ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրոյցներ

Հայաստանի արտաքին քաղաքականությունը չափազանց անորոշ է

14 Նոյեմբեր 2018

Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Սա ի՞նչ ազդակ էր Հայաստանին, ի՞նչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում: Վերջապես, ի՞նչ քաղաքականություն է վարում ներկայումս Հայաստանը Իրանի հետ, հաշվի առնելով, որ չնայած բազում հայտարարությունների, վարչապետ Փաշինյանն այդպես էլ դեռ Իրան չի այցելել` երկու անգամ հրավեր ստանալուց հետո: Այս իրավիճակի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցեց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի իրանահայ պատգամավորի թեկնածու Կարեն Խանլարյանի հետ,որն անդրադառնալով ներկա հայ-իրանական հարաբերություններին եւ Բոլթոնի հայտարարություններին փաստեց.

«Որոշակի անհանգստություն իրանական կողմն ունի»

– Հայ-իրանական հարաբերություններում, համենայնդեպս, ներկա պահին, խիստ վտանգավոր իրավիճակ չկա, բայց անորոշություններ կան: Այդ անորոշություններն էլ իրանական կողմը դեռեւս փորձում է կապել ՀՀ-ում ներկա ներքաղաքական իրավիճակի եւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: Ընտրություններից հետո, ուզում ենք հավատալ, որ ներկա անորոշությունները իսպառ կվերանան: Որովհետեւ, այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը չափազանց անորոշ է, եւ տպավորություն կա, որ արտաքին քաղաքականությունը ենթակա է ներքին քաղաքական կյանքին: Հուսանք, որ ընտրություններից հետո այդ անորոշությունը կվերանա, եւ ներկայիս իշխանությունները կշարունակեն նախորդների վարած քաղաքականությունը Իրանի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի արած Իրանի մասով, այսպես ասած, հեղհեղուկ հայտարարություններին, ապա այստեղ որոշակի անհանգստություն իրանական կողմը ունի: Թեպետ կրկին կարծում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքը, որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի, իրապես այդպես է: Ինչը հավատ է ներշնչում, որ ներկա անհանգստությունները, անորոշությունները կվերանան ընտրություններից հետո:

– Պարոն Խանլարյան, խոսակցություններ կան, որ վերջին ժամանակներս իրանական բեռնատարներն ինչ-ինչ խնդիրների են բախվում հայկական մաքսակետում:

– Այո, հնարավոր է, բայց չեմ կարծում, որ դա կապ ունի Հայաստանի` Իրանի նկատմամբ ինչ-որ քաղաքականության փոփոխության հետ: Իրանն այսօր մաքսանենգության երեւույթի դեմ լուրջ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի մաքսանենգության հետ կապված խնդիրները առհասարակ վերանան Իրան-Հայաստան սահմանագծի վրա: Այդ իմաստով չեմ կարծում, որ դա որեւէ կապ ունի Հայաստանի հետ:

«ԱՄՆ պատժամիջոցները կարող են տարածաշրջանում շատ լուրջ վտանգներ բերել»

– ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները արդեն իսկ զգացնել տալիս են Իրանում: Առհասարակ, ի՞նչ վտանգներով է հղի այս իրավիճակը տարածաշրջանի համար:

– Պատժամիջոցները, իրապես, իրենց բացասական հետքերը թողել են Իրանում: Դոլարի կուրսը եռապատիկ է դարձել, ինչն արագորեն ազդում է տնտեսության բոլոր ոլորտների վրա: Շատ դժվար է այսօր ինչ-որ կերպ շրջանցել, դիմագրավել այդ պատժամիջոցներին: Իհարկե, իշխանությունները կարողանում են դեռեւս դիմագրավել նավթային սանկցիաներին, որովհետեւ ունեն այդ կամքը: Միաժամանակ, Իրանի համար նավթային սանկցիաներին դիմագրավելը այդքան էլ բարդ չէ, քանի որ ունի այդ հնարքների գործիքները: Այսինքն, թե՛ իշխանությունները, թե՛ գործադիր եւ դատական մարմինները ունեն կամք եւ կարողանում են դիմագրավել Դոնալդ Թրամփի քաղաքական քմահաճույքներին: Կարծում եմ` գերտերությունները շատ լավ հասկանում ու գիտակցում են, որ եթե Իրանին փորձեն մեկուսացնել նավթային իմաստով, շատ դժվար իրավիճակ կստեղծվի: Որովհետեւ, նավթային ռեսուրսները` նկատի ունեմ Սաուդյան Արաբիայի, Իրաքի, շատ արագ կսպառվի: Արդյունքում, աշխարհը կկանգնի էներգետիկայի մի նոր խնդրի առաջ: Այնպես որ, ԱՄՆ-ն վաղ թե ուշ պարտավոր է լինելու վերանայել Իրանի նկատմամբ իրականացվող սանկցիաների քաղաքականությունը: Իհարկե, ԱՄՆ ունի այն հավակնությունները, որ կարող է ինքը հանդես գալ, որպես նավթի գլխավոր մատակարար, բայց ես չեմ կարծում, որ դա այդքան հեշտ բան է: Եվ վաղ թե ուշ Եվրոպան եւ առհասարակ՝ աշխարհը էներգետիկայի խնդիրների դեմ հանդիման կկանգնեն, եւ հենց այդ ժամանակ արդեն անհրաժեշտություն կլինի վերանայելու ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունը: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա իսկապես ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են շատ լուրջ վտանգներ բերել: Կարծում ենք, որ այս առիթով Հայաստանը, որպես Իրանի բարեկամ երկիր, առիթը չպետք է բաց թողնի իր, այսպես ասած, խոսքը հասցնելու ԱՄՆ-ին: Հայ-իրանական հարաբերություններում երկուստեք համագործակցությունը շարունակելու տրամադրություն, ամեն դեպքում, նկատվում է: Տեսնենք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company