և գործազրկության կրճատումը, պետության քաղաքականության տեսանկյունից, բոլորովին տարբեր նպատակադրումներ ունեն, նաև` տարբեր գործիքակազմ, ուստի չի կարելի մեկը մյուսին խառնել և մեկի դրական արդյունքները ներկայացնել որպես մյուսի նպատակադրման արդյունք: Հակառակ պարագայում մենք գործ կունենանք արդյունք բնութագրող ցուցանիշների պարզ մանիպուլյացիայի հետ:

– Ի՞նչ փոփոխություններ ունենք աշխատանքի վարձատրության ցուցանիշներում:

– Ցավոք, պետք է արձանագրենք, որ աշխատանքի վարձատրության ցուցանիշները գրեթե դրական դինամիկա չեն արձանագրել 2018 թվականին: Մասնավորապես` 2019 թվականի հունվարին միջին աշխատավարձը մեր երկրի տնտեսությունում կազմել է ընդամենը 172.800 ՀՀ դրամ, որը շուրջ 2 տոկոսով է աճել` 2018 թվականի տարեսկզբի համեմատ, իսկ նվազագույն աշխատավարձի չափը չի փոխվել`շարունակելով կազմել 55.000 ՀՀ դրամ: Այս չափը շարունակում է ցածր մնալ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքից, այն է`60.000 ՀՀ դրամից: Ավելին`2019 թվականի համար ևս նախատեսված չէ նվազագույն աշխատավարձի չափի բարձրացում, և սա է նաև հիմնական պատճառներից մեկը, որ մեր երկրում շարունակում է խիստ բարձր մնալ աշխատող աղքատների ցուցանիշը: Մասնավորապես` աշխատողների շուրջ 25 տոկոսն աղքատ աշխատողներ են: Այսպիսի պայմաններում կառավարությունն առաջ է քաշում նաև համահարթ եկամտահարկի ներդրման իր նպատակադրումը: Այսպիսի համակարգի ներդրման պարագայում էլ ավելի են խորանալու այս բացասական միտումները` պարզ պատճառով, որ ցածր եկամուտներ ունեցողների եկամտահարկը չի նվազելու, փոխարենը էապես նվազելու են բարձր եկամուտ ունեցողների եկամուտների դրուքաչափերը, ասենք` 500.000 կամ 1 միլիոն ՀՀ դրամ և ավելի ամսական եկամուտներ ունեցողներինը: Այսպիսով` վերացվում է հարկային համակարգի սոցիալական բաղադրիչը, որը հենց պիտի ծառայեցվեր աշխատող աղքատների եկամուտների առաջանցիկ ավելացման համար:

Զրուցեց Մայա Ավետիսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company