ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Դաշնակցությունը հավատարիմ է իր սկզբունքներին և իր ժողովրդին

01 Նոյեմբեր 2018 ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին

Մեծարգո պարոն Փաշինյան,
Հարգարժան պարոն Բաբլոյան,
Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ.

– Վերջին ժամանակներում որոշ քաղաքական գործիչների մոտ անհասկանալիորեն ակտիվացել է հակադաշնակցական հիստերիան: Թեև օրեր կպահանջվի ամբողջությամբ և լիարժեք ներկայացնելու համար դաշնակցության դեր՝ ազգային գաղափարախոսության և հայապահպանության գործում, հարկ եմ համարում ևս մեկ անգամ հակիրճ ներկայացնել նորանկախ Հայաստանի ծննդյան, նրա հետագա առաջընթացի, զարգացման գործընթացում Դաշնակցության կատարած աշխատանքների մասին:

• Ինչպես բոլորս գիտենք Դաշնակցությունն իր ստեղծման առաջին իսկ օրից ականջալուր է հայ ժողովրդի պահանջներին ու ազգային ձգտումներին, միշտ ներկայացրել և շարունակում է ներկայացնել հայության հավաքական տեսակետը աշխարհի բոլոր մակարդակներում, որի վառ օրինակներից է հայ դատի հանձնախմբի ձևավորումը,

• Աշխարհի շուրջ 50 երկրներում 1909 թվականից առայսօր գործում է Հայ Օգնության միությունը:

• Անուրանալի է Դաշնակցության մեծ դերն Արցախյան գոյամարտի հաղթանակներում, որի համար իրենց կյանքն են զոհել նաև բազմաթիվ դաշնակցականներ,

• Հիշենք նաև Արցախի համար մարտնչող ազատամարտիկների բուժման և օգնության ուղղությամբ կազմակերպված դաշնակցության լայնածավալ աշխատանքները:

• Դաշնակցությունը աշխարհի մի քանի տասնյակ երկրներում ունի կառույցներ, որոնք անհերքելիորեն ավելի ուժեղ են և ավելի մեծ գործեր են կատարել ու շարունակում են կատարել հօգուտ մեր հայրենիքի, քան այդ երկրներում գոյություն ունեցող ՀՀ դեսպանատները և ՀՀ սփյուռքի նախարարությունը: Անհերքելի է նաև այն հանգամանքը, որ դաշնակցության նվիրյալներն այդ ամենը կատարում են առանց վարձատրության, ասեմ ավելին՝ բազմաթիվ են դեպքերը, երբ իրենց վերջին լուման և անգամ կյանքն են ներդրել հանուն հայրենիքի բարօրության:

• Դաշնակցությունը մշտապես հավատարիմ է մնացել իր գաղափարներին ու սկզբունքներին, եղել է պետության, պետականության կողքին՝ անհրաժեշտության դեպքում համագործակցել նաև տվյալ ժամանակահատվածում գործող իշխանությունների հետ՝ հօգուտ պետության և ազգային շահերի՝ հարկ եղած դեպքերում նաև ընդվզել է՝ դարձյալ հօգուտ պետության և ազգային շահերի…:

Ինչպես բոլոր կուսակցություններում, այնպես էլ Դաշնակցությունում եղել են և կան անհատներ, ովքեր երբեմն սխալվում են, սակայն այդ հանգամանքը որևէ մեկին իրավունք չի վերապահում բացասական արտահայտվել տասնյակ տարիների անբասիր պատմություն ունեցող կառույցի մասին:

Անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին վայելում է հայ ժողովրդի բարձր վստահությունը, ոչ նախկինում, երբ Ազգային Ժողովի պատգամավոր էր, և ոչ էլ այժմ, Դաշնակցության մասին բացասական չի արտահայտվել, որովհետև նա գնահատում է Դաշնակցության անցած պատմական ուղին և կարևորում է վերջինիս դերն ու նշանակությունը:

Միշտ հիշենք, որ Դաշնակցությունը մնում է հավատարիմ իր սկզբունքներին և իր ժողովրդին:

… Շնորհակալություն…

1 նոյեմբեր, 2018թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company