ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Վարչապետը պետք է կենտրոնանա երկրում իրական բարեփոխումների վրա

09 Հունիս 2019 Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ

-Պարոն Մինասյան, երեկ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուշագրավ հայտարարություն եղավ: Նա հայտարարեց, որ կան քաղաքական շրջանակներ, որոնք նաև նախկին կոռումպացված իշխանությունների մաս են կազմել, այսօր փորձում են երկրում բռնության կոչեր հնչեցնել: Օպերատիվ տեղեկությունների համաձայն էլ՝ նրանց մի մասը սևազգեստ անձինք են: Դաշնակցությունը վարչապետի այս հայտարարությունն ինչպե՞ս է մեկնաբանում:

-Վարչապետը պետք է կենտրոնանա երկրում իրական բարեփոխումների վրա: Հասարակությունը սպասում է լուրջ փոփոխությունների, տնտեսական առաջընթացի, անվտանգության համակարգի ուժեղացման: Անընդհատ ներկայացնել սև ուժերի առկայություն՝ տեղին չէ ու տեղին չէ այս հարցերով հիմնական օրակարգը թեքելը: Չկա դրա անհրաժեշտությունը: Չի կարելի հասարակությանը պահել լարվածության մեջ:

-Վարչապետը ուժային կառույցների ղեկավարներին հատուկ հանձնարարություն տվեց այդ անձանց չեզոքացնելու համար: Նա նշեց, որ հակադարձումները լինելու են ոչ թե թավշյա, այլ՝ երկաթյա: Դուք վստա՞հ եք, երաշխավորո՞ւմ ենք, որ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքում չեն լինի ՀՅԴ-ականներ, որոնց ուժային կառույցները ծաղկավոր «բաբոչկաներով» կճանապարհեն:

-Ծաղկավոր բաբչկաները կհագնեն այն մարդիկ, որոնք բազմագույն քարոզչություն են իրականացնում: Եթե այդ օպերատիվ տեղեկատվությունը կարևոր է երկրի անվտանգության տեսակետից, որ րոպե առաջ անհրաժեշտ է գործողություն ձեռնարկել, դրա համար պետք չի հրապարակային հայտարարել և հանձնարարականներ տալ: Այդ իրավասու կառույցներն արդեն պետք է գործեն: Նրանք, ովքեր նման վարքագիծ դրսևորելու ցանկություն ունեն, պարզ է, որ կզգուշանան: Իրական նպատակը ո՞րն է, կանխարգելե՞լ, վերացնե՞լ հնարավոր գործողությունները, այդ դեպքում անհասկանալի է նմանատիպ հայտարարությունը: Եթե հերթական անգամ մեր ժողովրդին կարևորագույն հարցերից շեղելուն միտված գործողություն է, պետք է դադարեցնել: Ինչ վերաբերվում է Դաշնակցությանը, մենք նման մտավախություն չունենք:

-Պարոն Մինասյան, ՀՅԴ-ն երկիրը թալանելիս ինչո՞ւ ազգային արժեքների մասին չէր մտածում. այդ մասին երեկ հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով ՀՅԴ-ին:

-Ես չգիտեմ, որ վարչապետը ուղիղ դա մեզ է հասցեագրում: Ճիշտ կլինի, որ վարչապետը հասցեական խոսի, թե ում մասին է խոսքը: 25-30 տարի Դաշնակցությունը ոչ միայն իշխանության չի եղել, այլև առաջին տարիների ազատագրական պայքարի թեժ կետում էր, հետո կուսակցությունը ենթարկվեց բռնաճնշումների, կասեցվեց կուսակցության գործունեությունը: Երկրի կառավարման գործին մասնակցել ենք կոալիցիոն համաձայնագրով՝ ընդամենը յոթ տարի: Եթե երեսուն տարվա մեջ յոթ տարին է մեզ վերագրվում՝ բոլոր հարցերի պատասխանն ունենք: Ինչ վերաբերվում է պետությունը թալանելուն, սա պարզ մանիպուլյացիա է, որովհետև 90-ականների սկզբին ակնհայտ էր, թե որ ուժն է երկրի կառավարմամբ զբաղվել, և որոնց է հասարակությունը մեղադրում երկրի տնտեսական ու ֆինասական թուլացման համար:

Նարեկ Կիրակոսյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company