ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարությունը հեռու է փախչում ցանկացած չափելիությունից և թվերից

12 Մարտ 2019

«Ինձ համար անխուսափելի երկու բան կա՝ մահն ու հարկերը, մնացած ամեն ինչից կարելի է խուսափել»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք կառավարության ներսում օպտիմալացումն անխուսափելի՞ էր: Նա այս առիթով մի շարք մտահոգություններ հայտնեց. «Առաջին մտահոգությունը վերաբերում է արդյունավետությանը: Եթե նայեք կառավարության կայքը, նիստերի օրակարգերը, e-draft կայքը, ցանկացած փոփոխության ժամանակ բավականին համապարփակ, խորը հիմնավորում է ներկայացվում, թե ինչով է պայմանավորված այդ իրավական ակտի անհրաժեշտությունը: Այս պարագայում ունենք մի նախադասություն՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման համար: Այդ դեպքում պետք է նախ սահմանել՝ ինչ ասել է կառավարման համակարգի արդյունավետություն: Այդ տերմինը նոր չստեղծվեց: Այդ մի նախադասությունը որ կարդում ես, առաջին տպավորություն այն է, որ վարչապետի և փոխվարչապետի համար ավելի դժվար է 17, քան 12 նախարարի հետ աշխատելը: Արդյունավետության բարձրացման այլ հիմնավորում ես չտեսա: Նախարարությունների գործառույթները պիտի հստակեցվեն, մինչդեռ որևէ գերատեսչության գործառույթների հստակեցման մասին գոնե այս ծրագրում չկա: Այնուհետև պետք է անդրադառնալ, թե ինչ բիզնես պրոցեսներ պիտի իրականացվեն, որ այդ քայլերն ու գործառույթներն իրականացվեն: Պետք է հասկանալ՝ ինչքա՞ն մարդ է մեզ անհրաժեշտ տվյալ բիզնես պրոցեսն իրականացնելու համար: Միայն այդ հստակեցումից հետո կարող ենք ասել՝ ունե՞նք ապարատի ուռճացում, թե՞ ոչ: Այդ շարիկ գլորողները պիտի հասկանան՝ ինչո՞ւ են իրենք շարիկ գլորում, եթե այդպիսիք կան: Կարող է գլորում են, քանի որ իրենք որևէ գործառույթ չե՞ն իրականացնում: Բիզնես պրոցեսներն այնպիսին են, որ մարդիկ դուրս են մնացել: Այս դեպքում իրոք անհրաժե՞շտ է հաստիքի կրճատում, կամ կարող է այդ մարդիկ շարիկ են գլորում, քանի որ չունե՞ն այդ հմտությունները: Եթե այդ հաստիքները կրճատվեն, միևնույն է, արդյունավետությունը չի բարձրանա, քանի որ այդ մարդիկ չեն անում այն, ինչ պիտի անեին: Նրանց կրճատելուց հետո էլ, մեկ է, այդ գործը չի արվի: Այո, փող կխնայենք, բայց արդյունքի չենք հասնի: Մեր կառավարությունը ժանտախտի նման հեռու է փախչում ցանկացած չափելիությունից և թվերից»:

Արթուր Խաչատրյանի համար մյուս մտահոգությունը նախարարությունների միավորումն է. «Որևէ տեղ չեմ տեսել որևէ հիմնավորում, թե ինչու գյուղատնտեսության նախարարությունը պիտի միավորվի էկոնոմիկայի հետ: Պետք է հասկանալ միավորման հիմքը՝ ինչո՞ւ գյուղատնտեսություն և էկոնոմիկա, ոչ թե գյուղատնտեսություն և ֆինանսներ: Ո՞րն է այն բազան, որ միավորման հիմք է հանդիսանում, դա չկա: Եթե ունենք ոչ արդյունավետ գերատեսչություններ, դրանց միավորումից հետո արդյունավետությունը չի ավելանա: Պետք է արդյունավետություն բարձրացնել, հետո հասկանալ՝ արժի՞ միավորել, թե՞ ոչ»: Հարցին՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանի, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ սա սառը ցնցուղ է: Մինսկի խմբի նախագահներն ասում են, որ սա այն շրջանակն է, որտեղ պետք է որոշումները կայացվեն: Մեր իշխանությունները պետք է փորձեն այդ շրջանակներն ընդլայնել: Սա ճնշում է ՀՀ-ի վրա: Անկախ նրանից՝ ինչպես ենք վերաբերվում Հայաստանի այսօրվա կառավարությանը, արտաքին հարցերում և Արցախի հարցում մենք միասնական ենք և պաշտպանում ենք կառավարությանը, որ նա կարողանա ցանկացած ճնշումից, հակահայ որոշումից խուսափել»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company