ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Մեզ համար ընդունելի չեն վեթինգն է՛լ, անցումային արդարադատությունն է՛լ

04 Հուլիս 2019 ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենք շարունակում են այս օրերին ակտիվ հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական ու արտախորհրդարանական ուժերի հետ: Ըստ Արթուր Խաչատրյանի` իրենց նպատակը կուսակցությունների դիրքորոշման մասին տեղեկություն ունենալն է տարբեր քաղաքական ու տնտեսական հարցերի վերաբերյալ:

–Պարո՛ն Խաչատրյան, ՀՅԴ-ն ստվերային կառավարություն է ստեղծել, որպեսզի իշխանությունների վարած քաղաքականությունը բուռն քննադատության ենթարկեն: Ի՞նչ փուլում են հիմա Ձեր աշխատանքները, ուսումնասիրո՞ւմ եք հայրենի իշխանությունների գործունեությունը, Ձեզ դո՞ւր է գալիս նրանց աշխատանքը:

-Դա մասնագիտական ոլորտային հանձնախմբերն են, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մի ոլորտում ուսումնասիրության, կուսակցության քաղաքականության մշակման համար: Եթե, օրինակ, ասում ենք` գյուղատնտեսության մեջ այս բանը ճիշտ չի, պետք է հիմք ունենանք ասելու համար, թե ինչու ճիշտ չի: Կամ եթե ասում են` սա ճիշտ չի, պետք է առաջարկենք մեր ճիշտ տարբերակը` նույնը Հարկային օրենսդրության հետ կապված, այսպես կոչված, անցումային արդարադատության հետ կապված եւ այլն: Այսինքն` մեր հայտարարությունները մերկապարանոց չլինեն, դա խորը ուսումնասիրության արդյունքում է: Ստվերային կառավարություն ասվածը կուսակցության ժողովում ստեղծված բանաձեւ է, որը ավելի շատ բրիտանական համակարգից եկած բառամթերք է, դա ընդդիմության համապատասխան այն մարդիկ են, ովքեր ոլորտների համար պատասխանատու են: Ստվերային կառավարությունը տասնյակ տարիներ կա, գյուտ չի արվել, դա եղել է տարբեր երկրներում:

-Բայց այժմ ի՞նչ փուլում է գտնվում Ձեր կուսակցական կառավարությունը, ի՞նչ եք ուսումնասիրում, որը վերաբերում է հայրենի կառավարությանը:

-Սովորական ամենօրյա աշխատանք է, սեփական մոտեցումներն են մշակվում, եւ ինչ-որ մի պահի ավելի լայն փաստաթղթով հանդես կգանք:

-Տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն ավելի ակտիվ գործունեություն է սկսելու աշնանը. որքանո՞վ են ճիշտ այդ տեղեկությունները:

-Կուսակցությունն աշխատում է իր բնականոն կյանքով, քննադատությունը սեզոնային բնույթ չունի: Եթե իշխանությունները վաղը մի հատ ինչ-որ փաստաթուղթ հրապարակ բերեն, որը քննադատության ենթակա է, մենք կքննադատենք. չենք սպասելու սեպտեմբերին: Ուղղակի սեպտեմբերը, ինչպես բոլոր երկրներում, կյանքը ավելի ակտիվանում է, ամառն ավելի պասիվ շրջան է: Բայց դա չի նշանակում, որ եթե կա քննադատության ենթակա հարց, լինի, ու մենք չքննադատենք, չկա նման բան: Մենք մարզերում եւս ակտիվ գործունեություն ենք իրականացնում: Գերագույն մարմնի անդամները ու այդ ոլորտային հանձնախմբերի անդամները պարբերաբար մարզեր են այցելում, նորմալ աշխատանքներ ենք իրականացնում, նորմալ կուսակցական կյանք է: Քանի որ մեր կուսակցությունը, ի տարբերություն շատերի, մարզային կառույցներ ունի, այնտեղ եւս շատ ինտենսիվ աշխատում ենք:

-ՀՅԴ ԳՄ-ն վերջին ժամանակներս հանդիպումներ է ունենում տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ: Ո՞րն է այդ հանդիպումների նպատակը. գուցե ներքին կոալիցիաներ եք պատրաստվում ստեղծել այդ կուսակցությունների հետ:

-Մենք հանդիպել ենք ԲՀԿ-ի հետ, հանդիպել ենք «Մեկ Հայաստան» կուսակցության հետ, հանդիպում ենք ունեցել Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ, Դեմոկրատական կուսակցության հետ, Ռամկավար-ազատական կուսակցության հետ, իհարկե շարունակվում են քաղաքական կոնսուլտացիաները: Հանդիպումների նպատակը կուսակցությունների դիրքորոշումների ճշտումներն են տարբեր հարցերի վերաբերյալ` տնտեսական, արտաքին քաղաքականության վերաբերյալ, անցումային արդարադատության վերաբերյալ: Մեզ մոտ ամեն ինչ շատ թափանցիկ է: «Դաշնակցությունը» փորձում է հասկանալ տարբեր կուսակցությունների մոտեցումը հարցերի լայն սպեկտորի շուրջ ու անհրաժեշտության դեպքում նաեւ ջանքերը միավորել: Եթե լինի օրակարգ, որը բոլորի համար ընդունելի է, ապա կհասկանանք մեր անելիքները:

-Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՅԴ-ն վեթինգ իրականացնելու ու անցումային արդարադատության հետ կապված: Արդյոք իշխանություններին հաջողվելո՞ւ է այդ երկու գործընթացները պատվով իրականացնել:

-Նախ պետք է հասկանալ, թե այդ վեթինգն իրենից ինչ է ներկայացնում, ինչ է նշանակում վեինգ, այդ վեթինգի մեխանիզմը, լիազորությունները ԲԴԽ-ն ունի: Օրենքը հնարավորություններ չի՞ ընձեռնում, որ գնում են օրենքով չնախատեսված քայլերի ու օրենքի խախտմամբ, մասնավորապես` դատարանների մուտքերը փակելը: ԲԴԽ-ն դրա համար է ստեղծված. այն դատավորները, որոնք չեն բավարարում պահանջներին, այդ դատավորների նկատմամբ սանկցիա է կիրառվում: Հանրության համար անհասկանալի բառ մեջբերելով` ինչի՞ ենք ուզում հասնել, ես չեմ հասկանում: Մեզ համար ընդունելի չեն վեթինգն է՛լ, անցումային արդարադատությունն է՛լ: Անցումային արդարադատություն տեղի է ունենում այն երկրներում, որտեղ եղել է քաղաքացիական պատերազմ, ու այդ երկիրն անցել է այդ պատերազմով: Այսինքն` ինչ-որ մի պահ օրենքները երկրում չի գործել, ու դա հասարակության համախմբման մեխանիզմ է: Հայաստանն այդ ճանապարհը չի անցել, ՀՀ-ում միշտ օրենքները գործել են, լավն են եղել, վատն են եղել, այլ խնդիր է, բայց դրանք գործել են: Այս իշխանությունը ձեւավորվել է այս օրենսդրությամբ` ընտրվել է վարչապետ, ձեւավորվել է կառավարություն, ընտրվել է նոր խորհրդարան, ու դա արվել է գործող օրենսդրությամբ: Այսինքն` մենք չենք ունեցել օրենսդրական վակուում, որպեսզի վակուումի ժամանակ տեղի ունեցած դեպքերը դատվեն անցումային արդարադատության միջոցով: Անցումային արդարադատությունը կարող է հասարակության մեջ պառակտում մտցնել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company