ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Անհրաժեշտ է գյուղատնտեսության ապահովագրության օրենք

14 Նոյեմբեր 2018 ԱԺ-ում շարունակվում է 2019-ի բյուջեի նախագծի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը: Նա նշեց, որ ցանկանում է խոսել աշխատանքի խրախուսման փիլիսոփայության մասին, որ դրված է այս բյուջեի նախագծի առանցքում:

«Այս ընթացքում փորձել եմ փնտրել և գտնել, թե մարզերի համաչափ զարգացման համատեքստում այս բյուջեն որքանո՞վ է մտահոգ դրանով: Բայց ես չգտա մարզերի համաչափ զարգացման հայեցակարգ, չտեսա հայեցակարգ, որը կարող էր նաև ներառել այսօրվա բյուջեի տրամաբանությունը: Ասում ենք` աշխատանքի խրախուսում, որտե՞ղ ենք խրախուսում աշխատանքը, ո՞ր գյուղում, որտեղ միայն ծերե՞ր են ապրում, ո՞ր մարզում, որտեղ երիտասարդության 60-70 տոկոսն այս տարիների ընթացքում արտագաղթե՞լ է»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` մինչ գաղափարախոսությունը փաստաթղթի առանցքում դնելը, հարկավոր է առաջնահերթությունները ուսումնասիրել և տեսնել` ինչ ունենք: «Մենք ունենք դատարկված և դատարկվող գյուղեր: Եթե խրախուսում ենք աշխատանքը, բայց չկան աշխատանքով զբաղվող մարդիկ, ուրեմն մեր գաղափարը մնում է կիսատ, եթե չասեմ` օդի մեջ կախված: Եթե մենք չափում ենք մանր ու միջին բիզնեսը, մարզերի համաչափ զարգացման իմաստով եմ ասում, այդտեղ չկան մարդիկ, չկան երիտասարդներ, որոնք կզբաղվեն բիզնեսով, ո՞ւմ համար է այս ծրագիրը: Ավելին ասեմ` բյուջեի նախագծում ամրագրված է մի դրույթ, որ հարկերից ազատվում են մանր ու միջին բիզնեսով զբաղվողները. մարզերի մասին է խոսքը: Այս օրենքն արդեն կար, գործում էր, ուղղակի ցավալին այն էր, որ մարզերում չկան մարդիկ, որոնք շահագրգռված կլինեն այսօր»,- նշեց նա:

Առաքելյանը նշեց, որ, ելնելով ասածի տրամաբանությունից, պետք է կարևորի հայրենադարձության խնդիրը: «Որպեսզի մարզերում, հատկապես` սահամանամերձ ու բարձրլեռնային գյուղերում ունենանք բնակիչներ, որոնք պետք է գյուղը պահեն ու զարգացնեն, մենք պետք է կարևորենք հայրենադարձությունը: Երբ խոսում ենք հայրենադարձության մասին, հարգելի’ կառավարություն, դուք նկատի եք ունենում միայն սփյուռքահայերին, բայց վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է մեր երիտասարդության մեծ մասը, միջին սերունդը, այսինքն` հայրենադարձություն ասելով` մենք պետք է համակարգային նայենք. եթե չունենք հայրենադարձության հայեցակարգ, որ երիտասարդը հասկանա` իրեն ինչ է սպասվում Հայաստան վերադառնալիս, ինչ առավելություններ է տրվում իրեն, ինչ արտոնություններ, միայն մանր ու միջին բիզնեսին արտոնություններ տալը դեռևս չի նշանակում լուծել հայրենադարձության հարցը: Եթե մարդը որոշել է վերադառնալ Հայաստան Ռուսաստանից, ԱՄՆ-ից կամ Եվրոպայից, պետք է հասկանա` Հայաստանում պետությունն իրեն ինչով է սատարելու»,- ասաց նա` հույս հայտնելով, որ շուտով կունենանք հայրենադարձության մասին ծրագիր, որն իսկապես մեր արտագաղթած հայրենակիցների համար ներշնչող կլինի:

Մյուս հարցը, որը կարևորեց պատգամավորը, դարձյալ վերաբերում էր մարզերին: «Դուք խոսում եք գյուղատնտեսության զարգացման մասին, բայց ռազմավարական իմաստով որևէ քայլ մենք չենք տեսնում: Գյուղատնտեսության զարգացումն ասյօր կախված է բնակլիմայական հանգամանքից, այսինքն` բնությունը որքան բարեհաճ լինի այս տարի, գյուղացին այնքան շատ եկամուտ կարող է ունենալ: Սա նույնպես ոչ հիմնական լուծում տրվող քաղաքականություն է` գյուղացուն աջակցել, սուբսիդավորել կամ այլ աջակցություն ցուցաբերել: Աշխարհի շատ եվրոպական երկրներ այսօր ունեն գյուղատնտեսության ապահովագրության օրենք: Առաջարկում եմ և արդեն ժամանակն է, որ մենք նույնպես մտածենք այս մասին: Գյուղատնտեսության ապահովագրության օրենք ունենալու ժամանակն է, որով գյուղացին կլինի ապահովված և այլևս իր բախտը չի կապի բնության բարեհաճության հետ»,- ասաց Առաքելյանը:

Ըստ նրա` իհարկե, կառավարության ծրագրում առաջնահերթություններ կային նշված, բայց դրանք նույնպես առարկայական չէին: Առարկայական առաջարկությունները, ըստ նրա, պետք է առարկայական առաջնահերթությունների վրա կառուցվեն` մեր ունեցած իրականության վրա: «Դարձյալ պետք է վերադառնամ բարձրլեռնային և սահմանամերձ գյուղերին: Առաջնահերթությունների բացակայության պայմաններում, օրինակ, գյուղեր կան, որտեղ կառուցվել է դպրոց հարյուր կամ երկու հարյուր աշակերտի համար: Ինքս կրթության և մշակույթի մարդ եմ, տասը ձեռքով կողմ եմ` մարզերում լինեն դպրոցներ, մշակութային կենտրոններ, բայց, օրինակ, Աշոցքի փոքր Սեպասալ գյուղում հարյուր աշակերտի համար նախատեսված դպրոց է կառուցվել, որտեղ, սակայն, սովորում է երկու կամ երեք աշակերտ: Կամ` մշակութային տները. եթե գնաք մի քանի գյուղեր, կտեսնեք գեղեցիկ կառուցված մշակութային տներ, որոնք այսօր ընդհանրապես իրենց նպատակին չեն ծառայում, այդտեղ լավագույն դեպքում հարսանիքներ են տեղի ունենում»,- ասաց նա:

Դիմելով կառավարությանը` պատգամավորը հավելեց. «Առաջնահերթությունը կարևոր է հենց այն բանի համար, որ հարյուր տեղանոց դպրոցում գոնե 30 աշակերտ սովորի, պետք է այդ գյուղը, մարզը ունենա աշխատատեղ, պետք է հայրենադարձությունը խթանել, որպեսզի մարդիկ վերադառնան, ծնելիությունը հասնի այն մակարդակին, որ մեր գյուղերն այսօր ունենան աշակերտներով լեցուն դպրոցներ, մշակութային տները ծառայեն իրենց նպատակներին, որ մենք ունենանք մարզերի համաչափ զարգացում, և դրանով ունենանք զարգացում ապահովող հայրենիք»:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company