ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Հասցէատիրոջը փոխանցւեցին հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի բարեսիրական կապոցները

06 Փետրվար 2019 2018 թւականի երկրորդ կէսին, շրջանի Հայ Դատի յանձնախմբի (Նոր Ջուղա) միջոցով կեանքի կոչւեց Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախումբը՝ հայրենիքի պաշտպանութեան ճանապարհին վիրաւորւած ազատամարտիկներին օժանդակութիւն ցուցաբերելու նպատակով:

Յանձնախումբը, կեանքի կոչւելուն պէս, անցաւ աշխատանքի եւ որոշեց որպէս գործունէութեան մեկնարկ, առաջին նւիրատւութիւնը փոխանցել Երեւանում գործող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ վիրաւոր եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին բժշկական ծառայութիւններ մատուցելուց բացի, լուծւում են նրանց սոցիալական ինտեգրման, կրթութեան եւ աշխատանքի հետ կապւած հարցերը:

Վերականգնողական կենտրոնին անհրաժեշտ պարագաները նկատի առնելով՝ որոշւեց որ կապոցների պարունակութիւնը լինի սպիտակեղէն, բժշկական սարքեր եւ պլանշետներ, որոնց գնման համար պահանջւող գումարը գոյացաւ ոչ միայն Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան, միութիւնների եւ ժողովրդի նւիրատւութիւներով, այլեւ յանձնախումբը, մասնակցելով Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Նոր տարւայ երկօրեայ ցուցահանդէս-վաճառքին, իր առանձին կրպակն ունեցաւ այնտեղ եւ ամբողջ հասոյթը յատկացրեց այս գործին:

Իսկ մինչեւ նւիրատւութիւնների հաւաքագրումը յանձնախումը հանդիպումներ կազմակերպելով միութիւնների, հայոց ազգ. դպրոցների պատասխանատուների եւ ժողովրդի հետ նրանց ծանօթացրեց իր առաքելութեանն ու վերականգնողական կենտրոնի աշխատանքներին:

Կապոցները Հայաստան առաքւեցին 2018 թւականի դեկտեմբերին եւ պատկան կենտրոնին յանձնւեցին Հայ Օգնութեան միութեան (ՀՕՄ) պատասխանատուների միջոցով: Տօնական օրերը նկատի առնելով՝ կապոցների մէջ տեղադրւել էին նաեւ Ամանորեայ մրգի փաթեթներ, ինչպէս նաեւ հայ զինւորին ուղղւած յուզիչ նամակներ, որոնք գրւել էին Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական դպրոցի աշակերտ-աշակերտուհիների միջոցով:

Հարկ է նշել, որ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութիւնը, համագործակցելով Հայրենիքի պաշտպանի օժանդակութեան յանձնախմբի հետ, իր կենտրոնատեղիի գրասենեակը յատկացրել էր ժողովրդի նիւթական եւ իրեղէն նւիրատւութիւնների հաւաքագրման գործին, իսկ Ամանորեայ վաճառքի աշխատանքը կազմակերպելու համար, յանձնախմբի հետ համագործակցել էր ենթայանձնախումբը:

Թղթակից (Նոր Ջուղա)

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company