ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Մշակույթի ոլորտը միայն ծախսող ոլորտ չէ

01 Նոյեմբեր 2018 ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Սեյրանյանը հիշատակեց Փաշինյանի պատկերավոր արտահայտությունը Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի հետ կապված՝ կղզի առանց ծովի, և հետաքրքրվեց, թե այդ տրամաբանության մեջ վերջինս չի՞ գտնում, որ ինչ-որ իմաստով թերագնահատվել է կամ անհրաժեշտ ջանքեր չեն տարվել այն ուղղությամբ, որ միջազգային իրավունքի և քաղաքական հարթակում անվանվում է դեպի ծով ելք չունեցող երկրների իրավունքների կարգավիճակի հետ կապված: Սեյրանյանը նշեց, որ այստեղ լուրջ ռեսուրս կա և մեր արտաքին գերատեսչությունն այս առումով աշխատելու շատ բաներ ուներ:

ՀՅԴ-ական պատգամավորը, խոսելով բյուջեի մասին, նշեց, որ Փաշինյանը տրամաբանորեն նշեց կոպիտ ասած՝ փող արտադրող ոլորտների զարգացման հեռանկարները, արված քաղաքական քայլերը: «Բնական է, որ ինչ-որ ոլորտներ պետք է գումար արտադրեն, որպեսզի սոցիալական ոլորտները կարողանան ծախսել: Չնայած եթե հումանիտար ոլորտը վերցնենք, չեմ կարծում, որ ամբողջական ռեսուրսը գոնե գիտության և մշակույթի իմաստով ամբողջովին ռեալիզացված է, քանի որ այս ոլորտներում էլ կարելի է լուրջ ծրագրերով գումար աշխատել ու գումար բերել: Բյուջեին եթե անգամ թռուցիկ ծանոթանում ենք, տեսնում ենք՝ կա ծախս, ունենք իքս գումար, ծախսում ենք իքս գումար, որից տրամաբանորեն բխում է, որ եթե ունենայինք 10 անգամ իքս, կծախսեինք 10 անգամ իքս գումար, կունենայինք այդ իքսի կեսը, այդքան կծախսեինք: Սա հասկանալի է, տրամաբանական է, բայց միջոցառումների ծրագրում գոնե հումանիտար ոլորտների դեպքում հասկանալի չէ, թե ի՞նչ հայեցակարգի շրջանակներում են այդ ծախսերն արվում»,-ասաց Սեյրանյանը:

Նա հավելեց, որ, օրինակ՝ նշված չէ, թե միջոցառումներն ո՞ւր են միտված, որպեսզի թե ԱԺ պատգամավորները, թե հանրությունը կարողանա գնահատել առանց այդ էլ քիչ գումարը, կամ էլ ծախսերի ՕԳԳ-ն.«Այդպես էլ հուլիսին, երբ կառավարության ծրագիրն էինք այստեղ ներկայացնում, ասվեց, որ մի շարք ոլորտներում անհրաժեշտ են հայեցակարգեր, բայց դրանք այդպես էլ չեղան: Չե՞ք գտնում, որ գոնե այդ ոլորտներում ավելի շատ հայեցակարգերն են կարևոր, քան՝ զուտ պահպանման ծախսերը»:

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ տնտեսության և տնտեսական կառուցվածքի ամենամեծ խնդիրն այն է, թե քանի մարդ է արդյունք ստեղծում և քանիսն են սպառում այդ արդյունքը: «Այսօր ՀՀ-ում կա մոտ 550 000 աշխատող, որոնցից շուրջ 244 000-ն աշխատում է բյուջետային համակարգում, այսինքն՝ ստացվում է, որ մենք, ըստ էության, մասնավոր հատվածում ունենք 350 000 աշխատող՝ առանց գյուղատնտեսության: Սրան գումարած՝ ունենք ակտիվ 50-60 00 անհատ ձեռներեց: Մեզ մոտ շուրջ 400 000 մարդ աշխատում է, այդ առաջնային արդյունքը ստեղծում է և, կոպիտ ասած, նրանց արդյունքը պահում է 800 000 մարդու: Ովքե՞ր են այդ 800 000 մարդիկ՝ նրանցից 500 000-ը թոշակառուներն են, 200 000 բյուջետային հիմնարկների աշխատողներն են և գումարած 100 000 նպաստառուները: Այսինքն՝ մեր երկրում 400 000 մարդ, կոպիտ ասած, աշխատում, արդյունք է ստեղծում և նրանց աշխատանքի արդյունքները պետք է բաժանվեն 800 000 մարդու մեջ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս խնդիրը պետք է լուծվի, քանի որ այս աշխատողների մի մասը ստվերում է, բայց մյուս մասի հետ կապված էլ ամեն ինչ անում են, որպեսզի նրանք չաշխատեն: Փաշինյանի գնահատականով՝ սա մեր երկրի անկյունաքարային խնդիրն է:

Սեյրանյանն էլ հավելեց, որ չգիտես ինչու կա այդ իներցիոն մտածելակերպը, որ, օրինակ, մշակույթի ոլորտը միայն ծախսող ոլորտ է, այնինչ հենց այդ ոլորտի հայեցակարգային զարգացման պարագայում այն ոչ միայն ծախսողի դերում հանդես կգա, այլև եկամուտ կբերի երկրին.«Խոսքը պարզունակ տուրիզմի և թանգարանային մուտքի տոմսերի մասին չէ: Այս հազարամյա մշակույթ ունեցող երկիրը մշակույթի կապիտալիզացիա չի անում աշխարհին ներկայանալու համար»:

Փաշինյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ մշակույթի ոլորտում հայեցակարգը ձևակերպել են դեռևս մի քանի ամիս առաջ՝ ասելով, որ խնդիրը հետևյալն է՝ մեր քաղաքացին պետք է լինի մշակույթ կրող և մշակույթի հետ իր առօրյա կյանքում առնչվող: «Սա մեզ համար պետական կարգի խնդիր է, քանի որ մշակույթը մեզ համար ոչ թե այն է, որ մարդը գնաց թատրոն, կամ համերգ լսեց, այլ մշակութային ընկալումը մեզ համար ՀՀ երկու քաղաքացիների հարաբերության հարց է: Այն մարդը, ով մշակույթի ընկալում ունի, ուրիշ կերպ է բարևում, ուրիշ կերպ ուտում, խոսում, վերաբերվում ուրիշներին, ընկալում իրավիճակը, ուրիշ կերպ ծխում, իր ծխախոտն այլ տեղ է դնում: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք հսկայական ծրագիր ենք ներկայացնում հենց դպրոցից մշակութային այսպիսի կապը կազմակերպելու համար»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը պատմեց մշակույթի և կրթության նախարարությունների իրականացրած «Իմ արվեստը» ծրագրի մասին՝ նշելով, որ մեծ աղմուկ-աղաղակով, պետանվտանգության տեսուչով ավտոշարասյուն է մոտենում դպրոցին: Ըստ նրա՝ երեխաներին թվում է, թե նախագահ, վարչապետ, օլիգարխ է գալիս, առանձնահատուկ դեմք, սակայն զրահապատ մեքենայից դուրս է բերվում կերպարվեստի գլուխգործոց: «Այդպես է արվում, որպեսզի երեխաներն իմանան, որ իրենց ընկալած ախռանա հասկացությունը, ախռանայի ենթակա օբյետները կամ սուբյեկտները ոչ թե մեզ ու ձեզ հայտնի կատեգորիայի մարդիկ են, այլ այդ նմուշն ունի այնպիսի արժեք, որը կարող է արժանանալ այդպիսի անվտանգության կանոնների: Իսկ ուսուցիչն էլ մեկ ժամվա ընթացքում պետք է բացատրի, թե ինչ նկար է դա: Կարծում եմ, որ այդ ամենն ընկալում կփոխի»,-ասաց Փաշինյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company