ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հասարակության համերաշխությունը վտանգի տակ է

06 Հունիս 2019 Իհարկե ողջունում ենք, որ վերջիվերջո սկսեցին խոսել ոչ միայն վերջին 20 տարվա մասին, այլ նաեւ 25-30 տարվա մասին, որովհետեւ արատավոր երեւույթները Հայաստանում 20 տարի առաջ չէր, որ սկսվեցին, այլ շատ ավելի շուտ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ուժեր կան, որոնք այսօր ազգային արժեքների անվան տակ մարդ են ծեծում, մինչդեռ 25-30 տարի երկիր են թալանել ու չեն հիշել ազգային արժեքների մասին։

«Սեփականաշնորհման անվան տակ թալանը սկսվեց շատ ավելի շուտ, օլիգարխներ առաջացան շատ ավելի շուտ, ընտրություններ կեղծվեցին, կուսակցություններ փակվեցին, լրատվամիջոցներ փակվեցին, քաղաքական սպանություններ եղան շատ ավելի շուտ»,–նշեց նա։

Արթուր խաչատրյանը շեշտեց՝ պետք է բացահայտել, թե ով է 25-30 տարի բանակը թալանել. «Միեւնույն ժամանակ տարակուսանք ենք հայտնում, թե որ քաղաքական ուժն է, որ 25-30 տարի եղել է իշխանություն եւ բանակ է թալանել, ոստիկանություն է թալանել, կոչ ենք անում անհապաղ բացահայտել այդ մարդկանց եւ այդ ուժերին, ովքեր թալանել են։ Կարծում եմ՝ այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» ստանձնելով երկրի քաղաքական պատասխանատվությունը պարտավոր է այդ բոլոր թալանչիներին բացահայտել՝ անկախ նրանից այդ ուժերը խոսել են ազգային գաղափարախոսությունից, թե ասել են ազգային գաղափարախոսությունը կեղծ փիլիսոփայական կատեգորիա է»։

Հարցին՝ ՀՅԴ–ն մտավախություն չունի՞, քանի որ ժամանակին իշխանության մաս է եղել, նա շեշտեց. «Կոալիցիա կազմելն ու բանակ թալանելը տարբեր բաներ են։ ՀՅԴ–ն երբեք բանակի համար պատասխանատու չի եղել, ընդհակառակը՝ իր բոլոր կարողությունները միշտ ուղղել է բանակը հզորացնելուն։ Հազարավոր ՀՅԴ–ականներ են Ղարաբաղում սահմանին պայքարել՝ սկսած 1990-91թվականներին, երբ բոլորը վախենում էին, մինչեւ ապրիլյան պատերազմ, հանգանականություններ են եղել, վերջերս Կանադայում 150 հազար դոլարի հանգանակություն է արվել եւ ուղարկվել բանակին։ Եթե մարդ է եղել, որ թալանել է, իշխանության պարտականություն է բացահայտել, իրավական գնահատական տալ եւ պատժել։ մենք էլ ենք շահագրգռված, որ բացահայտվի»։

ՀՅԴ ԳՄ անդամի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու հայտարարություն է արել, երբ նշել է, որ ՀԱԿ անդամին ծեծոլը հնարավոր է կհրահանգ է եղել. «Կուսակցական հրահանգները տալիս է ՀՅԴ Գերագույն մարմինը, բնականաբար ԳՄ–ն հրահանգ չի տվել, ուստի կազմակերպվածության մեջ մեղադրելը պատասխանատու հայտարարություն է։ Բայց միեւնույն ժամանակ պետք է անրադառնալ ոչ միայն հետեւանքին, այլ այդ բռնությունը ծնող պատճառներին։ 1 տարի է Հայաստանում ատելության խոսք է քարոզվում։ Ատելության խոսքը որ եղել է սոցցանցերում, հրապարակներում բարձրագույն իշխանության կրողների կողմից, այդ ամենը ինչ–որ մի տեղ պետք է պոռթկար։ Չի կարելի եղբարը եղբոր դեմ հրահրել, ընկերոջն ընկերոջ դեմ, տարանջատել հեղափոխականի ու հակահեղափոխականի, սեւորի ու սպիտակների, հիմա էլ սեւ հագնողների։ Հասարակության համերաշխությունը հիմա վտանգի տակ է»։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը մատնանշել է սեւազգեստ խմբերի, որոնք փորձում են բռնություն քարոզել եւ ապակայունացնել իրավիճակը, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Եթե կան սեւազգեստ խմբեր, որոնք հավաքվում են երկրում ապակայունացում մտցնելու համար, պետք է բռնել, դատել ու ցույց տալ, որ ահավասիկ՝ սրանք սեւազգեստ մարդիկ էին։ Եթե Արցախում կան դավադիրներ, պետք է բռնել ու դատել, եթե կան սեւազգեստ դավադիրներ, պետք է բռնել ու դատել, ոչ թե դրա մասին հայտարարել»։

ՀՅԴ ԳՄ անդամը նաեւ հիշեց՝ սեւազգեստների մաիսն խոսում էր Գորբաչովը. «Սեւազգեստ մարդկանց մասին 1988 թվականին Գարբաչովն էր ասում, երբ մարդիկ Լենինականում երկրաշարժի ավերակների մեջ հարցրեցին Ղարաբաղի մասին, զայրացավ, ասաց այսպիսի ողբերգությունն է, ասաց՝ «с одной стороны белорубашечники, с другой стороны чернорубашечники»։ Կարծում եմ՝ 30 տարի առաջ Գորբաչովի ասած բառերը հիմա օգտագործելը ճիշտ չի»,–եզրափակեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company