ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունը խոստումներն իրականացնելու խնդիր ունի

04 Մարտ 2019

Այս շաբաթ, նոր իշխանությունների նախաձեռնությամբ, կառավարության նիստում կքննարկվի ապրիլի 23-ը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, Քաղաքացու օր հռչակելու հարցը, որը հասարակության տարբեր խմբերի կողմից բուռն քննադատության է արժանացել։ 168.am-ն այդ կապակցությամբ զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

– Պարոն Սաղաթելյան ինչպե՞ս եք վերաբերվում Տոների և հիշատակի օրերի մասին՝ ՀՀ օրենքում առաջարկվող լրացմանը, որով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ը, նոր իշխանությունների կողմից նախատեսվում է հռչակել քաղաքացու օր և դասել ոչ աշխատանքային օրերի շարքը:

– Որպես կանոն՝ որևէ օր, մինչև օրենքով տոնական օր ամրագրելը պիտի դառնա տվյալ ժողովրդի համոզումը։ Տվյալ դեպքում, մեր հասարակության մոտ այդ համոզումը դեռ սպասելիքների տեսքով է։ Երբ իշխանությունն իր աշխատանքով ժողովրդի մոտ կձևավորի օրվա բացառիկության ու պատմականության համոզումը, այդ օրն ինքստինքյան կդառնա հիշարժան օր։ Հետևաբար այս պահին, նախևառաջ, պետք է արդարացնել ժողովրդի հույսերը, ապացուցել որ իրոք ապրիլի 23-ից հետո հայ ժողովրդի կյանքում իրական, արմատական դրական փոփոխություններ են տեղի ունեցել, հետո նոր մտածել նման նախաձեռնությունների մասին:

– Ուզում եք ասել՝ դեռ այդ համոզումը չկա՞։

– Իհարկե, չկա։ Այսօր իշխանությունն իր տված խոստումներն իրականություն դարձնելու և ժողովրդի վստահությունը չմսխելու խնդիր ունի։ Երբ իշխնությունը տրված խոստումները կկատարի, ժողովուրդն ինքը կարժևորի այդ օրը, կդարձնի պատմական և կսկսի նշել։ Իսկ քանի դեռ իշխանությունները հեռու են իրենց հայտարարած նպատակների իրականացումից և շոշափելի արդյունքներ չեն արձանագրել, ապա խնդրո առարկա նախաձեռնությունը համարում եմ արհեստական և կեղծ։

– Հնարավո՞ր է, որ այսպիսի նախաձեռնությունը նախադեպային դառնա։

– Ու կդառնա… Պատկերացնո՞ւմ եք հաջորդ իշխանությունները տոն հռչակեն այս իշխանության հեռացման օրը և այդպես շարունակ… Այս ճանապարհն ո՞ւր է տանում։ Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կարելի է առաջարկել 1998թ․ փետրվարի 3-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը ևս ներառել պետական տոների ցանկում, և, օրինակ, հայտարարել քաղաքացու չզիջելու օր, որովհետև այդ օրը մեր ժողովուրդն, ըստ էության, մերժեց արցախյան ճակատում զիջումը ու Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։

Իսկ ընդանրապես, ես կարծում եմ՝ մեր պետությունը լուծման կարոտ ավելի լուրջ ու կարևոր հարցեր ունի, հետևաբար իշխանությունները մեր ժողովրդին խմբերի ու շերտերի բաժանելու փոխարեն՝ պետք է համախմբեն և իրոք գործ անեն։

– Այս տարի ապրիլի 23-ին ջահերով երթ անելո՞ւ եք և եթե օրենքը ընդունվի, արդյոք այն չի՞ խանգարի Ձեզ այս տարի երթ անելու համար։

– Արդեն 20 տարի է՝ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները ապրիլի 23-ին ջահերով երթ են անում ու ոչ միայն Երևանում, այլ նաև բոլոր մարզերում։ Ջահերով երթն արդեն ավանդույթ է և մեզ համար ապրլի 23-ն ուրիշ խորհուրդ ունի, ապրիլի 23-ը պահանջատիրության օր է մեր համար։ Այս տարի ևս, անկախ ամեն ինչից, անելու ենք և, բնականաբար, ոչ մի բան չի կարող խանգարել մեր պահանջատիրության երթին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company