ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Իներցիոն բյուջե

14 Նոյեմբեր 2018 Հայաստանում սովորություն է դարձել ամեն մի նոր բյուջե կոչել ինչ-որ տերմինով, այս բյուջեն էլ կոչվում է իներցիոն. ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: Նա նշեց, որ կառավարության նշած տրամաբանությամբ, բյուջեն, իհարկե, իներցիոն է, սակայն բյուջեի նախագիծն իներցիոն է նաև մի շարք այլ պատճառներով: Պատգամավորն ասաց, որ ցանկանում է կանգ առնել մի քանի մտահոգությունների վրա, որոնց հետ առաջիկայում կառավարությունն անխուսափելիորեն շփվելու է:

«Բյուջեի այս նախագիծն առաջին հերթին իներցիոն է նաև իր մեթոդաբանության մեջ: Վերջին տարիներին բյուջեները փորձում են մեթոդաբանական երկու խնդիր լուծել` եղածի վրա հիմնված բյուջե, այսինքն` բյուջե, որը ձևավորվում է եղած ռեսուրսների վրա, և ուզածի վրա հիմնված բյուջե, այսինքն` բյուջե, որը ձևավորվում է տեսլականի ու ցանկությունների վրա: Երկրորդի պարագայում խանգարող մի հանգամանք կա` չկա պետության տնտեսական կառուցվածքի բնորդը, որի հիման վրա ցանկացած բյուջե պետք է կարողանա պատասխանել տրամաբանական հարցերի` ծախսերի ուղություններն ո՞ւր են տանում, ինչպիսի՞ պետություն ենք ուզում ստեղծել և այլն: Այսինքն` կառավարության բյուջեո՞վ պետք է այդ մոդելը ձևավորվի, թե՞ հակառակը` մոդելը մշակվի, և դրա հիման վրա էլ մշակվեն բյուջեներ»,- ասաց նա:

Սպարտակ Սեյրանյանի կարծիքով` մյուս իներցիոն հանգամանքը տասնամյակներ շարունակ իրեն խորքի մեջ սպառած և շատ ու շատ հարցերի պատասխանը չունենալու պարտադրված մեթոդաբանությունն է: «Սա նույնպես իներցիոն տրամաբանություն է, որովհետև բոլոր բյուջեները կառուցված են լիբերալ շուկայական տնտեսության մեթոդաբանության վրա, կառուցված են` ինչ-որ իմաստով փորձելով մեղմել սոցիալական արդարության խնդիրները: Անշուշտ, կառավարությունն իր ծրագրում նշում է, որ շեշտադրում է անելու սոցիալական արդարության վրա, բայց լիբերալ շուկայական տնտեսության մեջ սոցիալական արդարությունը երբեք առաջնային չի եղել: Հայաստանի նման երկրները չեն կարող իրենց թույլ տալ այն շռայլությունը, որ հաշվի չառնեն սոցիալական արդարության խնդիրները, բայց այս բյուջեի մեջ էլ դրանք տեղավորվել են մի քանի առանձին կետերով, և միայն այն, որ բյուջեի ծախսային մասում ամենախոցելի տեղը սոցիալական ոլորտն է, այդ թվում` կրթություն, գիտություն, մշակույթ, այստեղ արդեն ունենում ենք նույն մեթոդաբանական պրոբլեմը` լիբերալ շուկայական տնտեսություն, պետության դերի նվազեցում, պետության հնարավորությունների և կարգավորիչ դերի շատ կարգավորիչ տարրերի փոխանցում մասնավորին, և արդյունքում ունենում ենք այն, ինչ միշտ ունեցել ենք»,- ասաց նա:

Մյուս խնդիրը, ըստ պատգամավորի, այն է, որ թեև շատ կարևոր շեշտադրում է կատարվում բյուջեի նախագծի մեջ աշխատանքի խթանման ուղղությամբ` միկրոտնտեսության խրախուսում, բայց դա պետք է լինի չափելի, իսկ չափելի կարող է լինել այն պարագայում, եթե ինչ-որ ժամանակ հետո հնարավոր լինի արձանագրել, որ միկրոտնտեսությունից ինչ-որ չափով փոխանցում է կատարվել դեպի մանր ու միջին բիզնես: «Ես հեռու եմ այն մտքից, որ բոլոր միկրոտնտեսությունները մանր ու միջին կդառնան, բայց եթե անցման դինամիկա չնկատվի, նշանակում է, որ աշխատանքի խրախուսումով մենք ընդամենը խրախուսում ենք մի բան, կոպիտ ասած` տուն պահելու ինչ-որ տնտեսություն, զբաղվածության տեղեր ենք ստեղծում: Աշխատանքի խնդիրը պետք է տարածել ոչ միայն սովորական բիզնես տրամաբանության մեջ, այլև պետք է լինի համապարփակ` արարելու, ստեղծագործելու խրախուսում, և ոչ միայն տնտեսության ոլորտում, այլև կրթության, գիտության մշակույթի և այլ ոլորտներում: 21-րդ դարում մրցակցությունը գնում է ոչ այնքան հումքի ու տեխնոլոգիաների, որքան մտքի ու գաղափարների իմաստով, և հաղթելու են այն երկրները, որտեղ շեշտադրումն արվում է մարդկային կապիտալի որակի վրա: Կիրթ, գիտությամբ հարուստ պետությունը կարող է 21-րդ դարի մրցակցային արդի պայմաններում հաղթել, տվյալ երկրի մեջ էլ իր երկրի համար կարող է առաջխաղացում ապահովել կիրթ քաղաքացին»,- ընդգծեց նա:

Սեյրանյանը մտահոգիչ համարեց կրթության, գիտության մշակույթի ոլորտին բյուջեից հատկացվող գումարները: «Եթե մենք ամենամեծ ներդրումը չանենք ապագայի մեջ, մենք, այո, գուցե ունենանք տնտեսության զարգացման հեռանկարներ, բայց չենք ունենա կիրթ հասարակություն: Հայաստանի նման երկրները ճակատագրով են դատապարտված զարգացնել այնպիսի ոլորտներ, որոնք կհամապատասխանեն տարածաշրջանային քաղաքականությանը` թե’ ռազմատենչ հարևաններ ունենալու խնդրին, թե’ դեռևս չավարտված պատերազմին, որը կարող է ցանկացած հաշտության պայմանագրից հետո վերսկսվել: Պետք է զարգացնել հայրենի ռազմարդյունաբերական համալիրը: Ես նկատի չունեմ, որ Հայաստանը սուզանավ կամ «Իսկանդեր» պետք է արտադրի, այլ զարգացնի այնպիսի ուղղություններ, որոնք կարող են օգտագործել բանակի կարիքները` ռազմարդյունաբերական համալիրի` տեղական բոլոր հնարավոր տարրերով ապահովելով: Սա իր հերթին լուրջ խթան է գիտության` ճշգրիտ գիտության զարգացման համար: Իմաստ ունի հետագա գործունեության մեջ դիտարկել նաև այս ամենը»,- նշեց պատգամավորը:

Սեյրանյանը հույս հայտնեց, որ իներցիոն բյուջեն ընդունվելուց հետո, ԱԺ ընտրություններից հետո կառավարության հաջորդ բյուջեն երբ լիարժեք ձևավորած կլինի, կներառի այնպիսի տարրեր, որ ամեն անգամ չարձանագրվի, որ փորձում են եղածի մեջ ինչ-որ նոր բարեփոխում իրականացնել: «Անհրաժեշտ է, որ հեղափոխական տրամաբանությունը տեղափոխվի նաև պետության թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի` բյուջեի ձևավորման տրամաբանության մեջ նույնպես»,- եզրափակեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company