ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը ենթակա է փոփոխության

04 Փետրվար 2019 Հաշվեքննիչ պալատի 2018-ի գործունեության և սոցիալական ոլորտի հաշվեքննության արդյունքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի հետ։

-Պարոն Նռանյան, ամիսների լռությունից հետո կրկին հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները, որոնց անդրադարձել են նաև լրատվամիջոցները։ Ինչով է բացատրվում այն հանգամանքը, որ կարծես թե պալատը մեկ շատ ակտիվ է, մեկ էլ՝ ոչ։

-Այդպիսի տպավորություն ձևավորվում է Հաշվեքննիչ պալատի գործունեության առանձնահատկության պատճառով։ Հայաստանում ունենք բազմաթիվ ստուգող, հսկող և վերահսկող մարմիններ, սակայն Հաշվեքննիչ պալատը միակն է, որի աշխատանքի ողջ արդյունքը ենթակա է հրապարակման։ Սակայն մյուս կողմից Հաշվեքննիչ պալատը որևէ իրավունք չունի պարզապաբանումներ և մեկնաբանություններ անել ընթացիկ աշխատանքի վերաբերյալ։ Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանրությանը թվում է, որ պալատը մեկ ակտիվ է, մեկ ակտիվ չէ։ Իրականում այդ լռության փուլի ժամանակ իրականացվում է մեծածավալ աշխատանք, որը հանրությանը տեսանելի է դառնում միայն վերջում՝ արդյունքների հրապարակումից հետո։ Ի դեպ, մենք ավարտել և հրապարակել ենք 2018-ի ծրագրի մի քանի հաշվեքննության արդյունքներ։ Առաջիկայում կհաստատվեն և կհրապարակվեն 2018-ի նոր եզրակացություններ, իսկ 2019 թվականին պլանավորումը կազմակերպելու ենք այնպես, որ հաշվեքննության եզրակացությունները ներկայացվեն պարբերաբար՝ ողջ տարվա ընթացքում։

-Իսկ թավշյա հեղափոխությունը որքանո՞վ ազդեց պալատի գործունեության վրա։

-Հաշվեքննիչ պալատը քաղաքական գործունեություն չի իրականացնում։ Սահմանադրության համաձայն այն անկախ պետական մարմին է։ Անկախ քաղաքական իրադարձություններից Հաշվեքննիչ պալատն իր տարեկան ծրագիրը պետք է կատարի, քանի որ մեր գործունեության շահառուն հանդիսանում է հենց հանրությունը, շարքային քաղաքացին և Ազգային ժողովը։ Անշուշտ, քաղաքական իրավիճակը չի կարող չազդել հաշվեքննության սահուն ընթացքի վրա, սակայն Հաշվեքննիչ պալատը պատրաստ է նման իրավիճակներին։

-Նախորդ տարի կրկին անդրադարձել եք կենսաթոշակներին և ընտանեկան նպաստներին։ Հրապարակումների համաձայն արձանագրվել են բավական մտահոգիչ փաստեր…

-Այո, իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Սոցիալական ապահովության պետական ծառայության 2017 թվականի բյուջեի հաշվեքննություն (2018 թվականի բյուջեի հաշվեքննությունը կիրականացվի 2019-ին)։ Այդ ոլորտի հանդեպ hանրության ուշադրությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Նախ սոցիալական ոլորտը ամենամեծ տեսակարար կշիռն ունի պետական բյուջեում։ Միայն կենսաթոշակների տարեկան բյուջեն 2017-ին գերազանցել է 220 միլիարդ դրամը, իսկ միայն ընտանեկան նպաստի ծրագրով՝ 37 միլիարդը։ Հաջորդ պատճառը այն է, որ այս ոլորտը ունի ամենամեծ թվով շահառուները։ Նաև չմոռանանք նախկինում արձանագրված չարաշահումները, ինչը զգայուն է դարձնում այս թեման բոլորիս համար։

-Եվ ի՞նչ եք արձանագրել այս անգամ։

-Այս տարի այդ ոլորտում իրականացրել ենք հաշվեքննություն նոր օրենսդրության և INTOSAI սկզբունքների հիման վրա, առաջին անգամ փորձել ենք համապետական մասշտաբով համադրել տարբեր պետական մարմինների շտեմարանների տվյալները՝ բացահայտելու ոչ միայն չարաշահումները, այլ նաև առկա ռիսկերը։ Տեսեք, մենք ունենք տարբեր մարմինների կողմից կառավարվող տեղեկատվական բազաներ՝ արդարադատության նախարարություն, ոստիկանություն, ազգային անվտանգություն, անշարժ գույքի կադաստր, հարկային, մաքսային և այլն… Թոշակների կամ նպաստների նշանակման կամ նշանակումը չեղարկելու որոշումների կայացման համար անհրաժեշտ է որոշակի պայմանների բավարարումը, որոնց տվյալները առկա են տարբեր բազաներում։ Հաշվեքննիչ պալատի համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվեց ահռելի աշխատանք այդ բազաները համադրելու ուղղությամբ և բացահայտվեցին մի շարք մտահոգիչ երևույթներ։

-Օրինա՞կ։

-Համաձայն օրենսդրության թոշակառուն պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով ներկայանալ բանկ, իսկ կանխիկի դեպքում գումարը պետք է ստանա անձամբ ինքը կամ լիազորված անձը։ Պարզվել է, որ Հայաստանից 12 ամիս բացակայող քաղաքացիներին անկանխիկ վճարվել է 702,6 մլն դրամ, իսկ կանխիկ եղանակով՝ 619,1 մլն դրամ։ ՀՀ-ից 3-9 ամիս բացակայողների դեպքում այդ գումարը կազմում է համապատասխանաբար 9 և 4 մլրդ դրամ։ Ի վերջո ստացվում է, որ ինչ-որ մարդիկ այդ բացակայող քաղաքացիների թոշակները կանխիկ ստացել են, որի իրավասությունը չունեին։ Նաև ակնհայտ դարձավ, որ Հայփոստի միջոցով թոշակների վճարումը մեկ անձի հաշվարկով 12,7 անգամ ավելի ծախսատար է, քան բանկային համակարգի միջոցով։ 2017-ին Հայփոստին դրա դիմաց վճարվել է 1,5 մլրդ դրամ, այնինչ բանկերին՝ ընդամենը 80 մլն դրամ։ Բազաների համադրումը բացահայտել է բազմաթիվ պրոբլեմներ նաև ընտանեկան նպաստների ծրագրում։ Պարզվել է, որ նպաստառուների ցանկում գրանցված են և մոտ 420 միլիոն դրամի նպաստներ են ստացել մարդիկ, որոնք միաժամանակ անշարժ գույքի գործարքներ են արել, մի քանի անգամ ներկրել և վաճառել են ավտոմեքենաներ, նույնիսկ՝ մաքսատան միջոցով ներկրել և իրացրել մեծաքանակ ապրանքներ, վճարել հարկեր և մաքսատուրքեր։ Հազարավոր ընտանիքներ չսպառելով իր հասցեով գազ և հոսանք, այսինքն՝ ենթադրաբար փաստացի չապրելով, նույն հասցեով գրանցված են և նպաստ են ստացել (տարեկան 825 մլն դրամ)։ Ի դեպ, ուզում ենք ուշադրությունը հրավիրել խոցելի խմբերի՝ քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժարաններում գտնվող մարդկանց իրավունքների վրա։ Օրենսդրության համաձայն այդ մարդկանց թոշակը կարող են ստանալ նաև անձինք, որոնց անունով տրված է լիազորագիր այդ պետական հիմնարկի ղեկավարի կողմից։ Մենք այստեղ տեսնում ենք լրջագույն ռիսկեր, հատկապես եթե նշենք, որ խոսքը Հայփոստով և բանկերի միջոցով ստացվող ավելի քան կեսմիլիարդ դրամ գումարի մասին է։ Ի վերջո, որքանով է ճիշտ, որ ՔԿՀ ղեկավարն իր լիազորագրով այլ անձին տրամարդի ՔԿՀ հիմնարկում պատիժը կրող քաղաքացու թոշակը ստանալու իրավունքը… Նման խնդիրները բազմաթիվ են և այդ բոլորը ներկայացված է հաշվեքննության մեջ։ Համոզված եմ, որ պետության կողմից բազաների ծրագրային համադրման հնարավորությունը ապահովելու դեպքում այսպիսի խնդիրների ծավալները կտրուկ կնվազեն։ Այստեղ գործադիրը ունի մեծ աշխատանք կատարելու խնդիր։

-Լավ, ի՞նչ է լինելու պալատի եզրակացության արդյունքում։ Շատ է խոսվել այն մասին, որ նման բացահայտումները մնում են անհետևանք։

-Օրենսդրության համաձայն Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հրապարակվում է կայքում, տրամադրվում է Ազգային ժողովին և կառավարությանը։ Գործադիրը մեկամսյա ժամկետում պետք է արձագանքի պալատի նյութերին։ Դրանից հետո պալատի լիազորությունները ավարտվում են։ Այնինչ թե հաշվեքննության միջազգային ստանդարտները, թե մեր օտարերկրյա գործընկերները բարձրացնում են հետհսկողական մեխանիզմների ձևավորման հարցը, որպեսզի Հաշվեքննիչ պալատը ՀՀ կառավարության հետ համատեղ կարողանա հետամուտ լինել թերությունների վերացմանը և համապատասխան հետևությունների կատարմանը։ Հենց նույն՝ արդեն հիշատակված սոցիալական ապահովության ծառայության մասով աշխատանքի ծավալը այնքան մեծ է, որ հասկանում ենք՝ մեկ ամսվա ընթացքում ֆիզիկապես հնարավոր չի լինի մանրամասն ուսումնասիրել տասնյակ հազարավոր դեպքեր։ Եվ հաշվեքննությունից հետո հետհսկողական մեխանիզմները թույլ կտային մի քանի ամսվա ընթացքում պալատին գործադիրի հետ միասին մանրամասն ուսումնասիրել և վերացնել բոլոր ռիսկերն ու չարաշահումները։ Թե այս մասով, թե բազմաթիվ այլ ուղղություններով այսօր ի հայտ է գալիս օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը։ Նոր օրենքը սահմանափակում է մի շարք հաստատություններում հաշվեքննություն իրականացնելու հնարավորությունը (տվյալ դեպքում՝ Հայփոստում և բանկերում), ինչը թույլ կտար նույն այդ սոցիալական ոլորտի հաշվեքննության բացահայտումները հասցնել մինչև վերջ։ Այնինչ տարբեր գաղտնիքների և տվյլաների պաշտպանության պատրվակով Հաշվեքննիչ պալատի առջև հաճախ փակվում է մուտքը տարբեր տեղեկատվությանը, ինչը միջազգային նորմերի խախտում է և պարարտ հող է ստեղծում չարաշահումները կոծկելու համար։ Պալատը, որպես պետական բյուջեի մասով բարձրագույն վերահսկողական մարմին, պետք է հասանելիություն ստանա տեղեկատվության ողջ պաշարին։ Այստեղ աբսուրդ իրավիճակ է ստեղծվում` մարմինը, որն ունի պետական գաղտնիքին ծանոթանալու իրավունք, չի կարող ստանալ, օրինակ, նպաստառուին կամ թոշակառուին վերաբերող տեղեկատվություն։

-Անհրաժեշտ եք համարում համապատասխան օրենքների փոփոխությու՞նը։

– Միանշանակ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը ենթակա է փոփոխության։ Օրենքի նախագծում առկա խնդիրների մասին դեռ օրենքի մշակման փուլում բարձրաձայնում էին մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ ՍԻԳՄԱ կազմակերպությունը։ Իրենք այդ խնդիրը բարձրացրել են նաև վերջերս Հայաստանի կառավարությանը իրենց կողմից ներկայացրած ՀՀ հանրային կառավարման գնահատաման զեկույցում։ Միջազգային դոնոր կառույցները (Համաշխարհային բանկ, Եվրամիություն և այլն) շատ են կարևորում ժամանակակից ստանդարտներով պետական արտաքին ֆինանսական հաշվեքննության իրականացումը, ինչը ոչ միայն կնպաստի միջոցների ծախսման արդյունավետության, այլ նաև երկրի հեղինակության ու վստահելիության մակարդակի բարձրացմանը։ Որքան հասկանում եմ, այդ անհրաժեշտությունը ընդունվում է նաև կառավարության կողմից և կարող ենք ակնկալել, որ օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ այս տարի կունենանք դրական տեղաշարժ։

Զրուցեց Արման Գալոյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company