ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտության մասին

18 Մարտ 2019 Թեեւ ՀՀ վարչապետի վկայությամբ բանակցություններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանությունների միջեւ, սակայն հանդիպումների, ծանոթությունների եւ անցյալի պատմության հուշերի փոխանակման արդյունքում պետք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գոտում փոխհրաձգությունները նվազել են:

Սակայն գարնանային առաջին ամսվա առաջին կեսում դիվանագիտական շփման գծում փոխհրաձգությունները ծանր էին եւ բազմաբնույթ: Նախ՝ մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի եռանախագահների կողմից հրապարակվեց հայտարարություն, որտեղ հերթական հավասարակշռության պահպանման երկկողմանի կոչերից հետո սահմանվեց Ալիեւ-Փաշինյան կայանալիք հանդիպման օրակարգը: Մեկ անգամ եւս հիշեցվեց Մադրիդյան սկզբունքները:

Այդ հայտարարության մեջ, իհարկե, բավականին կոշտ արձագանք եղավ Հայաստանի կողմից բանակցություններին Արցախի մասնակցության հարցին, իսկ ինչպես միշտ, զգուշացվեց ռազմաշունչ հռետորաբանության համար: Իհարկե, Ադրբեջանը հայտարարության մեջ իր համար դրական կողմերն առանձնացրեց եւ ողջունեց եռանախագահների կողմից գծված բանակցությունների սահմանները:

Հայկական կողմը շատ ավելի ծանր եւ մինչեւ այժմ չփորձարկված «զենք» օգտագործեց: Մարտի 12-ին Արցախում տեղի ունեցավ ԱՀ եւ ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Նիստում հստակեցվեցին մի քանի հարցեր: Նախ՝ բանակցություններին Արցախի մասնակցության հարցը հիմնավորվեց՝ ժողովրդավարության սկզբունքից ելնելով: Իսկ մյուս կարեւոր հարցը բանակցությունների օրակարգի հստակեցումն էր: Ըստ այդ հստակեցման՝ համանախագահների կողմից առաջադրված օրակարգում պետք է համընդհանուր հասկացողություն ձեւավորվեն 3 սկզբունքների եւ 6 տարրերի շուրջ:

Անկախ այն բանից, որ արցախյան կողմի համար անընդունելի են Մադրիդյան սկզբունքները, պետք է ընդունենք, որ շատ բան է կախված հենց այդ սկզբունքների մեկնաբանությունից: Ինչպես ասում են՝ «սատանան մանրուքների մեջ է»: Միեւնույն ժամանակ, ընդհանրապես որեւէ մեկնաբանություն պետք է ունենա իրավական կողմ՝ օրինական հիմք: Հայաստանի եւ Արցախի միջեւ առկա փոխհարաբերություններն ու գործնական շփումներն առավելաբար իրերի հոլովույթի արդյունք է, իրավիճակներից դրդված լուծումներ: Մի կացություն, որի մեկնաբանությունները խախուտ եւ անհիմն կարող են լինել, եթե իր հետ չունենա իրավական հենք՝ օրինական դաշտ: Ահա թե որտեղ է առաջ գալիս Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Մի հարց, որ ՀՅԴ-ն դեռեւս նախքան 2016թ. ապրիլյան պատերազմը օրակարգային անհրաժեշտություն էր համարել: Մենք պետք է իրավական դաշտի վրա ապացուցենք, որ երկու հայկական պետությունների անվտանգությունը համահյուսված է: Պետք է օրինական հիմք երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստ գումարելու համար:

«Ապառաժ»-ի խմբագրական, 18 մարտի, 2019թ.

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տէր Խաչատուրե

Խօսք՝ Միսաք Թորլաքեանի յիշատակին Էվըրկրին գերեզմանատուն, 22 Նոյեմբեր 2026

25 Նոյեմբեր 2026
Հարգանքի տուրք՝ Միսաք Թորլաքեանի յիշա

Կիրակի՝ նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Էվըրգրին» գերեզմանատանը համախմբուել էին

25 Նոյեմբեր 2026
Ակնարկ. TRIPP-ի իրականութիւնը

Հայաստանի ինքնիշխանութիւնը, ամերիկեան տնտեսական ներկայութիւնը, Իրանի ռազմավարա

25 Նոյեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտա

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD), դատապարտում է Գերմանիայի արտաքին գոր

24 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company