ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. Արմենուհի Կյուրեղյանը` Փաշինյանին

13 Նոյեմբեր 2018

Հայաստանում այս օրերին ներգաղթ է նկատվում, ինչը կարելի է հասկանալ անշարժ գույքի շուկայում տեսանելի գնաճից. այսօր ԱԺ նիստում, պատասխանելով ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի ելույթին հակադարձեց ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արմենուհի Կյուրեղյանը: «Անկեղծ ասած` ես մեր մարզում (Լոռու մարզ) նման բան ընդհանրապես չեմ տեսել: Արդյոք որևէ մեկը տեսե՞լ է, ճանաչո՞ւմ է իր հարևանին, բարեկամին, որը վերադարձել է Հայրենիք կամ ուզում է հետ գալ: Նման բան առայժմ չկա: Ուրախ կլինենք, եթե Ձեր ասած իրավիճակը նաև մարզերում լինի»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց Փաշինյանի տարբեր ելույթներ, որոնց ընթացքում նա խոսել էր երկրում հանքարդյունաբերության անարդյունավետության մասին, նաև այսօր ֆինանսների նախարարն այդ ոլորտը գնահատել է որպես անհեռանկարային ուղղություն երկարաժամկետ ապագայի համար: «Դուք միշտ կարևորել եք երեք ոլորտ` տնտեսություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, և այսօր ներկայացված բյուջեի նախագծում որևէ կերպ չի նկատվում այդ կարևորումը: Եթե ես չեմ նկատել, խնդրում եմ արձանագրեք` ի՞նչ միջոցներ են ներառվել բյուջեում, որպեսզի մենք կարողանանք զարգացնել այդ երեք կարևոր ոլորտները: Թե՞ հույսներս պետք է դնենք միայն ենթադրյալ ներդրումների վրա»,- հարցրեց պատգամավորը:

«Վերջես Լիբանանում էի, և լիբանանցի տասնյակ մեր հայրենակիցներ ասում էին, որ իրենք պատրաստվում են վերադառնալ, կամ մի մասը նույնիսկ վերադարձել է: Անգամ Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում, որ այդ ներգաղթը կարող է մեծ ծավալների հասնել, ինչը, երկարաժամկետ առումով, կարող է սպառնալիք լինել Լիբանանի հայ համայնքի համար: Ես Ռուսաստանում եմ մի քանի անգամ եղել, և բազմաթիվ հայրենակիցներ ասել են իրենց մտադրության մասին, որ պատրաստվում են տեղափոխվել Հայաստան, և գիտեմ տասնյակ դեպքեր, որ մարդիկ վերադարձել են: Բոլոր համայնքներում այդպիսի միտումներ կան: Ես չեմ ասում` Հայաստանի բոլոր բնակավայրերում տեղի է ունենում զանգվածային ներգաղթ: Ես «բում» բառը չօգտագործեցի, ասացի, որ անշարժ գույքի շուկայում կա դինամիկա` անշարժ գույքի գները աճում են, ինչն ամենակարևոր ցուցանիշներից մեկն է»,- պատասխանեց Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտին` նշելով, որ պետք է աշխատել դրա ուղղությունը փոխելու համար: «Հիմա կան մի քանի ներդրումային նախագծեր, որոնց իմաստը հետևյալն է` պոտենցիալ ներդրողները ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հնարավորությունը, ինչը նշանակում է` մենք ոչ թե ուղղակի խտանյութը կարտահանենք, այլ խտանյութը Հայաստանում կվերամշակենք, դրա արդյունքում կստանանք մետաղ, մետաղից էլ` ևս արտադրանք, ինչը լրիվ ուրիշ բովանդակություն կհաղորդի մեր հանքարդյունաբերության ոլորտին: Իհարկե, մենք այստեղ ունենք ուրիշ կարևոր խնդիրր` սահմանել ժամանակակից ամենաբարձր բնապահպանական չափանիշները, որպեսզի ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով նաև գյուղատնտեսության ոլորտին` նա նշեց, որ ծրագրեր են իրականացվում մասնավորապես ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: «Ցավոք, մենք այս տարի բյուջեի նախագծում ունեցանք խնդիր: Մոտավորապես 400 միլիոն դրամ նախատեսել էինք, որպեսզի հակակարկտային ցանցեր ներդրվեն և կաթիլային ոռոգումներ դրվեն, բայց, ցավոք, համակարգն այնպիսին էր, որ գյուղացիների կողմից հայտեր չեղան: Ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը չհետաքրքրեց գյուղացիներին, և մենք հիմա խնդիր ունենք վերանայելու, խորանալու դրա բովանդակության մեջ և փորձելու այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ այդ ծրագիրը մեծ թափով առաջ գնա, մանավանդ, որ հիմա Հայաստանում հայտնվում են արտադրություններ, որոնք անհրաժեշտ հակակարկտային ցանցեր են արտադրում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի ելույթին շտապեց արձագանքել Արմենուհի Կյուրեղյանը: «Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը: Հարցս վերաբերում էր երեք կարևոր ոլորտներին` ի՞նչ միջոցներ են նախատեսվել բյուջեում: Եվ մյուսը հարցս` ուզում եմ հիշեցնել մայիսի 8-ի Ձեր ելույթը, որում նշեցիք. «Ես ստացել եմ տասնյակ հազարավոր զանգեր դրսի ներդրողներից, որոնք խոստանում են և պատրաստ են ներդրումներ կատարել Հայաստանում, եթե ես վարչապետ ընտրվեմ»: Մայիսի 8-ին Դուք ընտրվեցիք վարչապետ, ու այդ ներդրումներն առայժմ հեռախոսազանգերի ու խոստումների կարգավիճակով են: Եվ այդ նույն խոստումների շնորհիվ Դուք փորձում եք այսօր զարգացնել ՏՏ ոլորտ: Ես հարցնում եմ`դրա՞նց, թե բյուջեում ինչ-որ միջոցների հաշվին»,- հարցրեց Կյուրեղյանը:

Փաշինյանը փորձեց բացատրել, որ եթե մարդն ուզում է գալ Հայաստան անգամ 5 օրով, նա պատրաստվում է մի քանի ամիս: «Խոսքը աշխատող, գրաֆիկ ունեցող մարդու մասին է: Ձեր կարծիքով` ներդրումը ճամպրուկների մեջ, անկողնու տակ դրած փո՞ղ է, որ հենց զանգեց, ասենք` շատ լավ, դուք ինձ ընտրեցիք վարչապետ, ճամպրուկը վերցրեց ու եկավ Հայաստան: Այսօր Ձեր կուսակցությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար աշխատած ժամանակաշրջանում հայտարարել է, որ ներդրումային հազարավոր ծրագրեր են ներկայացվել, և այդ ծրագրերը քննարկման ընթացքում են: Որ ասում եք` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, այդ ոլորտում մենք 13 տոկոս եկամտահարկի նվազեցում ենք անում: Ես նոր իմ խոսքում ասացի, որ մենք դրանով խթանում ենք բարձր աշխատավարձով աշխատատեղեր, որովհետև այն ժամանակ, երբ եկամտահարկն ավելացավ, դարձավ 36 տոկոս, առաջին հերթին դա հարվածեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին»,- եզրափակեց Փաշինյանը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company