ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ո՞ր դեպքում հայ սպառողների համար բնական գազի սակագինը կմնա նույնը

03 Հունվար 2019 Հայաստանյան սպառողների համար բնական գազի սակագինը կմնա նույնը միայն այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագնի նոր հաշվարկի արդյունքում նվազեցնի ընկերության ծախսերը և հրաժարվի իր նորմավորված շահույթի մի մասից: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով սահմանին գազի գնի թանկացման պայմաններում սպառողների համար առկա սակագինը պահպանելու հնարավորությանը:

Նշենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ 2019-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 165 ԱՄՆ դոլար՝ նախկին 150 ԱՄՆ դոլարի փոխարեն:

«Դեռևս 2018թ. հոկտեմբերից մասնագիտական շրջանակներում ակտիվ քննարկումներ էին ծավալվում հայ-ռուսական գազի համաձայնագրի ավարտի և նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին: Այս ամիսներին, սակայն անհասկանալիորեն անհոգ էր գազի գնի շուր բանակցող մարմինը՝ Էներգետիկայի նախարարությունը: Անգամ նախարարը հայտարարեց, որ խնդիր չէ, որ դեկտեմբերի 31-ին ավարտվելու է համաձայնագիրը՝ աչք փակելով այն փասի վրա, որ բնական գազի գնի համաձայնության բացակայության դեպքում ռուսական կողմը, գազի մատակարարման համաձայնագրի շրջանակում, իրավունք ունի կապույտ վառելիքը հայկական կողմին իր կողմից նախանշված գնով»,- ասաց տնտեսագետը՝ ավելացնելով, որ նոր պայմանագրի չկնքման արդյունքում հայկական կողմը հնարավոր է պարտք կուտակի.

«Նման սցենար արձանագրվեց 2011-2013թթ. ընթացքում, երբ ձևավորվեց շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարին հասնող պարտքը, որի մի մասը մարելու համար ՀՀ կառավարությունը հրաժարվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20 տոկոս բաժնեմասից: Արդյոք արդարացի և իրավաչափ էր 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը. դա նոր իշխանությունների և մասնագիտների օրակարգային հարց կարող է դառնալ»,-ասաց նա:

Տնտեսագետը հիշեցրեց, որ իշխող քաղաքական ուժի հիմնական խոստումներից էր բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը, ինչը, սակայն այդպես էլ կյանքի չկոչվեց:

«Ռուսական կողմը հենց սկզբից հասկացնել տվեց, որ պատրաստ չէ նվազեցնել բնական գազի գինը: Նախ չճշտված տեղեկատվության արտահոսք եղավ, որ ՌԴ-ի փոխվարչապետը նամակ է ուղարկել ՀՀ փոխվարչապետին, ըստ որի՝ ռուսական կողմը առաջարկում է բնական գազի 1000խմ-ի համար 215 ԱՄՆ դոլար, ինչը հետագայում հերքվեց հայկական կողմից: Այնուհետև, տեղի ունեցավ ռուս-բելառուսական բանակցությունները, ինչը արդյունքում Բելառուսիայի համար պահպանվեց նախկին գինը՝ 1000 խմ.-ի համար 129 ԱՄՆ դոլար: Բելառուսական կողմը հրապարակավ հայտնեց իր դժգոհությունը՝ մատնանշելով ԵԱՏՄ շրջանակում միասնական էներգետիկ շուկայի և էներգակիրների մրցունակ գների կարևորության մասին:

Այս մթնոլորտում և բացթողնված բանակցային ժամկետների պայմաններում հայկական կողմին մնում է արագ որևէ գնի շուրջ համաձայնության գալ, ինչը արվեց օրեր առաջ: Վարչապետը հավաստիացրեց, որ բնական գազի սակագները կպահպանվեն ի հաշիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ծախսերի օպտիմալացման և արդյունավետության աճի: Սակայն անհրաժեշտ է գնահատել, արդյոք բնական գազի գործող սակագինն ունի այդ փոխհատուցման հնարավորությունները»:

Նշենք, որ բնական գազի գործող սակագինն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից:

«Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության օրոք նվազեցվեց բնական գազի սակագինը՝ ի հաշիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նորմավորված շահույթի, որը կազմում է իր սեփական ակտիվների 10 տոկոսը՝ մոտ 12 մլրդ ՀՀ դրամ: Բացի այդ, սպառողական նոր խմբեր առանձնացվեցին, որոնք բնական գազի են ստանում արտոնյալ, ցածր գներով»,-ասաց նա:

Սուրեն Պարսյանն, անդրադառնալով սահմանին գազի գնի բարձրացման պայմաններում սպառողների համար կապույտ վառելիքի սակագնի պահանմանը, նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, հաստատված մեթոդաբանության համաձայն, նախ պետք է իրականացնի սակագնի նոր հաշվարկ, այդ հաշվարկի մեջ մատնանշելով ծախսերի իջեցման հնարավորությունը, այնուհետև՝ դարձյալ իր պատրաստակամությունը հայտնի հրաժարվել իր նորմավորված շահույթի մի մասից: Ըստ նրա՝ միայն այս դեպքում հնարավոր կլինի պահպանել բնական գազի գործող սակագինը:

Տնտեսագետը նկատեց, որ Հայաստանի գազամատակարարման համակարգի վրա ինչպես նախկինում, այսօր էլ մեծ ազդեցություն ունի քաղաքական գործոնը:

«Դա արտահայտվել է իշխանության մոտ գտնվող անձանց մտերիմներին աշխատանքի տեղավորելով, մեկ գիշերվա ընթացքում 7000 աշխատակիցների ՀՀԿ անդամության դիմում ներկայացնելով և այլն»,-ասաց նա:

Նրա գնահատմամբ, սակայն գազի գնի վերանայման հարցում տնտեսական գործոնն առավել գերակա է. «Նույնսիկ եթե Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հաջողվի գտնել բարձրացած 15 ԱՄՆ դոլարի փոխահատուցման ռեզերվը, բոլոր դեպքերում չի կարող պարտադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին հրաժարվել իր նորմավորված շահույթից: Չեմ բացառում, որ «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության «արդյունավետությունը» բարձրացնելու նպատակով ընկերությունում ենթադրյալ չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործերը նոր թափ ստանան կամ նոր ստուգումներ իրականացվեն, մասնավորապես ընկերության գնումների ոլորտում, իրական աշխատողների թվի հստակեցում և այլն»:

Ըստ նրա՝ քաղաքական և տնտեսական առկա գործոնները կպարտադրեն այնուամենայնիվ վերանայել բնական գազի սակագինը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company