ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ունենք իշխանության գերկենտրոնացում

31 Դեկտեմբեր 2018

«Առաջին դեմքից» հաղորդաշարի հյուրն է Արթուր Խաչատրյանը:

Հոկտեմբերի 2-ին գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատված Արթուր Խաչատրյանը, որին եւ այլ դաշնակցականների ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ավելի վաղ էր հետ կանչել կառավարությունից՝ «Առավոտի» հարցին՝ վիրավորվե՞ց, որ աշխատանքից ազատվելու մասին հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց փողոցում, պատասխանեց. «Իհարկե: Դրանից առաջ, շուրջ 1 ամիս ես օրական 14 ժամ շարունակ եղել եմ հիմնարկում… Առանց շաբաթ-կիրակիի: Երկու օր գիշերել եմ հիմնարկում: Երկու անգամ Արցախ եմ գնացել, երկու անգամ՝ Տավուշ եւ այլն: Թե ես, թե Արծվիկ Մինասյանը՝ ինչպես նաեւ կառավարության մյուս անդամները, ամենայն պատասխանատվությամբ, նվիրվածությամբ աշխատում էինք կառավարության ծրագիրն իրականացնելու, երկիրն անցնցում պահելու համար՝ մինչեւ հերթական ընտրությունները: Ամեն դեպքում՝ վարչապետը նախարար հեռացնելու իրավունք չունի, իրավունք ունի ներկայացնել առաջարկություն: Ուրիշ բան, որ ամբոխը պահանջում էր…»:

Նախկին նախարարը քննադատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի շրջանառվող տարբերակը, ըստ որի՝ մասնավորապես նախատեսվում է, որ գյուղատնտեսության նախարարությունը միանում է տնտեսական զարգացման նախարարությանը: Նման փոփոխություններն արդարացնող հնչող փաստարկին, թե տարիներ շարունակ ասվել է, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է՝ Արթուր Խաչատրյանն այսպես հակադարձեց. «Դե, գիտեք, եթե միայն ուռճացված ապարատն է հիմնական առաջմղիչ ուժը՝ այդ դեպքում կարելի է մշակույթը միացնել գյուղատնտեսությանը եւ գյուղական մշակույթ զարգացնել… Ինչո՞ւ ենք մենք գյուղատնտեսությունը, որը գեներացնում է մեր համախառն ներքին արտադրանքի 15 տոկոսը (եթե դրան գումարենք գյուղատնտեսական վերամշակումը, ապա եւս 10 տոկոսը), այսինքն՝ քառորդը տվող նախարարությունը միավորում տնտեսական զարգացման նախարարությանը»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք չի՞ նույնացնում գյուղատնտեսության ոլորտը համապատասխան նախարարությանը: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարության առնչությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հակադարձել էր. «Ըստ էության ես ժողովրդից ստացել եմ մանդատ, այդ պրոցեսն իրականացնելու համար: Ինձ ուրիշ բան անհանգստացրեց, մշակույթի նախարարության աշխատակիցների հայտարարությունը, երբ որ նրանք ահազանգում էին, ասում էին մի կրճատեք, որովհետեւ մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: Դա արդեն շատ վատ ազդակ է: Այսինքն, մշակույթի նախարարությունն ինքն իրեն հայ մշակույթի հետ նույնացնու՞մ է: Ուզո՞ւմ եք էքսպերիմենտ անենք՝ երեք ամիս, հինգ ամիս կամ վեց ամիս գործադուլ անենք, տեսնենք մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»: Հարցին՝ ի՞նչ է կարծում, եթե գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները եւս գործադուլ անեին՝ ի՞նչ կփոխվեր այդ ոլորտում, պրն Խաչատրյանը, մասնավորապես, պատասխանեց, թե կարելի է ցանկացած նախարարության ձեռքից լծակները վերցնել, բյուջեն պակասեցնել՝ հետո ասել, թե արածներդ ի՞նչ է. «Եթե փորձենք նախարարության ձեռքից գործիքակազմը վերցնենք ու որեւէ բան չտանք՝ իհարկե, գյուղացին կասի, թե կաս-չկաս՝ ինձ դրանից ի՞նչ օգուտ. կարկուտը խփում է՝ գալիս-կռվում-բողոքում ենք, մի կերպ մի քանի կոպեկ տալիս եք, կաթ մթերող, կաթնամթերք արտադրող ընկերությունները գները գցում են՝ որեւէ բան չեք անում՝ ասում եք, ազատ շուկայական հարաբերություններ են՝ գնացեք, ինչ ուզում եք՝ արեք»: Արթուր Խաչատրյանը վստահեցրեց. «Աշխարհում որեւէ նորմալ երկիր չկա՝ որտեղ չլինի գյուղատնտեսության նախարարություն»:

Նա նաեւ ասաց, որ «եթե կառավարության բարեփոխումների մասին ենք խոսում՝ ավելի ճիշտ կլիներ այսօր անդրադառնալ սուպերվարչապետական համակարգին»՝ մանավանդ այն պայմաններում «Երբ ընտրությունների արդյունքում մենք ունենք գերկենտրոնացված քաղաքական իշխանություն ու մի քաղաքական ուժ ունի շատ մեծ ներկայություն՝ սահմանադրական մեծամասնություն Ազգային ժողովում»: Այս եւ մի քանի այլ գործոններ, ըստ պրն Խաչատրյանի՝ վկայում են, որ ունենք «իշխանության գերկենտրոնացում, ինչը ռիսկային է թե երկրի համար, թե իշխանության»: Մեր զրուցակիցը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում դաշնակցության համամասնական ցուցակի 3-րդ համարն էր: Եվ նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք վիրավորա՞նք չէ ընտրողների հասցեին ընտրություններից հետո ՀՅԴ Հայաստանի ԳՄ տարածած հայտարարության հետեւյալ պնդումը. «Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»: Արթուր Խաչատրյանի պատասխանն էր. «Եթե ասեք՝ ի՞նչ գաղափարախոսություն են դավանում Ազգային ժողով անցած քաղաքական ուժերը՝ ես միգուցե կարծիքս փոխեմ: Բայց իրոք՝ եթե դուրս գանք փողոց ու թուղթուգրիչ տանք առաջին պատահած մարդուն՝ ասենք, դե մի հատ գրի այն գաղափարախոսությունը, որին դավանում են ԱԺ անցած քաղաքական ուժերը, տեսնենք, թե ինչ կգրեն: Կամ 100 հոգու տաս այդ հարցը՝ այդ 100 հոգու գրածներն իրար հետ կնույնականանա, թե՞ ոչ: Այսինքն՝ իրոք խնդիր կա, թե ինչ գաղափարախոսության են դավանում, ինչ մոտեցում կա Արցախի հարցում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company