Արհեստածին տոն` Ապրիլի 24-ից առաջ
03 Մարտ 2019Հաջորդ հինգշաբթի կառավարության նիստում կքննարկվի ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, Քաղաքացու օր հռչակելու նախձեռնությունը։
Ապրիլի 23-ն այլ խորհուրդ ունի Հայ Յեղափոխական Դաշնակցության համար։ Արդեն 20 տարուց ավելի է ապրիլի 23-ին ՀՅԴ-ն Երեւանում կազմակերպում է ավանդական դարձած ջահերով երթ՝ ոգեկոչելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Բազմաթիվ քաղաքացիներ՝ հիմնականում երիտասարդներ, ինչպես նաև սփյուռքահայեր, Ազատության հրապարակից ջահերով եւ մոմերով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ այդ նախաձեռնության մասին ՀՅԴ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա, հետևաբար շատ չմանրամասնելով միայն նշեց․ «Մենք գտնում ենք՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրից մեկ օր առաջ տոն օր հռչակելու կարիքը և անհրաժեշտությունը չկա։ Դա շատ արհեստածին նախաձեռնություն է և հիմնավորում չկա»։
Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ