ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Իրավիճակն Իջեւանում այս պահին էլ շարունակում է մնալ լարված

01 Օգոստոս 2019 Իջեւանյան դեպքերի շուրջ աղմուկը չի դադարում: Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի երեւանյան ու իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակվել էր, այնուհետեւ ճանապարհը փակած անձանց ու ոստիկանության ծառայողների միջեւ բախումներ տեղի ունեցել: Պաշտոնական պարզաբանումների համաձայն, ճանապարհը փակելու եւ բախումների պատճառ է եղել այն, որ ոստիկանությունն արգելել է ապօրինի ծառահատումները: Տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածքներ են ստացել ինչպես քաքաքացիական անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողներ: Գիշերով քնած տեղից հանել, բերման են ենթարկվել եւ ձերբակալվել տասնյակից ավելի անձանց: Ավելին` ձերբակալվածների հարազատները պնդում են, որ նրանց ոստիկանություն են տարել գրեթե մերկ վիճակում` ներքնազգեստով: Մի քանի դեպքում նշվել է, որ դա տեղի է ունեցել երեխաների« այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխայի ներկայությամբ` բերման ենթարկելը ուղեկցելով ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների արժանպատվությունը վիրավորող արտահայտություններով: Այս ամենի մասին «Իրավունքը» զրուցել է ԱԺ վեցերորդ գումարման ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւան» մասնաճյուղի նախկին տնօրեն, ծնունդով իջեւանցի Սուրեն Մանուկյանի հետ:

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐՈՎ»

– Պարոն Մանուկյան, Դուք ժամանակին լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի» մասնաճյուղի տնօրենը, թերեւս քաջատեղյակներից մեկն եք, թե ինչումն էր իջեւանյան դեպքերի խնդիրը: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը:

– Վստահեցնում եմ Ձեզ, որ, ինչպես Դուք եք ասում` իջեւանյան դեպքերի մասնակիցներից եւ ոչ մեկը չի ցանկանում զբաղվել ծառահատումներով` լինի դա օրինական, թե ապօրինի, քանի որ քաջատեղյակ եմ, թե ինչ ծանր, վտանգավոր ու տաժանակիր աշխատանք է դա: Վստահ եմ` բոլորն էլ սիրում են իրենց բնությունը, իսկ անտառն էլ համարում են ազգային հարստություն: Ինչ վերաբերվում է գնահատական տալուն, ասեմ, որ հստակ գնահատական առայժմ չեմ կարող տալ, քանի որ խնդիրը գտնվում է պատկան մարմինների անմիջական վերահսկողության տակ, եւ ընթանում է բազմակողմանի ուսումնասիրություններ եւ նախաքննություն: Միայն կարող եմ ասել, որ խնդիրը նոր չէ, որ առկա է Իջեւանում, այն ավելի խորքային է եւ լուրջ, քան կարծում է մեր ազգաբնակչությունը:

– Մարդիկ ասում են, որ սոցիալական խնդիր են լուծում, իշխանությունները պնդում են, թե անտառը «կերել են»: Ի վերջո, ո՞վ է ճիշտ:

– Այն, որ խնդիրը սոցիալական է, ակնհայտ է, իսկ ապօրինի ծառահատումներ եղել են տասնյակ տարիներ եւ շարունակվում են առ այսօր: Ի վերջո, թե՛ պետության եւ թե՛ հանրության գերակա խնդիրն է պահպանել բնությունը եւ մեր ազգային հարստություն անտառը: Այս պարագայում «ճիշտ ու սխալ» անելը տեղին չեմ համարում:

«ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՄ ԿԱՏԱՐՎԱԾԻՑ»

– Որքանո՞վ եք իրավաչափ համարում ոստիկանության գործողությունները, երբ գիշերով եկան եւ ձերբակալեցին մարդկանց:

– Խիստ մտահոգված եմ կատարվածից, եւ հույս ունեմ, որ կբացահայտվեն եւ պատասխանատվության կենթարկվեն իրավապահ մարմինների այն ներկայացուցիչները, ովքեր գործել են օրենքի շրջանակներից դուրս:

– ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր եւ վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը հպարտորեն նշում էր, թե «որտեղ եք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալեն, հիմա 19 իջեւանցի ձերբակալված է»: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:

– Կարծում եմ, որ պետք չէ անցկացնել որեւէ համեմատական` «իջեւանցի-ղարաբաղցի» կոնտեքստում:

«ԻՋԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ՉԻ ՈՒՂՂՈՐԴՎԵԼ ՈՐԵՎԷ ԱՆՁԻ ԿԱՄ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻՑ»

– Իջեւանյան դեպքերի ժամանակ հիշեցին նաեւ Ձեզ` հաղորդումներից մեկի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Սագիս Ալեքսանյանն ակնարկել էր, թե իբր Դուք փայտանյութի տեսքով ընտրակաշառք եք բաժանել Ձեր ընտրողներին եւ հենց այդ ճանապարհով էլ ընտրվել եք պատգամավոր: Դուք պահանջել էիք ներողություն խնդրել` Ձեր անունն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Ալեքսանյանն ընդունե՞ց սխալը:

– Այս հարցի հետ կապված ես մանրամասն անդրադարձել եմ ֆեյսբուքյան իմ էջում: (Ս. Մանուկյանը մասնավորապես նշել էր հետեւյալը. «ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, ներողություն խնդրելու եւ թեման մեկընդմիշտ փակելու փոխարեն, ամեն գնով փորձում է ինչ-որ կերպ արդարացնել իրեն` հայտնվելով է՛լ ավելի տհաճ եւ ծիծաղելի իրավիճակում. Ֆեյսբուքյան իր էջում, ի պատասխան իմ վրդովմունքին եւ պահանջին, նա գրել է, թե իբր երբեւէ ինձ չի անձնավորել, այլ խոսել է համակարգային կոռուպցիայի մասին` այդ կերպ շարունակելով ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը` փորձելով մարդկանց շեղել իր իսկ կողմից արված նախորդ անպատասխանատու եւ չհիմնավորված հայտարարությունից: Փաստորեն, պարզվում է` ես գործ ունեի ոչ թե ԱԺ պատգամավորի, այլ մի սովորական ստախոսի հետ, ով պատրաստ է անգամ իր խոսքը փոխել եւ ասել, թե իբր ինքը միայն համակարգային կոռուպցիայից է խոսել: Անկեղծ ասած, եթե իմանայի այդ պատգամավորի անլրջության աստիճանը սեփական խոսքի հանդեպ այսքան մեծ է, նույնիսկ չէի անդրադառնա այս թեմային»,- հեղինակ):

– Իջեւանյան դեպքերի հետեւում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը ՀՀԿ-ին է տեսնում, մյուսները` հակահեղափոխական ինչ-որ սեւ ուժերի: Իրականում ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում, թե՞ սա զուտ իջեւանցիների խնդիրն էր, որն անլուծելի դարձավ իշխանության համար:

– Որքանով ես տեղյակ եմ, Իջեւանում տեղի ունեցածը չի ուղղորդվել որեւէ անձի, կամ ուժերի կողմից, այլ եղել է ինքնաբուխ:

«ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՐՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄ Է»

– Դուք ինչպե՞ս եք տեսնում խնդրի հանգուցալուծումը:

– Իմ կարծիքով` ուժի կիրառումը հարցի ժամանակավոր լուծում է: Իսկ այս խնդիրը լուծելու համար, նախ պետք է անտառտնտեսություններում ավելացնել աշխատատեղեր, բարձրացնել աշխատավարձերը եւ աշխատակազմին ապահովել համապատասխան միջոցներով: Իսկ անտառի միջոցով գոյատեւող հանրության համար պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի եւ ծառ կտրելու փոխարեն նրանց վարձատրի, օրինակ, ծառ տնկելու, սանիտարական մաքրումների համար, կազմակերպի անտառի բարիքների արդյունավետ մթերում եւ այլն:

– Հիմա իրավիճակը շարունակո՞ւմ է լարված մնալ:

– Իրավիճակն Իջեւանում այս պահին էլ շարունակում է մնալ լարված: Հետագա բախումներից խուսափելու համար ցանկալի է, որ պետությունը համապատասխան մեղմացնող միջոցներ ձեռնարկի: Իսկ մեր իջեւանցիներին էլ կոչ եմ անում լինել հանդուրժող եւ խուսափել ցանկացած տիպի բախումներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company