ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Երևանցին գործնական լուծումների է սպասում

23 Մարտ 2019 Անցյալ շաբաթ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Հայտարարության կապակցությամբ Yerkir.am-ը պարզաբանումներ խնդրեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանից:

- Արդյո՞ք հայտարարությունը կապված է միայն օպերայի թատրոնի հարակից տարածքի սրճարանների խնդրի հետ: Բացի այդ` սովորաբար, Դաշնակցության անունից հայտարարություններ է անում ՀՅԴ Գերագույն մարմինը, սակայն այս դեպքում` ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն: Կբացատրե՞ք տարբերությունը։

- Նախ` տարբերության մասին: ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն Երևանի կազմակերպության բարձրագույն մարմինն է, որը համակարգում ու ղեկավարում է Երևանի կոմիտեների աշխատանքները, հարաբերվում Երևանի համայնքային, քաղաքական և հասարակական կառույցների հետ։ Քանի որ խնդիրն առնչվում էր Երևան քաղաքին, մենք նպատակահարմար գտանք հանդես գալ հայտարարությամբ: Նշենք, որ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն պարբերաբար հանդես է գալիս Երևանի խնդիրներին վերաբերող հայտարարություններով: Այն, որ այսօր Երևան քաղաքը «թաղված» է մի շարք խնդիրների մեջ, և քաղաքային իշխանություններն անգործությունն են ցուցաբերում դրանց լուծման հարցում, փաստ է: Երբ նախորդ տարի սեպտեմբերին Երևանում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն էր ընթանում, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում` այսօր քաղաքի ավագանու կազմում բացարձակ մեծամասնություն կազմող քաղաքական ուժը, առանձնացնում էին տրանսպորտի, աղբահանության, բազմաբնակարան շենքերի վերելակների, կանաչապատման խնդիրները: Անցել է շուրջ հինգ ամիս, սակայն որևէ նկատելի դրական առաջընթաց այս ուղղություններով տեղի չի ունեցել: Երևանի կանաչ գոտիները վերականգնելու փաստարկումով օպերայի թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը քաղաքի կանաչապատման խնդիրը չի լուծում: Երևանի կանաչ գոտին նախևառաջ Նորքի անտառներն են, ապա՝ Հրազդանի կիրճը, ծայրամասային թաղամասերում անտերության մատնված բազմաթիվ այգիները: Սրանց վերականգնման շնորհիվ է հնարավոր վերականգնել կանաչ Երևանը: Երևանին թթվածին մատակարարելու համար ոչ թե մարգեր են պետք, այլ ծառեր, անտառներ: Բացի այդ` Երևանի կանաչապատումով մտահոգված քաղաքային իշխանություններն այս տարվա քաղաքային բյուջեում զարմանալիորեն 30 տոկոսով կրճատել են կանաչապատմանը հատկացվող գումարները: Մեր հայտարարությունը պետք է այս դիտանկյունից քննել:

Կոնկրետ սրճարանների մասով պետք է շեշտել նաև խնդրի սոցիալական և իրավական կողմերը: Մենք համոզված ենք, որ ցանկացած ոլորտի և մակարդակի իշխանություն իր քայլերն իրականացնելիս պետք է անպայման նկատի ունենա դրանց սոցիալական բաղադրիչը: Սրճարան փակելով` փաստացի ոչ միայն խախտում ենք քաղաքացու՝ օրենքով պաշտպանված իրավունքը, այլև տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդկանց զրկում աշխատանքից, իսկ դա այսօր, գաղտնիք չէ, որ ամենակարևորներից է: Պետք է մարդկանց սոցիալական, ինչու` ոչ, նաև օգտագործման իրավունքի իրացման այլընտրանք առաջարկել, որը, ցավոք, չենք տեսնում:

Անդրադառնանք նաև Ձեր հարցի մյուս ենթատեքստին, որին, ի դեպ, անդրադարձ է եղել նաև մամուլում ու սոցիալական ցանցերում: Որոշ տկարամիտներ փորձում են մեր հայտարարությունը կապել նշված սրճարաններից մեկի սեփականատեր անձի հետ: Վստահեցնում եմ, որ մենք երևանցիների խնդիրներին անդրադառնում ենք` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Այս օրերին քննարկման նյութ են գրավատուն ունեցողների, գազավորված ըմպելիք արտադրողների շահերը: Մեր նույն քննադատները պետք է այդ տնտեսվարողների մեջ դաշնակցականնե՞ր փնտրեն: Եվ եթե նրանց մեջ լինեն դաշնակցականներ, իրավունք չունե՞նք նրանց պաշտպանելու: Որպես պատասխանի վերջաբան` նշեմ հետևյալը, որ միանշանակ կողմ ենք քաղաքի կենտրոնում կանաչ տարածքների վերկանգնմանը, եթե կուզեք՝ օպերայի թատրոնի հարակից տարածքի սրճարանների փակմանը դեմ չենք, բայց դա պետք է լինի աստիճանաբար, առանց նսեմացնելու սոցիալական բաղադրիչը, օրենքի դրույթները պահպանելով: Օրենքը պետք է գործի բոլորի համար:

– Նշեցիք, որ կանաչապատման ծախսերը կրճատվել են 30 տոկոսով: Քաղաքապետարանը հաճախ է հայտարարում, որ որոշ ծախսեր կրճատում է, որովհետև նախկինում վատնումներ են եղել:

– Չի բացառվում, որ նախկինում վատնումներ եղած լինեն: Սակայն այնպես չէ, որ հիմա վատնումներ տեղի չեն ունենում: Քաղաքի բյուջեով անհամաչափ մեծ գումար է նախատեսված քաղաքապետարանի աշխատակիցների անգլերեն սովորելու, վերապատրաստվելու համար: Վերապատրաստումներին դեմ չենք, բայց դա կարելի է շատ ավելի քիչ գումարով անել և տնտեսել քաղաքի բյուջեն: Իսկ քաղաքապետարանի աշխատակիցների անգլերենի իմացության մակարդակի բարձրացումը, մեր խորին համոզմամբ, հարկ վճարողների հաշվին չպետք է լինի:

– Անդրադառնանք Երևանի մյուս խնդիրներին, որոնց մասին ակնարկել եք հայտարարության մեջ:

– Նախ նշեմ, որ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն պարբերաբար մասնագիտական քննարկումներ է կազմակերպում Երևան քաղաքի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հիմնախնդիրները շատ են, բայց, մեր կարծիքով, տրանսպորտը, աղբահանությունը, վերելակների խնդիրը, կանաչապատումը կարելի է ամենաառաջնային համարել: Կանաչապատմանը, թերևս, անդրադարձանք: Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային տրանսպորտի վիճակն արդեն անտանելի է: Քաղաքի ղեկավարումն իրականացնող քաղաքական ուժը խոստացել էր շատ կարճ ժամանակամիջոցում լուծել այդ խնդիրը: Ակնհայտ է, որ սայլը տեղից չի շարժվում: Պետք է մտցնել միասնական տրանսպորտային համակարգ՝ կառավարմանը համայնքի գերակայող մասնակցությամբ: Աղբահանության մասով հիմնարար լուծում պետք է լինի: Ինչ վերաբերում է վերելակներին, քանի որ սա անմիջականորեն առնչվում է քաղաքացու ֆիզիկական անվտանգությանը, պետք է միջոցներ հատկացնել Երևանի վերելակային տնտեսություն ստեղծելու և հիմնախնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար: Հայտարարության մեջ խոսք կար նաև Երևան քաղաքի պատմական տեսքի պահպանմանը: Մենք նկատի ենք ունեցել բոլորովին վերջերս Խորենացու փողոցում գտնվող շենքի քանդումը` քաղաքային իշխանություններ որոշմամբ կամ թողտվությամբ: Երևանի ավագանու կազմում (իշխող քաղաքական ուժի խմբակցությունում) կան բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում հանդես են եկել Երևանի պատմական տեսքի պահպանման և վերականգնման օգտին: Այսօր նաև նրանց մասնակցությամբ է շարունակվում Երևանի պատմական շենքերի վերացումը: Պակաս կարևոր չէ նաև մանկապարտեզների խնդիրը: Նախադպրոցական կրթությունը երեխայի, մարդու սոցիալական ադապտացիայի տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունի: Երևանում ապրող երեխաների առնվազն մեկ երրորդը մանկապարտեզ չի հաճախում: Հիմնական պատճառը շենքային անբավարար պայմաններն են: Քաղաքային իշխանությունները կարող են և պարտավոր են պարապուրդի մատնված այլ շենքերի (օրինակ՝ մի շարք դպրոցների) հաշվին ավելացնել մանկապարտեզների թիվը, նաև խրախուսել մասնավոր մանկապարտեզների գործունեությունը: Եվ, ընդհանրապես, պետք է տեր լինել նախընտրական խոստումներին: Օրինակ` կարմիր գծերի մասով մինչև ընտրությունը մի բան էր ասվում, հիմա՝ բոլորովին այլ բան: Քաղաքացին իրեն խաբված է զգում: Մենք անկեղծորեն շատ ենք ցանկանում ունենալ դրական զարգացումներ, դա բխում է բոլորիս շահերից: Բայց դրա համար պետք է վերջապես խոսքից գործի անցնել: Երևանցին գործնական քայլերի է սպասում, քայլեր, որոնք կթեթևացնեն նրա կյանքը: Ամբոխահաճո գործելակերպով հնարավոր չէ բարելավել երևանցու առօրյան: Քաղաքի կենտրոնում սրճարան փակելով, և դա որպես «ազատագրում» ներկայացնելով` երևանցիների խնդիրները չեն թեթևանա: Մենք շարունակելու ենք քննադատել Երևանի քաղաքային իշխանությունների անարդյունավետ գործունեությունը, ողջունելու ենք օգտակար քայլերը, եթե այդպիսիք լինեն, և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք աջակցել քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի զարգացման և բարեկարգման գործում։

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company