Հունվար
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Փետրվար
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
Մարտ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ապրիլ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Մայիս
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Հունիս
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Հուլիս
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Օգոստոս
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Սեպտեմբեր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Հոկտեմբեր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Նոյեմբեր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Դեկտեմբեր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Մինչեւ 1903 թվականը Հ.Յ. Դաշնակցության գործունեության առանցքը Օսմանյան տիրապետության ենթակայության տակ գտնվող Հայաստանն էր: Կովկասի հայությունը համեմատաբար ավելի տանելի պայմաններում էր։ 20-րդ դարասկզբին վտանգվում էր նաև Կովկասահայությունը։
Ռուսական իշխանությունները հայ եկեղեցական կալվածները գրավվելու ձախողված փորձից հետո դիմում եմ նենգ միջոցների՝ ընկճելու հայությանը։ Նրանք գաղտնի զինում են Կովկասի թաթարներին և հրահրում են հայերի դեմ: Նրանց ծրագիրը պարարտ հող է պատրաստում իսլամ մոլլաների, Բաքվի թաթար հարուստ խաների ու աղաների եւ Արցախի ամբարտավան բեկերի մոտ:
Հայության տնտեսական, քաղաքական, մշակութային վերելքը խափանելու համար, օգտագործելով հարմար առիթը նրանք սկսում են հայությանը ջարդի ու թալանի ենթարկել ոչ միայն թաթարական շրջաններում՝ այլև հայերի հայրենի բնօրրան՝ Արարատյան դաշտում ու Նախիջեւանում:
Հ.Յ. Դաշնակցությունը ամենուրեք ինքնապաշտպանություն է կազմակերպում: Արեւմտահայ խմբապետներն եւ ֆիդայինները հերոսաբար կռվում են իրենց արևելահայ զինակիցների կողքին։ Մեկուկես տարի անընդհատ ամբողջ Անդրկովկասը դառնում է հայ-թաթարական արյունալի կռիվների թատերաբեմ. Թանկագին կյանքեր են զոհվում, բայց Հ.Յ.Դ. մարտիկները ոչ միայն հաջողում են զսպել թաթարների գազանությունները, այլեւ ոչնչացնում են Արարատյան դաշտի եւ Զանգեզուրի ու Լեռնային Ղարաբաղի շրջաններում դարեր ի վեր հաստատված թաթարական որջերը:
1-Բաքվի ինքնապաշտպանությունը վարում են Նիկոլ Դումանը, Համո Ջանփոլադյանը, Մարտիրոս Չարուխջյանը, Մկրտիչ Աղամալյանը եւ Աբրահամ Գյուլխանդանյանը
Փետրվար 1905
2-Նախիջեվանի կռիվները վարում են Սեբաստացի Մուրադը, Դաշնակցական Խեչոն, Դրոն, Ասլանը եւ Ռաշիտը
Մայիս 1905
3-Շարուր-Դարալագյազի կռիվները վարում են Սարբազ Խեչոն և Առյուծ Ավագը
Մայիս 1905
4-Բաքվի նահանգապետ Նակաշիձե՝ գլխավոր հեղինակներից էր Բաքվի արյունահեղություններին ահաբեկվում է Դրոյի և Մարտիրոս Չարուխջյանի կողմից
Հունիս 1905
5-Երևանի ինքնապաշտպանությունը կը ղեկավարեն Նիկոլ Դումանը և Դաշնակցական Խեչոն
Մայիս 1905
6-Սիսիանի կռիվները վարում է Քեռին
Մայիս 1905
7-Դավալույի կռիվները վարում է Սեյդո Պողոսը
Մայիս 1905
8-Զանգեզուրի կռիվները վարում են Սեբաստացի Մուրադը, Սեպուհն, Կորյունը, Կայծակ Առաքելը, Քիւրդ Խեչոն, Գյումիշխանեցի Ավոն, Կոտոյի Հաճի Հակոբը, Հաճի Գևոն, Կոփեցի Մուշեղը, Ստեփան Ստեփանյանը
1905 Մայիս-Օգոստոս
9-Ղամարլույի, Աշտարակի և Մինքենդի կռիվները վարում են Նիկոլ Դումանն ու Դաշնակցական Խեչոն
Հուլիս 1905
10-Շուշվա կռիվները վարում է Խանասորի Վարդանը
Օգոստոս 1905
11-Վարանդայի շրջանի կռիվները վարում են Մածուն Խեչոն և Արամայիսը
Օգոստոս 1905
12-Ասկերան-Խոջալու շրջանի կռիվները վարում է Համազասպ Սրվանձտյանը
Օգոստոս 1905
13-Ղազախի կռիվները վարում է ՍեւՔարեցի Սաքոն
Հուլիս-Օգոստոս 1905
14-Գելարլու-Դիվանլար շրջանի կռիվները վարում է Մածուն Խեչոն
Սեպտեմբեր 1905
15-Թիֆլիսի բախումները վարում են Արմեն Գարոն և Տուրբախը
Նոյեմբեր 1905
16-Գանձակի եւ շրջակայքի բախումբերը ղեկավարում են Ռոստոմը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Համազասպը, Բալլուջեցի Բաշխին, Դավիթ Պէկը, Մելիք Բիգլարյանը, Առստամ Յուզբաշին, Երվանդ և Ալեքսան Մնացականյանները և Ալեքսան Բալասանյանը
Նոյեմբեր-Դեկտեմբեր 1905
17-Չայլու-Բաղմանլար շրջանի կռիվները վարում են Մարտիրոս վարժապետը եւ Համբոն
Դեկտեմբեր 1905
18-Սարիսու-Դոզիլար-Էնգիշտ-Բայրամլույի կռիվները վարում է Մարտիրոս Վարժապետը
Հունվար 1906
19-Գեաբեկի կռիվները վարում է Մարտիրոս վարժապետը
Հունվար 1906
20-Շուշվա երկրորդ կռիվը վարում է Խանասորի Վարդանը
Հունիս 1906
21-Ղափանի (Կապան) շրջանի կռիվները վարում են Սեբաստացի Մուրադը, Կայծակ Առաքելը, Գյումիւշխանեցի Ավոն, Կորյունը, Սմբատը եւ Քեռին
Հուլիս-Օգոստոս 1906
-Առաջին կռիվները -1904 հունվար, փետրվար, մարտ
Կովկասից դեպի Մուշ-Սասուն ֆիդայական խումբերի շարժումները՝ 1902-1903 տարիներին, աննկատ չեն անցել թուրք իշխանության ուշադրությունից։
Հայկական հավանական մի ապստամբություն, որն իր սաղմի մեջ խեղդելու նպատակով, թուրք իշխանությունները ոստիկանության եւ քրդերի միջոցով նախ սկսում են ճնշել Սասնո գյուղերի հայ բնակչությանը։ Ֆիդայինները ստիպում են հակադարձել եւ կռիվներ են տեղի ունենում 1904 հունվարից մինչեւ մարտի վերջը: Այդ կռիվները լինում են 1904-ի Սասնո ապստամբության ազդանշանը:
1-Հեղին գյուղի կռիվը վարում է Գևորգ Չաուշը
Հունվար
2-Հունանի կռիվը վարում է Կայծակ Առաքելը
Փետրվար
3-Տափքի կռիվը վարում է Անդրանիկը, Սեպուհը, Սմբատը եւ Աստուրը
Փետրվար
4-Տալվորիկի կռիվները վարում են Սպաղանաց Մակարը եւ Գևորգ Չաուշը
Փետրվար
5-Լաճկանի կռիվը վարում է Սեբաստացի Մուրադը, Կորյունը, Սեմալի Իշխան Մանուկը, Շենիկի Ղազարը եւ Լաճկանի Արթին
Մարտ
6-Իշխանձորի կռիվը վարում է Գևորգ Չաուշը եւ Կոտոյի Հաճի Հակոբը
Ապրիլ
Ռազմական Գլխավոր Դիրքեր
Թուրքական բանակի եւ քուրդ հրոսակների կողմից Սասունի վրա հավանական հարձակումները նախատեսելով, ֆիդայիներն ընտրում են իրենց Զինվորական Խորհուրդը- Վահան Մանուելյան, Անդրանիկ, Հրայր, Գևորգ Չաուշ, Քեռի: Վարչական կենտրոնը լինում է Գելիեգուզանը։ Որոշվում է ռազմական 5 դիրքեր եւ նշանակվումէ նրանց հրամանատարները հետեւյալ կարգով.
Դիրք 1-Գելիեգուզան
Հրամանատար՝ Հրայր
Օգնականներ՝ Սեբաստացի Մուրադ, Սեպուհ, Կոտոյի Հաճի, Չոլո, Ղազար, Փեթարի Մանուկ, Լաճկանի Արթին, Սեմալի Մանուկ, Կրպո, Կորյուն, Մերկերցի Հովսեփ
Դիրք 2-Տալվորիկ
Հրամանտար՝ Գևորգ Չաուշ
Օգնականներ՝ Սպաղանաց Մակար, Գալե, Սմբատ
Դիրք 3-Իշխանձոր
Հրամանատար՝ Գևորգ Չաուշ
Օգնականներ՝ Սպաղանաց Մակար, Գալե, Սմբատ
Դիրք 4-Տափըք
Հրամանատար՝ Անդրանիկ
Դիրք 5-Շենիկ
Հրամանատար՝ Հրայր
Հրայրի նահատակվելուց եւ Սեպուհի վիրավորվելուց հետո, թիվ 1 եւ 5 դիրքերի հրամանատարությունը ստանձնում են մյուս օգնականները
-Ապրիլյան դյուցազնամարտերը
Հ.Յ. Դաշնակցության ամենից սխրալի մարտական գործողություններից մեկը Սասնո երկրորդ ամպստամբությունն է:
Երկու հարյուր ֆիդայիններ, իրենց հետ ունենալով Տարոնի ժողովրդային խավերից 800 զինյալ, երեք շաբաթ հերոսաբար կռվում են ավելի քան 10 հազար թուրք կանոնավոր զորքի ու 7 հազար զինված քչդերի դեմ։ Գելիեգուզանի վերջին կռվին (ապրիլ 22), երբ պարզվում է, որ հայոց զինամթերքն ու պաշարը սպառվում են եւ թշնամին արդեն իսկ գրավվել է Սասունի ռազմական կարեւոր դիրքերը եւ պաշարման շղթան ժամ առ ժամ սեղմվում է, ֆիդայիներն իրենց հետ առնելով ժողովրդին համախմբվում են Ալուջակ գյուղում:
Հ.Յ.Դաշնակցության Զինվորական Խորհուրդը Ալուջակում գումարում է կացությունը քննելուց հետո՝ կռվի շարունակությունն անօգուտ է համարում եւ որոշում է թշնամու շղթան պատռելով վերապրող ժողովուրդին տանել եւ Մշո դաշտի հայկական գյուղերում տեղավորել։ Ծայր աստիճան պատասխանատու եւ վտանգավոր այս գործողությունը հանձնվում է 117 հոգուց կազմված զինեալ խմբի՝ Սեբաստացի Մուրադի ղեկավարությամբ։ Մուրադը հաջողությամբ կատարում է իր առաքելությունը:
Սասնո երկրորդ ապստամբության ընթացքում թուրքական թնդանօթները քար ու քանդ են անում տասնյակ հայկական գյուղեր. Քանդում են մոտ 2 հազար հայ տուն, զոհվում են հազարավոր անմեղ հայեր եւ իրենց բնօրրանից հեռանում է մոտ 8 հազար հայ գյուղացի։ Բայց հեղափոխությունը չի ընկճվում։ Հ.Յ. Դաշնակցության մարտիկներն ապաստանում են Սասունի բարձունքներն ու Մշո դաշտի գյուղերում եւ հերոսաբար շարունակում են հայրենիքի եւ ժողովրդի պաշտպանության սուրբ գործը:
1-Տալվորիկ, Քորախու, Ընկուզնակ գյուղերի կռիվները վարում են Գևորգ Չաուշը, Սմբատը, Սպաղանաց Մակարը
Ապրիլ 1-4
2-Քիփի կռիվը վարում է Անդրանիկը
Ապրիլ 6
3-Շենիկի կռիվը վարում է Սեպուհը, Չոլոն, Լաճկանցի Արթինը, Փեթարի Մանուկը, Շենիկի Մանուկը, Շենիկի Ղազարը
Ապրիլ 11
4-Սեմալի կռիվը վարում է Հրայրը, Սեպուհը, Սեմալի Մանուկը. Նահատակվում են Հրայրը եւ Կրպոն
Ապրիլ 13
5-Ալիանքի կռիվը վարում են Կորյունը, Մեշետի Ավետիսը, Մրգեն, Հովսեփը, Սեբաստացի Մուրադը, Ղազարը, Մանուկը, Կիրակոսը
Ապրիլ 13
6-Չայի կռիվը վարում են Մակարը, Գալեն, Կոտոյի Հաճին, Մորուք Կարոն
Ապրիլ 13
7-Գելիեգուզանի կռիվը վարում են Կյումիշխանացի Ավոն, Համզոն, Չոլոն
Ապրիլ 14
8- Մերկերի կռիվը վարում են Գևորգ Չաուշը, Տեր Փոթորիկը (Շահնազարյան)
Ապրիլ 15
9-Իշխանձորի կռիվը վարում են Մուշեղը, Արթին Լեւոնը, Կարապետ Շահնազարյանը, իշխաններ՝ Գեւոն, Փալոն, Օսմանը, Ապրոն
Ապրիլ 16
10-Կելի եւ Գյալլուի կռիվը վարել են Չաթոն, Գրգոն, Փուռթոն, Մորուք Կարոն, Խեչոն
Ապրիլ 17
11-Մկրտագոմի կռիվը վարել են Սեյդո Պողոսը, Կայծակ Առաքելի
Ապրիլ 17
12-Գելիեգուզանի վերջին կռիվը վարել են Վահան Մանուելյանը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Սպաղանաց Մակարը եւ Գալեն, Սեբաստացի Մուրադը, Մոկացի Գրիգորը, Ավրանա Արամը, Քյաթիպ Մանուկը, Շենիկի Մանուկը, Չոլոն, Սրապիոնը, Թարփաթոզ Սարգիսը, Կոտոյի Հաճին
Ապրիլ 22
Ֆիդայական շարժման եզակի երեւույթներից մեկը՝ Առաքելոց վանքի կռիվն է: Մշո դաշտի գյուղերից եւ Սասունից 40 ֆիդայի, որոնցից էր Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Սեյդո Պողոսը, Վաղարշակը, եւ այլ ֆիդայիներ, նոյեմբերին հավաքվում են Առաքելոց վանքում եւ մարտահրավեր են նետում թուրք զորքին: Վանքի պարիսպների հետևում ամրացած Հ.Յ.Դ. մարտիկները 21 օր դիմակայում են 4 կողմից իրենց պաշարած թշնամուն և 2 զոհ են ունենում։ Իրենց նպատակը իրագործված համարելով պաշարման 22-րդ օրը՝ եկեղեցական ճերմակ շապիկներ հագած, ֆիդայինները վանքից դուրս են գալիս եւ ձնապատ տարածքով աննկատ եւ անվտանգ անցնելով գնում են իրենց լեռնային ապաստանները:
Վտանգավոր այս ձեռնարկի գաղափարը հղացել է Կոտոյի Հաճի Հակոբի մոտ, նպատակ ունենալով՝
1-Թուրք իշխանությանը հիշեցնել, որ Աղբյուր Սերոբի եւ Գուրգենի մահով հայ հեղափոխությունը չի կանգնել։
2-Մուշի եւ Բաղեշի Եւրոպական հյուպատոսների ուշադրությունը հրավիրել գավառների հայության թշվառ վիճակի վրա:
3-Հուսալքված հայ գյուղացիությանը կորով ներշնչել եւ քաջալերել, որ նրանք կառչեն իրենց պապենական հողին եւ պաշտպանեն իրենց իրավունքները:
Ձեռնարկը մասամբ իր նպատակին ծառայում է եւ հայոց նորագույն պատմության մեջ արձանագրվում է իբրեւ հերոսական մեկ դրվագ:
«Աղբիւր Սերոբը գլխատած դահճապետին՝ Պշարէ Խալիլի ահաբեկումը»-Ն.
Վասպուրականի 800 երիտասարդի կոտորածը ծանր հարված էր հայ հեղափոխական շարժման համար: Հայությունը հուսալքվում էր և հեղափոխության հանդեպ հավատը մարում էր։
1896 թվականի վերջերին գումարված Հ.Յ.Դ. Ռայոնական ժողովը որոշում է զինվորական մեծ գործողությամբ պատժել հայ հեղափոխականների ջարդարար քուրդ Մազրիկ ցեղը: Արշավանքի ծրագրի հեղինակը Նիկոլ Դումանն էր:
Ամիսներ տևած լուրջ պատրաստությունից հետո կազմվում է 250 հոգանոց արշավախումբ, որի հրամանատար է նշանակվում Սարգիս Մեհրաբյանը:
1897-ի հուլիս 2-ի գիշերը Սալմաստի շրջանի Հավթվան գյուղում ֆիդայինները երդվում են եւ ֆիդայի քահանայից ստանում են իրենց օրհնությունը։ Հրամանատարը շեշտում է արշավանքի անհրաժեշտությունը, կարևորությունը, Նիկոլ Դումանը հիշեցնում է ֆիդայու վեհանձնությունը՝ «կանանց եւ երեխաներին ձեռք տալու չէ վրիժարու քաջ ֆետան»:
Արշավախումբը բարձր տրամադրությամբ մեկնում է, անցնում է թուրք-պարսկական սահմանը, եւ հուլիսի 25-ի առավոտյան արշալույսին պաշարում է Խանասորի դաշտում հաստատված Մազրիկ ցեղի վրանները: Ամբողջ օրը հայ մարտիկները հերոսական կռիվ մղելուց հետո, երբ արդեն ծանր հարված էին հասցրել քուրդ ավազակախմբին, վերջինները նահանջելով անցնում են սահմանը եւ հետ վերադառնում Պարսկաստան:
Հ.Յ. Դաշնակցությունը 20 թանկագին զոհ տվեց այդ արշավանքի ընթացքում, որոնց մեջ էր աննման Կարոն (Արիստակես Զորյան) եւ Կրետացին (Աստվածատուր Միրզայան):
Թվով և տարողությամբ արշավանքը հանդիսանում է Հ.Յ. Դաշնակցության առաջին յոթամյակի ամենածավալուն ձեռնարկը: Դրա թողած տպավորությունը մեծ է։ Հայի հավատքը դեպի հեղափոխություն՝ վերահաստատվեց։ Դա եղավ նաև խիստ ահազանգ քրդերին, որոնք դրանից հետո հարգանքով լցվեցին ջան-ֆիդայինների նկատմամբ:
Սասունի առաջին ապստամբության անհաջողությունը, 1895-1896 թվականների ջարդերի պատճառած հուսալքությունը, հակազդեցության դիմելու ուժեղ տրամադրություններ են ստեղծում Հ.Յ. Դաշնակցության ղեկավարության մոտ:
ՀՅԴ Արևմտյան Բյուրոյի և կուսակցական մի շարք մարմինների համաձայնությամբ, Կ. Պոլսի Կենտրոնական Կոմիտեն նախաձեռնում է Բանկ Օթոմանի գրավվումը: Ձեռնարկի նպատակն էր առաջին հերթին ցնցիչ հարված տալ Օսմանյան պետությանը, հետո վնասել Թուրքիայում եվրոպական դրամագլուխը ու ստիպել արևմտյան պետություններին միջամտել՝ ի նպաստ Հայկական Հարցի և հայկական գավառներում բարենորոգումների իրագործմանը:
1896 թվականի օգոստոսի 14-ին, 26 դաշնակցական անձնուրացներ զենքի ուժով գրավում են Պոլիսի Օսմանյան դրամատունը, ու 24 ժամ պահում են իրենց ենթակայության տակ, միաժամանակ սպառնալով անձնակազմի հետ, ռումբով պայթեցնել՝ եթե Սուլթանը անմիջապետ չդադարեցնի հայկական կոտորածը:
Եվրոպական պետությունների դեսպանները անմիջապես սկսում են բանակցել հեղափոխականների հետ եւ խոստանում են անել հնարավորը՝ հեղափոխականների պահանջները գոհացնելու համար: Ռուսաստանի դեսպանի տված երաշխավորությամբ դաշնակցական մարտիկները դուրս են գալիս բանկից եւ ֆրանսիական նավով նրանց տանում են Ֆրանսիա, բանտարկում, ապա կարճ ժամանակ հետո ազատ են արձակում:
Այս ձեռնարկի ոգին համարվող Բաբգեն Սյունիի հետ, գործի գլխավոր կազմակերպիչներից են եղել Արմեն Գարոն, Հրաչը, Վռամյանը, Վարդգես Սերենկյուլյանը, Սարգիս Մինասյանն ու Բասկալը: Այս հանդուգն նախաձեռնությունը եղել է Հ.Յ. Դաշնակցության հարձակողական առաջին ձեռնարկը:
Դեպքը ահ ու վախի մատնել Սուլթան Աբդուլ Համիդին և մեծ աղմուկ առաջացրել եվրոպական մամուլում: Թեև կոտորածները չեն դադարում, բայց հայությունը գոտեպնդվում է ու հեղափոխական գործը նոր թափ է ստանում:
Զոհվում են չորս հայ մարտիկներ, որոնցից մեկը Բաբգեն Սյունին: Սպանվում են հարյուրավոր թուրք զինվորներ:
-«…Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»-Վահե Անթանեսյան
-«Պանք Օթոմանի գրաւման հերոսական յանդգնութիւնը»-Ն.
-«Պանք Օթոմանի Գրաւման Անժամանցելի Դասերը»-Ն.
Օսմանյան պետության կողմից 1895-1896 տարիներին կազմակերպած կոտորածների հետևանքով զոհվում է մոտ 300 հազար հայ: Այն շրջաններում, որտեղ հաջողվում է հայ հեղափոխականներին զինյալ ինքնապաշտպանություն կազմակերպել, զերծ են մնում ջարդերից. այդ շրջաններից են Վանն ու Այգեստանը, որտեղ Արմեանական կուսակցության ղեկավար Ավետիսյանը, հնչակյան Մարտիկը և դաշնակցական Պետոն իրենց զինյալներով արգելում են թուրքական զորքի և քուրդ հրոսակների մուտքը հայկական թաղամասեր: 1896-ի հունիսին, բուռն բախումներ են տեղի ունենում քաղաքում եւ գավառներում:
Վանում եվրոպական պետությունների հյուպատոսները միջամտելով խոստանում են արգելել ջարդերը և երշխավորել հայ ազգաբնակչության ապահովությունը, եթե հայ զինյալները հեռանան քաղաքից: Հեղափոխականները համաձայնվելով մեկնում են դեպի Պարսկաստան: Ճանապարհին, Սրբ. Բարդուղիմեոս Առաքյալի վանքի շուրջ և Գարահիսար լեռան լանջին հանգստանալու պահին, նրանք անակնկալ պաշարվում են քրդերի կողմից: Տեղի է ունենում անհավասար կռիվ, և ի վերջո սպառվում է 800 հայի զինամթերքը, ինչից հետո նրանց մեծամասնությունը կոտորվում է տասնապատիկ ավելի քրդերի ձեռքով։
Հեղափոխությունը սակայն չի ջլատվում: Վանում մնացած Վարդանը (ապագա Խանասորի Վարդան) և Վազգենը, իրենց փոքրաթիվ զինյալներով, շարունակում են ինքնապաշտպանության գործը: 1896-ի աշնանը, փոքր խմբերով, Ատրպատականից Վասպուրական են անցնում Բուլղարացի Պետոն, Արամայիսը, Ախբերը, Գուրգենը, Ղարաբաղցի Նիկոլը եւ Խեչոն: 1897-ի սկզբնում, Վագենն ու Վարդանը գնում են Սալմաստ ու զինամթերքով եւ ֆիդայիներով վերադառնում են Վան-Շատախ: Այս խմբերը,1896-1897 թվականներին, թուրքական զորքի ու քրդերի հետ ունենում են բազմաթիվ կռիվներ: Վասպուրականի հայությունը այս դեպքերը համեմատելով հունիսի լայնածավալ բախումների հետ, տալիս է «Պստիկ» կռիվներ անունը: Այս կռիվների շարքին է դասվում նաև 1898 թվականին տեղի ունեցած Կուռուբաշի կռիվը, որի ընթացքում զոհվում են Վազգենը, խմբապետ Միքոն և զինվոր Արշակը:
-Վան-Այգեստանի ինքնապաշտպանությունը
Հունիս 1896
-Ավետիսյանի խմբի կոտորածը
Հունիս 1896
-Մարտիկի եւ Պետոյի միացյալ խմբի կոտորածը
Հունիս 1896
-Վան-Շատախի «Պստիկ» կռիվները
1896-1898
-Կուռուբաշի կռիվը
1898
Այս արշավանքը հանդիսանում է հայ հեղափոխական շարժման առաջին լայնածավալ ձեռնարկը, որի նպատակն էր անցնելով ռուս-թուրքական սահմանը, Կովկասից մեկնել ու պատժել Բասենի, Ալաշկերտի ու Խնուսի թուրք եւ քուրդ հրոսակներին, գնալ Մուշ, Սասուն, Վասպուրական ու բարձրացնելով հայության կորովը, նախապատրաստել եւ մղել ինքնապաշտպանության:
Շտապ պատրաստված արշավանքը ձախողվում է: Սահմանը հազիվ անցած հայ մարտիկները մնում են մի կողմից իրենց դիմացից հանդիպած թուրք զորքերի եւ քրդերի, իսկ թիկունքից՝ ռուս սահմանապահ զինվորների կրակոցների միջև:
Արշավանքի մասնակից 125 անձնուրացների մեծ մասը, ովքեր դիմադրելով թուրքերին, չեն պատասխանում ռուս զինվորների կրակոցներին, բարեկամ ռուսների կողմից ձերբակալվում են, բանտարկվում ու դատվում, որոնցից 29-ը դատապարտվելուց հետո աքսորվում է Սիբիր:
Միայն խմբի մի փոքր մասն է ազատվում՝ նահանջելով Կովկաս: Նորկազմ Դաշնակցությունը համաձայն լինելով արշավանքի գաղափարին, դրա գործադրությունը համարում էր վաղաժամկետ, ու աջակցություն է ցուցաբերում միայն բարոյապես։ Արշավանքին մասնակցել են Եփրեմը, Քեռին, Բալաջանը, Փայլակը, Զմմառացի Եղոն, Ջալլադը եւ ուրիշներ, ովքեր հետագայում դարձան անվանի դաշնակցական ղեկավարներ: Կովկասահայության շրջանում Կուկունյանի արշավանքը մեծ հուզում և խանդավառություն է առաջացնում, նաև նպաստում է հեղափոխական ծավալուն խմորումների զարգացմանը:

