ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Թույլ եմ գնահատում այսօրվա գործադիր իշխանության արագությունը

09 Մարտ 2019 «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանի հետ:

-Պարո՛ն Մինասյան, օրեր առաջ Ազատության հրապարկում իրականացվեց «Ոչ մի թիզ հող» ակցիան: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում այդ ակցիային, եթե իշխանությունից որեւէ մեկը չէր հայտարարել հող տալու մասին:

-Որպես ոչ թե կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ, որովհետեւ ես կուսակցությունը չեմ ներկայացնում, ես համոզված եմ, որ յուրաքանչյուր դաշնակցական ոչ միայն կողմ է այդ ակցիային, այլ նաեւ հիմնական նպատակն ու թիրախը ժողովրդի դիմադրողականության բարձրացումն է, իշխանություններին հնարավարություն տալ, որ մեզ մոտ չկա պարտվողական տեսակետ, զիջման տեսակետ, եւ որ Արցախի Հանրապետությունը հստակ ամրագրել է այն իրավական հիմքը, որով Արցախի Հանրապետությունը անկախ պետություն է, եւ որտեղ չկա որեւէ զիջման հնարավորություն առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել իր տարածքային ամբողջականությունը: Սա շատ հստակ ուղերձ է: Լավ կլինի, որ թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական դաշտի այլ խաղացողներ հստակ այս ուղեգիծը պաշտպանեն:

-Մեզ հետ մասնավոր զրույցների ժամանակ մի շարք քաղաքացիներ ասացին, որ ՀՅԴ հորդորով են մասնակցում «Ոչ մի թիզ հող» ակցիային: Դուք հիմա իսկապես տեսնո՞ւմ եք նման վտանգ, որ մասնակցում եք նման ակցիաների:

-Վտանգ միշտ կա, որովհետեւ վտանգ եւ սպառնալիքը կախված չէ միայն երկրի ներսում եղած իրավիճակից: Վտանգը կախված է նաեւ արտաքին ուժերի ազդեցությունից, հետեւաբար այնպիսի ժամանակ չկա, որ մտածենք` շատ լավ է, ոչ մի բանի մասին պետք չէ մտածել: Մենք դրական ենք գնահատում եւ չափազանց կարեւորել ենք վարչապետի խոսքը, որ չկա օրակարգում նման հարց` կարգավիճակի կամ տարածքների դիմաց որեւէ զիջման բանաձեւ, եւ սա գնահատելի է: Սակայն չպետք է մոռանանք, որ իրավիճակը այնքան փոփոխական է, որ ցանկացած պահի կարող են առաջանալ որոշակի սպառնալիքներ, այդ թվում նաեւ ապրիլյան պատերազմից հետո այն պայմանավորվածությունների, ըստ էության, չեղարկումը, որը ձեռք էր բերվել Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում, որի շրջանակում Ադրբեջանը իսկապես շատ լուրջ պարտավորությունների տակ էր: Չափազանց կարեւոր է, որ մենք` իբրեւ պետություն, իբրեւ ժողովուրդ, կարողանանք բոլոր այն դրական ձեռքբերումները, որ ժամանակի ընթացքում ունեցել ենք, սրանք ոչ միայն պաշտպանենք, այլ անկախ իշխանափոխությունից, անկախ անձից, թե ով է իշխանության եկել` որպես պետականություն կարողանանք այդ դրականը զարգացնենք, է՛լ ավելի ուժեղացնենք: Սա որեւէ ձեւով չի նշականում, որ մենք ինչ-որ հստակ ինֆորմացիա ունենք, որ այդպիսի իրավիճակ կարող է առաջանալ, բայց նաեւ հասարակության մեջ մենք հաճախ տեսնում ենք զիջողական տրամաբանությունը, որ տարբեր անձանց, այդ թվում նաեւ նախկինում մերժված անձանց կողմից փորձ է արվում ներկայացնել, հրապարակ բերել:

-Իսկ ինչո՞ւ նման ակցիաներ նախկինում չէին անցկացվում` հաշվի առնելով, օրինակ, այն, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր ցավոտ լուծումների մասին, յոթ տարածք հանձնելու պատրաստակամության մասին:

-Մենք մասնակցել ենք մեր անդամերի աստիճանով, այո, նաեւ մեր շատ ընկերներ քարոզել են, որ մասնակցությունը կարեւոր է, որովհետեւ մեր նպատակը ուժեղ ժողովուրդ եւ դիմադրողականություն ունենալն է: Միշտ եղել են նման ակցիաներ: Ովքեր ասում են` չեն եղել, պարզապես լավ չեն հիշում կամ պարզապես իրավիճակից ելնելով են փորձում էդպիսի բան ասել: Միշտ է եղել: Ավելին ասեմ. երբ մենք կոալցիոն հարաբերության մեջ էինք, ընդ որում` 2016 թվականից, երբ սահամանդրական փոփոխությունները տեղի ունեցան, միշտ եղել են նաեւ այս քննարկումները իշխանության ներսում, որ մենք իրավունք չունենք որեւէ ձեւով որեւէ անգամ հասարակությանը պատրաստել այդպիսի իրավիճակի: Դիվանագիտական հնարքները երբեք չեն խանգարել մեզ, որ մեր կոշտ դիրքորոշումը ներկայացվի: Ուզում եմ հիշեցնել Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, որ մենք առաջիկա տարիների համար պետք է իմանանք, որ ունենք Ադրբեջան` թշնամի պետություն, ունենք Թուրքիա` փակ սահմաններով, եւ այս սահամանափակումների պայմաններում մենք պետք է զարգացման հայեցակարգ ունենանք: Բոլորի համար պարզ է, որ Ադրբերջանը բացի տարածքները նվաճելու ձգտումից, ընդ որում` «առանց հայի» բանաձեւով, ուրիշ նպատակ չունի: Եւ ինքը անընդհատ սերմանել է իր սերունդների մեջ այս քարոզչությունն ու քաղաքականությունը: Այսքանից հետո ո՞նց կարելի է մտածել, որ մենք ինչ-որ ձեւով պետք է քարոզենք զիջման քաղաքականություն:

-Հաշվի առնելով այն, որ նախկինում կուալիցիա եք կազմել ՀՀԿ-ի հետ, հիմա տեսնո՞ւմ եք համագործակցություն այդ կուսակցության հետ:

-Անընդհատ շահարկվում է այդ փաստը: 2008-ից մինչեւ 2018 թվականը մենք եղել ենք ընդամենը 2 տարի, եւ այդ երկու տարվա ընթացքում փորձել ենք առավելագույնս անել, որպեսզի մեր պատկերացումները տեղ գտնեն իշխող ուժի մոտեցումներում, եւ, ինչպես նշեցի, մի քանի ուղղություններով մեզ հաջողվել է դա: Մենք ցանկացած ուժի հետ պատրաստ ենք համագործակցության: Մենք բազմիցս ենք նշել, որ չկա վերադարձ անցյալին, բայց մենք ունենք ունենք մարտահրավերներ մեր երկրի առջեւ ծառացած:

-Խոսվում է այն մասին, որ տնտեսություն եւ հեղափոխություն բառերը իրար կողքի չպետք է դնել: Ի՞նչ կասեք այս մասին: Հիմա հետեւո՞ւմ եք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության գործունեությանը, տնտեսական կյանքին:

-Իհարկե հետեւում ենք: Հեղափոխություն ասված արտահայտությունը ոչ միայն այս դեպքում հարիր չէ, այլ նաեւ բացատրված էլ չէ, թե դա իրենից ինչ է ներկայացնում: Առավել եւս 5 տոկոս տնտեսական աճի դեպքում, առավել եւս երբ մենք խոսում նպատակադրումների մասին, բայց այդ նպատակադրումների մեխանիզմները չենք ասում: Դա վստահաբար միայն մարդկային ուղեղներում փոփոխելու կոչերը չեն: Նախեւառաջ համապատասխան համակարգերի եւ ենթահամակարգերի ստեղծումն է, երբ գյուղացին դուրս է գալիս իր հողը մշակելու, նրան չես կարող ասել` դու մտածի՛ր, ուղեղումդ փոփոխություն արա՛, միանգամից հարստացի՛ր. չի կարող այդ մարդը, որովհետեւ այնքան բեռի տակ է` սկսած վարկային բեռից, ավարտած բնակլիմայական պայամաններով պայմանավորված հնարավոր կորուստների սպառնալիքի ազդեցությունը, որ էդ մարդը չի կարող այդպիսի բան մտածել: Այսօր բեռի տակ ճկռած է մեր գյուղացին, ուստի անհրաժեշտ է, որ այս համակարգերը հիմնարար վերանայվեն: Նույնը վերաբերում է ներդրումային քաղաքականությանը: Եթե մենք խոսում ենք ներդրումների մասին, ո՞նց կարելի է անընդհատ հայտարարել, թե մենք լավ երկիր ենք, եկե՛ք, ներդրում արե՛ք: Ես շատ վատ եւ թույլ եմ գնահատում այսօրվա գործադիր իշխանության արագությունը, չափազանց դանդաղ է, չափազանց սպասողական:

Լուսինե Մինասյան

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company