ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելոյթներ

Ճշմարիտ քաղաքացին է պետականության միակ նեցուկն ու հենարանը

05 Դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա էին ՀՅԴ գործիչներ, Սփյուռքից ժամանած հյուրեր, ՀԵՄ-ականներ, համակիրներ։

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինված ուժերի Սու-25 մարտական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանի հիշատակը:

Այնուհետև ցուցադրվեց ՀԵՄ-ի 25-ամյակին նվիրված ֆիլմ, որից հետո միության Կենտրոնական վարչության անունից ելույթ ունեցավ Հովհաննես Ստեփանյանը` ներկայացնելով միության աշխատանքները։

«Մենք` երիտասարդներս, պատրաստ ենք պայքարել համահայկական ամեն մի խնդրի լուծման համար, մինչև հասնենք մեր գերագույն նպատակին` Հայ Դատի արդար լուծմանը»,- շեշտեց նա:

Միջոցառմանը դաշնակցական երիտասարդներին ուղղված ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք ելույթը:

«Հարգարժա’ն հյուրեր, սիրելի’ ընկերներ, շատ սիրելի’ երիտասարդներ

Ուրախ եմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անունից ողջունելու Ձեզ։ Մի դրոշի ներքո այսքան երիտասարդների հավաքվելու փաստն ինքնին ոգևորիչ է։ Առավել ևս, որ մեկտեղվելու առիթը Հայաստանի երիտասարդական միության 25-ամյա հոբելյանն է։ ՀԵՄ-ն արդեն 25 տարեկան է: 25 տարին Հայաստանում միության համար պատկառելի տարիք է, և եզակի են այն միություններն ու կազմակերպությունները, որոնք, ձևավորվելով մեր նորանկախ պետականության արշալույսին, այսօր էլ գոյություն ունեն:

ՀԵՄ-ը սոսկ կազմակերպություն չէ, այ յուրօրինակ դպրոց՝ մնայուն արժեքների, ընկերության, հայրենասիրության դպրոց, և այդ դպրոցն անցած յուրաքանչյուր ոք իր ողջ կյանքում կրում է ՀԵՄ-ականի աշխարհընկալման ու կենսակերպի դրոշմը։

Նույն դրոշի, նույն գաղափարի շուրջ ՀԵՄ-ն անցնող տարիների ընթացքում կարողացել է համախմբել բազմաթիվ երիտասարդների։ Այն բարերար սերմերը, որ ՀԵՄ-ը ցանում է արդեն 25 տարի՝ հայրենասեր, կարգապահ, ոգեղեն, պայքարող սերունդ կրթելու ուղղությամբ, արդյունավորվել են։ Եվ դա ամենամեծ ձեռքբերումն է։

Սիրելի երիտասարդներ, գիտեք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առանձնակի վերաբերմունք ունի երիտասարդության հանդեպ:

Դաշնակցության համար ձեռքի բոլոր մատների պես կարևոր ու թանկարժեք են բոլոր ընկերները՝ մեծ ու փոքր, հին ու նոր, փորձառու և անփորձ, ամենապերճախոս ընկերոջից մինչև ամենալուռ ընկերը, ամենափայլուն մտավորականներից մինչև ամենահամեստ կարողությունների տեր ընկերներ, նույն արժեքն ունեն Դաշնակցության համար, եթե նրանք ունեն դաշնակցականին բնորոշ նկարագիր, կեցվածք ու նվիրում:

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, յուրօրինակ վստահություն ու գնահատանք ունի Դաշնակցությունն իր երիտասարդական, ուսանողական միությունների նկատմամբ:

ՀԵՄ-ն անցնող տարիներին իր անվարան ընթացքով փորձել է հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները: Ինչպես ցանկացած նորմալ կենսագործող միավոր, ՀԵՄ-ն էլ ունեցել է իր գործունեության ինչպես վերելքային փուլերը, այնպես էլ համեմատաբար համեստ ընթացքը: Բայց անփոփոխ է մնացել սկզբունքայնությունը, գործելաոճն ու պայքարի տեսլականը: ՀԵՄ-ն այսօր մեծ աշխատանք ունի, քանի որ մեր երկրում երիտասարդությունն ունի բազում լրջագույն խնդիրներ:

Սիրելի’ՀԵՄ-ականներ, 25-ամյակը հաշվետվության, ինքնանորոգումի˒ նախընթաց բացթողումներն ու հաջողությունները գնահատման ենթարկելու առիթ է:

Իր գործունեության ընթացքում ՀԵՄ-ը երբեք անտարբեր չի մնացել Հայաստանում կատարվող և հասարակական հնչեղություն վայելող գործընթացներին: Բայց անհրաժեշտ է ընդլայնել ՀԵՄ-ի գործունեության որորտը՝ դարձնելով ավելի բազմաբովանդակ և բազմաճյուղ։

Նորանկախ Հայաստանի ապագան կարող են երաշխավորել միայն բանիմաց, հայրենասեր, ազնիվ, կազմակերպված հայորդիները։ Եվ դուք, այդպիսին լինելով, պարտավոր եք օրինակ ծառայել մյուսներին։

Եթե, իբրև պետություն և ազգ, ուզում ենք հաջողել և մեր արժանապատիվ տեղն ունենալ ժամանակակից աշխարհում, ապա առաջին հերթին պետք է մեր ջանքերն ուղղենք մարդկային կապիտալի զարգացմանը, որովհետև հայ մարդն է մեր միակ մրցակցային առաքելությունը: Մեր հասարակության խեղված արժեհամակարգը օր առաջ պետք է փոխվի: Եվ առաջին հերթին հենց նոր սերունդը պետք է իր մեջ ուժ գտնի կեղծ արժեքներից հրաժարվելու և կաշկանդումներից ձերբազատվելու համար:

Քաղաքացի լինելու, քաղաքացի դաստիարակելու խնդիր ունենք, քանզի ճշմարիտ քաղաքացին է պետականության միակ նեցուկն ու հենարանը։

Գիտելիք, հավատ, կամք՝ սա է կյանքում հաջողության գրավականը։

Սիրելի’ երիտասարդներ, դուք պետք է Ձեր առջև դնեք հավակնոտ նպատակներ, կարողանաք կայացնել կշռադատված որոշումներ և հետևողականություն հանդես բերեք դրանք կենսագործելու հարցում։ եվ միշտ, ամենուր, անկախ իրավիճակից ու հանգամանքներից, առաջնորդվեք հիմնարար նշանակություն ունեցող ազգասիրության և բարոյականության գաղափարներով։

Վստահ եմ` ՀԵՄ-ն իր 25-ամյա փորձը, գիտելիքներն ու կարողությունները հետայսու ևս կծառայեցնի հանուն այն գաղափարի ու նպատակների, որոնց կրողն ու մարմնավորողը մայր կազմակերպությունն է՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

Եվ վստահ եմ` Դաշնակցության ապագան գտնվում է ապահով ձեռքերում˒ որովհետև Ձեր պես գաղափարական երիտասարդները շարունակելու են մեր պայքարը՝ միշտ հավատարիմ հողին ու հային»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company