ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Իշխանության ձախողումը երկրի ձախողումն է

09 Մայիս 2019 Այսօր Եռաբլուրում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին ներհայաստանյան քաղաքական կյանքի վերաբերյալ:

ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկամյա գործունեությանը, նա ասաց, որ 1 տարվա ընթացքում գրանցված տեղաշարժերը բավարար չեն, իսկ սպասումները, որ հասարակությունն ուներ իշխանություններից, չեն արդարացել, համակարգային փոփոխություններ էլ մեր երկրում տեղի չեն ունեցել:

- Նախկին իշխանավորներն ու նրանց մերձավորները պատասխանատվության կանչվեցին, դա բավարար չէ՞ր:


- Իհարկե, բավարար չէ: Մեր երկրում ժողովրդի պահանջով տեղի է ունեցել իշխանափոխություն, որպեսզի ՀՀ քաղաքացին ապրի ավելի լավ երկրում, իր հարցերը կարողանա լուծել, բայց երկրում տնտեսական բարեփոխումներ տեղի չեն ունեցել:

– Քսան տարվա ավերածն իշխանությունն ինչպե՞ս կարող է վերականգնել մեկ տարում: Վարչապետի ներկայացրած 100 փաստը բավարար չէի՞ն:

– Ինձ մոտ տպավորություն է, թե սկզբից որոշել են թիվ հրապարակել, հետո դրա տակ ինչ-ինչ փաստեր են դրել: Առաջիկայում այդ փաստերին կանդրադառնանք:

– Ռոբերտ Քոչարյանը խոսել է միասնական ու հզոր ընդդիմություն ձևավորելու մասին: Մամուլն էլ գրեց, որ ՀՅԴ-ն պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Հնարավո՞ր է, որ Քոչարյանի հետ ընդդիմություն ձևավորեք:

-Ե՛վ անվստահություն հայտնելու, և՛ ընդդիմություն ձևավորելու մասին որևէ քննարկում մենք որևէ մեկի հետ չենք ունեցել: Մեր օրակարգի, հարցերի շուրջ պատրաստ ենք բանակցել բոլորի հետ: Բանակցում ենք օրակարգի ու հարցերի շուրջ, այլ ոչ թե` անձերի, ու մեր առջև խնդիր չենք դրել` համագործակցել Ռոբերտ Քոչարյանի կամ մեկ ուրիշի հետ:

– Այս պահին ո՞րն է օրակարգային թիվ մեկ հարցը:

– Մեր առջև խնդիր չենք դրել ու հատուկ ջանք չենք գործադրում, որպեսզի իշխանությունը ձախողի: Բազմիցս հայտարարել ենք, որ իշխանության ձախողումը երկրի ձախողումն է: Բայց իբրև արտախորհրդարանական ընդդիմություն` քննադատելու ենք իշխանության սխալ գործողությունները, քննադատելու ենք փաստարկված, հիմնավորված, առանց հայհոյանքների: Մեր խոսքի կշիռը գիտենք ու այս ընթացքում էլ ապացուցել ենք:

-Ո՞րն է իշխանության ամենամեծ բացթողումը:

– Ամենամեծ բացթողումն այն է, որ իշխանությունը բացառիկ շանս ու հնարավորություն ուներ հասարակությանը համախմբելու, ու երկիրն առաջ տանելու: Ցավոք, տեսանք, որ երկիրը բաժանվեց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների: Մի ընթացք, որ մեր երկիրն ավելի է պառակտում, քան համախմբում: Երբ վարչապետն ընդդիմադիր գործիչ էր, նա «դուխով» գնում էր ոստիկանություն, նախարարի ու դատախազի վրա մատ էր թափ տալիս, որովհետև ինքը համարձակ քաղաքական գործիչ էր, ու, իբրև ընդդիմադիր, դա հասկանալի էր: Բայց արդեն որպես վարչապետ նրա ելույթները` «կծեփեմ պատին», «բռունցքիս հարվածը կզգաք ձեր ծնոտին», մեզ համար անընդունելի են, որովհետև շատ լավ հասկանում ենք` հա՛մ նալն է իրենց ձեռքին, հա՛մ` մեխը: Բայց թե մինչև երբ այս ճանապարհով մեր երկիրը կառաջնորդվի, չգիտենք:

– Այսինքն` երկիրը համախմբված չէր նախկինում ու համախմբված չէ ա՞յժմ:

– Այո, ո՞վ է ասել, թե նախկինում համախմբված էր: Ընդհանրապես` սխալ է անընդհատ այդ համեմատությունը տանել, թե` բա այն ժամանակ այսպես, այնպես: Եթե նախկին իշխանությունը լավը լիներ, հիմա իշխանության կլիներ:

-Ինչքանո՞վ եք իրատեսական համարում Արցախը բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելը:

-Իշխանությունների այն մի քանի հայտարարությունները, թե չի կարող քննարկվել «Խաղաղություն` տարածքների դիմաց» թեզը, կամ ԱԱԾ պետի հայտարարությունը մենք անմիջապես ողջունել ենք, իսկ այս վերջին հայտարարության մասով, որ` թող ժողովուրդը որոշի, մտահոգություն ունենք և բարձրաձայնել ենք: Ժողովուրդն արդեն որոշել է, Եռաբլուրի տղաներն այդ հարցը որոշել են, ազատագրել են տարածքները, իսկ իշխանությունների խնդիրը դա պահպանելն է: Ողջունելի է, որ իշխանությունները ցանկանում են Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց, բայց փաստ է, որ Արցախը մինչ այս պահը վերադարձված չէ:

– Վերջին շրջանում նշվում է, որ բանակին հատկացված միջոցներն աննախադեպ աճել են, դա ձեզ համար ձեռքբերո՞ւմ չէ:

– Հակառակ բաներն են նշում: Դրա մասին շատ ինֆորմացիա չունեմ: Մեկնաբանեմ: Տեսեք` ակնկալիքները շատ ավելի մեծ են, ու իշխանությունները պարտավոր են կատարել այն բոլոր խոսոտումները, որ տվել են: Հասկանալի է, որ դա մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ իրականացնել, բայց տեմպերը չեն բավարարում: Անհասկանալի է իշխանության տեսլականը` երկրում քաղաքական ինչ բարեփոխումներ են եղել և այլն:

-Միայն քննադատելո՞վ եք բավարարվելու, թե՞ հստակ քայլեր էլ կլինեն:

-Նախորդ երկու ամիսների ընթացքում հստակ գնահատական ենք տվել կառավարության գործունեությանը, 32 էջանոց փաստաթուղթ ենք ներկայացրել, որում ներկայացրել ենք մեր դիտողություններն ու առաջարկները, կառավարության կառուցվածքի մասին շատ հստակ ներկայացրել ենք մեր պատկերացումները: Որպես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ` օրենքով սահմանված ու մեր լիազորությունների շրջանակում բոլոր գործողություններն իրականացնելու ենք:
-Այսինքն` բողոքի երթեր, ճանապարհներ փակել…

-Ինչու` ոչ, օրինակ` համահարթեցման դեմ մեր երիտասարդները պայքարի շարք են սկսել, առաջին գործողությունն արել են ԱԺ բակում, առաջիկայում շարունակությունն էլ կտեսնենք: Բայց կրկնում եմ` մեր հիմնական նպատակն ու գերխնդիրը իշխանությունը տապալելը կամ ձախողման մղելը չէ: Ընդհակառակը` մենք մեր առաջարկություններով, քննադատություններով զգաստության կոչն անում ենք, որ կառավարությունն ավելի լավ աշխատի: Ամեն տեղ հակահեղափոխականություն ու դավադրություն պետք չէ գտնել:

-Հավատո՞ւմ եք, որ հաջորդ իշխանությունը ձևավորվելու է ՀՅԴ-ի առանցքի շուրջը:

-Իհարկե, հավատում եմ, ու այդպես է լինելու: Մեր հիմնական նպատակն է, մեր առջև խնդիր ենք դրել, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը պետք է ձևավորվի Դաշնակցության առանցքի շուրջը:

-Փաշինյանի վարկանիշն ընկե՞լ է:

-Ես չափման միավոր չունեմ, ես տեսնում եմ հասարակության տրամադրություններն ու օբյեկտիվ դժգոհությունները:

yerkir.am

Արդյոք ՀՅԴ-ն կհամագործակցի՞ Քոչարյանի հետ․ Իշխան Սաղաթելյանը շեշտում է՝ կարևորն օրակարգն է և ոչ թե անձը

ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ հեղափոխությունից մեկ տարի անց էլ հասարակության սպասումներն իշխանությունից դեռևս արդարացված չեն և երկրում համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Սաղաթելյանը։

Դիտարկմանը, որ մեկ տարվա ընթացքում քրեական գործեր են հարուցվել նախորդ իշխանության տարբեր ներկայացուցիչների և կոռուպցիոն գործարքներ իրականացրած անձանց դեմ, արդյոք դա բավարար չէ՞, Սաղաթելյանը պատասխանեց․«Իհարկե՛ բավարար չէ, արդյոք մեր ժողովրդի ակնկալիքը դա՞ էր։ Մեր երկրում տեղի է ունեցել ժողովրդի իշխանափոխություն, որպեսզի ժողովուրդն ավելի լավ ապրի, սակայն տնտեսական վիճակի փոփոխություն տեղի չի ունեցել»:

Լրագրողները ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցչից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՅԴ-ն կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նրա հետ ձևավորելով միասնական ընդդիմադիր ճակատ։ Ի պատասխան՝ Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, սակայն դա պետք է լինի օրակարգի շուրջ, մենք համագործակցում ենք օրակարգի շուրջ, ոչ թե անձերի։ Մենք մարտահրավեր չենք նետում այս իշխանությանը, բայց որպես արտախորհրդարանական ընդդիմություն քննադատելու ենք իշխանությանն իր սխալ գործողությունների համար, և դա անելու ենք փաստարկված և առանց հայհոյանքի»։

factor.am

Մանրամասները՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company