ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրութիւններ 2018
  • Հարցազրոյցներ

Անհնար է պատկերացնել արդյունավետ և լիարժեք խորհրդարան` առանց ՀՅԴ-ի

01 Դեկտեմբեր 2018

Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում գտնվող հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրենի գլխավոր խորհրդական Դավիթ Սարգսյանի հետ: Ի դեպ, նա երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ազգային գրադարանը, Մուսա լեռան հերոսամարտի և ազգագրության թանգարանը, գրող Մկրտիչ Սարգսյանի որդին է:

–Ինչո՞ւ եք որոշել ԱԺ ընտրություններին առաջադրվել ՀՅԴ ցուցակով:

-Շուրջ երեսուն տարի ես մեր ավանդական և ամենակենսունակ ու փորձառու կուսակցության շարքերում եմ և այն զգացողությունն եմ մշտապես ունեցել, թե նրա գաղափարախոսությանը ոչ թե զինվորագրվել եմ, այլ կրել եմ իմ մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ անդամագրված չեմ եղել: Շուրջ քառասուն տարի աշխատանքային գործունեություն եմ ծավալել գրքի, գրականության, մշակույթի ու կրթության բնագավառներում և քաջածանոթ եմ այն հիմնախնդիրներին, որոնք առկա են, հետևաբար, նաև նկատի ունենալով, որ մեր անկախության տարիներին այդ ոլորտների հիմնահարցերն առանձնապես լուրջ օրենսդրական կանոնակարգման և ուշադրության չեն արժանացել, պարզապես անընդունելի է հայեցողական դիտորդի վիճակում մնալը:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

– Ես չեմ տեսնում մեր կյանքում որևէ խնդիր, որը կարիք չունի ՀՅԴ-ի հոգատար և խելամիտ վերաբերմունքի: Դրանց բոլորի համար կուսակցությունն ի զորու է առաջարկել լուծման համապատասխան տարբերակներ: Իմ բարձրացնելիք հարցերը, եթե ընտրվեմ, բնականաբար, առնչվելու են իմ մասնագիտական հետաքրքրություններին:

– Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:

– Բացառում եմ ՀՀ-ում բազմակուսակցական մի խորհրդարանի լիակատար աշխատանք և գործունեություն՝ առանց ՀՅԴ ներկայության: ՀՅԴ-ն մարմնավորում է համայն հայ ժողովրդի հավաքական տրամադրությունները, ազգային գաղափարախոսության առանցքն է, որի շուրջ համախմբված է ազգապահպանության, երկրի և ժողովրդի ապահովության, պետական շինարարության, քաղաքացու բարեկեցության, սոցիալական արդարության և այլ անհրաժեշտ բաղադրիչների ամբողջականությունը: Անհնար է պատկերացնել արդյունավետ և լիարժեք խորհրդարանի գոյությունը` առանց ՀՅԴ-ի:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ, մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:

– Մենք թշնամիներ չենք որոնում, մենք պատրաստ ենք համագործակցության ցանկացած քաղաքական ուժի հետ, եթե մեր հետաքրքրությունները համընկնում են, եթե երկուստեք շահն ի նպաստ ազգային, պետական առաջընթացի է:

– Ո՞ր հարցերն են, որ առաջնահերթ եք համարում մեր երկրի համար, ի՞նչ է անում ՀՅԴ-ն այս ուղղությամբ եւ ի՞նչ է պատրաստվում անել, եթե կրկին դառնա խորհրդարանական կուսակցություն:

– Ըստ իս` առաջնահերթ է ազգային միասնության գաղափարը, պետական քաղաքականության ռազմավարական և մարտավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը, ներքին կյանքի կարգավորումը բոլոր ոլորտներում՝ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի: Քաղաքացին պետք է ապահովված լինի աշխատանքով և հնարավորություն ունենա իր երկրում արժանապատիվ ապրելու: Պակաս կարևոր չեն նաև արտաքին մարտահրավերները, դիվանագիտական հարաբերությունները, պաշտպանողական խնդիրները` որպես առաջնահերթություն:

– Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

– Ժողովուրդն ասում է, թե պտղատու ծառին քար գցողները շատ են լինում, հետևաբար` ՀՅԴ-ից սպասելիքները շատ են: Ես հակված եմ կարծելու, որ երբեմն կուսակցությունից ակնկալվում են այնպիսի գործառույթներ, որպիսիք իրագործել կարող է միայն պետությունը: ՀՅԴ-ի գործունեության մեջ ևս կարող են լինել բացթողումներ և թերացումներ: Անսխալական չէ ոչ ոք և ոչ մի ուժ, բայց կուսակցությունն իր մեջ միշտ ուժ է գտնում սրբագրելու դրանք, ինքնամաքրվելու և առաջ ընթանալու: Համենայն դեպս, պատմությունը դա է հուշում: Ես հպարտ եմ, որ դաշնակցական եմ և նրա միջոցով կարողացել եմ ավելի կազմակերպված ու նպատակային ձևով ծառայել հայրենիքիս և ժողովրդիս:

– ՀՅԴ-ն մեր երկրի ամենամեծ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը: Որքանո՞վ են այդ գործոնները օգնում կուսակցության գործունեությանը եւ որքանո՞վ են դերակատար հենց խորհրդարանական գործունեության ժամանակ:

-ՀՅԴ-ն նաև մարտունակ ու սկզբունքային կուսակցություն է, որի անցած ուղին ոչ թե ճառային է, այլ փորձություններով լի` իր սկզբնավորումից առ այսօր, երբ ազգային ինքնության նախանձախնդրությունները որպես գործունեության հիմնական և գլխավոր թիրախ ունեցող քաղաքական այդ հզոր ուժը երբեմն արժանանում է նույնպիսի գնահատականների, որպիսիք խորհրդային ժամանակաշրջանի դժնդակ ճնշումների ժամանակ էին: Հավանաբար, այստեղ մեծ դեր ունի քարոզչությունը, որը հաճախ հավուր պատշաճի չի ներկայացնում նրա գործունեությունը: Պատմական փորձը, դրանից ստացած դասերը լավագույն միջոց են կոպիտ սխալներից խուսափելու և ապագան հորիզոնից անդին կանխատեսելու համար: Այդ փորձառությունն է, որ ՀՅԴ-ին հուշում է ամուր կանգնած մնալ սոցիալական արդարության և ազգային խնդիրների լուծման դիրքերում, որքան էլ որ այլ ուժեր չխրախուսեն դա:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company