ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Արմենուհի Կյուրեղյանը՝ Փաշինյանին. Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը պատասխանը չէ՞ր Բոլթոնին

01 Նոյեմբեր 2018 ԱԺ-ում ընթանում է վարչապետի ընտրության հարցի քննարկումը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Ձեր ելույթներում կարևորել եք Հայաստան-Իրան հարաբերությունների այնպիսի զարգացմանը, որոնք զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից: ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի տնտեսական նիստում կարևորվել են Իրան-ԵԱՏՄ հարաբերությունները, և այս համատեսքտում ուզում եմ մեջբերել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հայտարարությունը Իրանի վերաբերյալ: Նա ասել էր. «Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետև կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է, մտադիր ենք ողջ ուժով կիրառել պատժամիջոցներ, բայց չենք ուզում վնաս հասցնել մեր գործընկերներին, ուստի կարծում եմ, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարևոր կլինի»: Հայաստանում Բոլթոնն ասել է, որ եթե մենք ցանկանում ենք, որը ԱՄՆ-ը մնա մեզ բարեկամ, պետք է սահմանափակենք հարաբերություններն Իրանի հետ»,- ասաց պատգամավորը և հարցրեց` ինչո՞ւ կառավարությունը որևէ կերպ գնահատականներ չտվեց Բոլթոնի և ԱՄՆ հեռացող դեսպան Միլսի հայտարարություններին: «Արդյո՞ք Ձեր և Բոլթոնի հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստան-Իրան հարաբերությունների փոփոխության հարց: Դա որևէ կերպ կապ կունենա՞ Հայաստանում ԱՄՆ-ի ներդրումների ավելացման հետ և ինչպիսի՞ կապ»,- հետաքրքրվեց Կյուրեղյանը:

Վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ ինքը չի մեկնաբանել այդ պաշտոնյաների հայտարարությունները, քանի որ ոչ ոք չի հարցրել: «Այնպիսի տպավորություն է` երբ մի օտարերկրյա պաշտոնյա մի հայտարարություն է անում, բոլորն այդ հայտարարությունը սկսում են քննարկել և հետևություններ անել, Հայաստանի կառավարությանը վերագրել դիրքորոշումներ, որոշումներ, խոստումներ: Ինչքան հիշում եմ, նույնիսկ մամուլի քարտուղարից ոչ ոք չի հարցել` այս հայտարարությունների մասին ի՞նչ եք մտածում: Բոլորն ամեն ինչ որոշել են, բոլորի համար ամեն ինչ պարզ է»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային ու պետական շահերին, բայց ՀՀ-ն ունի իր ազգային և պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրների շահերի, պատկերացումների հետ: «Հայաստանի կառավարությունը հենվել, հենվում և շարունակելու է հենվել Հայաստանի ազգային շահերի վրա: Որևէ մեկը չկասկածի, որ մենք հարյուր տոկոսով մեր գործողությունները թե’ ԱՄՆ-ի, թե’ Իրանի, թե’ ՌԴ-ի հետ հարաբերություններում կառուցում ենք` Հայաստանի շահերից ելնելով: Այնպես որ` ես բոլորին կոչ եմ անում որևէ հայտարարություն չվերագրել ՀՀ կառավարությանը, եթե այդ հայտարարության հեղինակը կառավարությունը չէ»,- ասաց նա և հավելեց, որ իր այն հայտարարությունը, որ առանձնահատուկ հարաբերություններ ունենք Վրաստանի և Իրանի հետ, և որ այդ հարաբերությունները պետք է վեր լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, վերահաստատում է, նաև իր այդ դիրքորոշումը շատ հստակ ձևակերպվել է Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ: «Ես կարծում եմ` ՀՀ դիրքորոշումը ԱՄՆ պատվիրակության համար եղել է պարզ, հասկանալի, նաև ընդունելի»,- հավելեց Փաշինյանը:

Կյուրեղյանն արձագանքեց, որ հոկտեմբերի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարարը միացել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությանը, որ հակամարտությունների լուծման հարցում պետք է ուշադրություն դարձնել սահմանների ամբողջականության, ինչպես նաև այլ սկզբունքների վրա, և որտեղ խոսք չի եղել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: «Իրանի ԱԳ նախարարի` այս հայտարարությանը միանալը արդյո՞ք չեք դիտում որպես յուրահատուկ պատասխան Ջոն Բոլթոնի ելույթին կառավարության կողմից ոչ մի կերպ չանդրադառնալուն»,- հարցրեց նա:

Փաշինյանը պատասխանեց, որ այդպես մեկնաբանելն առնվազն լուրջ չէ: «Կան պրոցեսներ, որոնք ո’չ այսօր են սկսվել, ո’չ` երեկ, ո’չ` երեկ չէ առաջին օրը: Դա ես ասում եմ որպես մարդ, որը նախորդ տարվա դեկտեմբերին խորհրդարանական կազմում եղել է Իրանում և քննարկումներ ունեցել տարբեր մակարդակներում: Այստեղ էլ պատասխանը նույնն է, որ մենք, այո, հարգանքով ենք վերաբերվում մեր միջազգային գործընկերների պատկերացնումներին, շահերին և հույս ունենք, որ նրանք նույն կերպ կվերաբերվեն մեր պատկերացումներին ու շահերին: Եվ այն պարագաներում, երբ պարզվի, որ այդպես չէ, մենք բոլոր իրավիճակներում կլինենք համարժեք»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company