ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարության ներկայացուցիչները պատրաստ չեն հասարակության տարբեր շերտերի հետ մասնագիտական քննարկումների

30 Ապրիլ 2019 Խորհրդարանում այսօր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած` Հարկային օրենսգրքի ու կից օրենքների հետ կապված լսումներում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ընտրանքային մոտեցում և ընդգծված անկազմակերպվածություն է նկատել: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կազմակերպություններ ներկայացնող մարդիկ, որոնք նախապես էին գրանցվել` լսումներին մասնակցելու համար, այսօր ԱԺ անցակետում պարզել էին` իրենց անունները անվտանգության աշխատակիցներին չեն տրամադրվել:

-Հանրային լսումների թե՛ կազմակերպչական, թե՛ բովանդակային մասից դժգոհ եք, փաստորեն:

- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընտրանքային զտում է իրականացրել: Նախապես ասվել էր, թե բավական մեծ թվով մարդիկ էին մասնակցելու քննարկմանը, բայց դահլիճը կիսադատարկ էր: Մի կողմից հայտարարում են, թե հանրությունը ցանկանում է մասնակցել լսումներին, մյուս կողմից` այդ հանրությանը հնարավորություն չեն տալիս այդ մասնակցություն ունենալու: Նրանց այդ ընտրանքային մոտեցումը վերաբերում էր նաև այն անձանց, որոնք լսումներին մասնակցելու համար խորհրդարանի շենք մտնելու թույլտվություն ստացածների ցուցակում էին: Ազգային ժողով մուտք գործողների մի մասին թույլ էին տալիս հեռախոսները վերցնել, մյուս մասին` արգելում: Եթե անվտանգության հարց է, ապա բոլորից պետք է հավաքել հեռախոսները: Հարցուպատասխանին շատ քիչ ժամանակ էր հատկացված, ու հնարավոր չէր բարձրացնել բոլոր հարցերը: Հանձնաժողովի նախագահն էր կամային որոշում` ով է հարցը տալու: Նա այնուհետև հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր ժամանակի սղության պատճառով հարցեր տալու հնարավորություն չեն ունենա, թող ելույթ ունենան: Բայց դա ճիշտ մոտեցում չէ, եթե մարդը հերթագրվել է, որ հարց տա, ուրեմն տեսնում է դրա անհրաժեշտությունը: Այս քննարկումների հիմնական մեխն այն էր, որ կառավարությունը վերահաստատում է նախկինում արած իր դիտարկումները` առանց լրացուցիչ հիմնավորումների: Այնպիսի տպավորություն էր, որ այս ընթացքում որևէ կարծիք, առաջարկություն ու դիտողություն օրենքի նախագծի հիմնավորման մասով չի եղել: Բայց դա այդպես չէ, քանի որ տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ, կուսակցություններ ներկայացրել են մտահոգություններ, առաջարկություններ: Իսկ այսօր լսումների ժամանակ հարց տվողները խնդիրների մասին բարձրաձայնում էին, բայց դրանց համար լուծումներ չէին առաջարկում: Սա գալիս է փաստելու այն մոտեցումը, որ, ինչպես նախորդ կառավարության, այնպես էլ այս կառավարության ֆինանսական բլոկի ներկայացուցիչները պատրաստ չեն մասնագիտական քննարկումների հասարակության տարբեր շերտերի հետ: Եվ դա հասարակության ու մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներին դրդում է հարցի լուծումները գտնել փողոցային պայքարով, այլ ոչ թե տարբեր հարթակներում դրա մասին բարձրաձայնելով: Կառավարությունը պետք է վերանայի իր դիրքորոշումը` հրաժարվելով նման մոտեցումներով բարեփոխումների գնալուց:

– Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակել է «շրջադարձային փոփոխությունների նախագիծ»: Հայտնի է, որ ՀՅԴ-ն մի շարք դրույթների ու կետերի, օրինակ` համահարթեցման սկզբունքի մասով համակարծիք չէ նոր կառավարիչների հետ:

-Այո, ՀՅԴ-ն կողմ է պրոգրեսիվ հարկային համակարգին, դեմ է համահարթեցմանը, որովհետև դա սոցիալապես անարդար համակարգ է: Պրոգրեսիվի հիմքում որոշակի տնտեսական, սոցիալական սկզբունքներ ու մոտեցումներ են ընկած: Առաջին սկզբունքն այն է, որ շատ ունեցողը պետք է շատ վճարի: «Շատից` շատ, քչից` քիչ» սկզբունքը պետք է գործի: Պետությունը հարուստ մարդկանց գույքի պաշտպանության ու սպասարկման համար ավելի մեծ գումարներ է ծախսում, քան փոքր կամ քիչ գույք ունեցողների համար, հետևաբար` նրանք ևս պատրաստ են շատ վճարել: Բացի այդ` շատ ունեցողը պատրաստ է շատ վճարել, եթե իմանա`այդ գումարները կուղղվեն հանրային բարիքների ստեղծմանը, օրինակ` անվճար կրթությանը, առողջապահությանը, առողջ շրջակա միջավայր ունենալուն: Իսկ մեր պետությունը նման քաղաքական մոդել չի առաջարկում: Այս դեպքում, միանշանակ, պետք է խոսել, որ հարկային քաղաքականության ու կառավարության մշակած ծրագրի միջև խզում կա: Մասնավորապես` կառավարությունը հայտարարում է, որ ձգտում է ներառական աճ ունենալ, իսկ դա ենթադրում է, որ արդյունքը պետք է բաշխվի լայն խմբերի կամ լայն շերտերի միջև: Համահարթեցման մոդելը դա չի ապահովում, այլ հակառակ երևույթին է հանգեցնում. ամեն մեկն իր եկամուտը հնարավորինս պետք պաշտպանի: Այս դեպքում գործում է բոլորի համար նույն հարկային դրույքաչափը: Հետաքրքիր երևույթի հետ գործ ունենք, երբ կառավարությունը դեռևս հստակ չի նախանշել տնտեսական զարգացման իր մոդելը, սակայն որոշել է առանձին ոլորտներում բարեփոխումներ իրականացնել: Դա նույնն է, երբ չես որոշել` ինչ մակնիշի մեքենա ձեռք բերել, բայց անիվ արդեն գնել ես: Տրամաբանական ու փիլիսոփայական սխալ մոտեցում է, բայց այս կառավարությունը շարունակում է այդ մոտեցմամբ առաջնորդվել:

Սխալ է նաև այն մոտեցումը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է` ի՞նչ պարտադիր է, որ աղքատները ծխեն կամ ոգելից ըմպելիքներ օգտագործեն: Աղքատ խավը նույնպես կարող է օգտվել նման ծառայություններից ու ապրանքներից, և պետությունը չպետք է հարկային բեռն անհամաչափ ձևով դնի նաև նրանց վրա: Սխալ է այն մոտեցումը, որ եթե դրանք ոչ առաջին անհրաժեշտության ապանքներ են, թող հասարակության բոլոր խմբերը վճարեն: Ոչ, նույնիսկ այն դեպքում, երբ այդ ապրանքներն առաջին անհրաժեշտության չեն, հարաբերականորեն պետք է վճարել:

Ողջունելի է, երբ կառավարությունն ասում է, թե մտադիր է պրոգրեսիվ գույքային քաղաքականության վարել, բայց մինչ այս պահը նման մոդել չկա սեղանի վրա: Եթե ցանկանում ենք որևէ հարկային քաղաքականություն իրականացնել` պետք է համակարգված ձևով իրականացնենք` հաշվի առնելով մի շարք գործոններ:

– Կառավարությունը ցանկանում է նվազեցնել շատ աշխատավարձ ստացողների հարկերը, ինչի հետևանքով պետական բյուջեում մոտ 22 մլրդի պակասուրդ է լինելու: Ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ:

– Ցանկանում է բարձրացնել որոշ հարկեր, որ այդ պակասուրդը փակվի: Վերջին 6-7 ամիսների ընթացքում կառավարությունը, առանձին խմբերի ճնշման տակ, հրաժարվեց տարբեր լրացուցիչ հարկային մուտքերից: Իրավաբանների ու փաստաբանների ճնշման տակ, օրինակ, հրաժարվեց վերոնշյալ ոլորտի մարդկանց ավելացված արժեքի հարկով հարկումից, կամ` գազավորված ըմպելիքներ արտադրողների ճնշման տակ հրաժարվեց ակցիզային հարկի չափեր ներդնելուց: Այժմ ասում են, թե հաշվարկներ են արել և, մի տեղ նվազեցնելով, մի տեղ բարձրացնելով, կարող են որոշակի հավասարակշռության բերել դաշտ, բայց վերջին 7 ամիսների ընթացքում կտրուկ սկզբունքային փոփոխություններ են եղել, որոնք որևէ ձևով չեն արտացոլվել Հարկային օրենսգրքի փոփոխություննների` ներկայացված նախագծում: Ըստ էության, սկզբնական հաշվարկները պետք է զրոյացնել ու նոր հաշվարկներ սկսել:

Այս պայմաններում կառավարությունը պետք է հետ կանչի ներկայացված նախագիծն ու քաղաքական տարբեր ուժերի, հասարակական միավորումների հետ սկսի մասնագիտական քննարկումներ, կլոր սեղաններ: Հանրային լսումների ընթացքում համակարգված մոտեցումներ ձեռք կբերվեն, քանի որ այն հարկային քաղաքականությունը, որ հնարավոր է ներդնել, սերունդների հարց է լուծելու: Վստահ կարող եմ ասել, որ հաջորդ իշխանությունը միանշանակ փոխելու է համահարթեցված հարկային քաղաքականությունը: Այդպես է եղել նաև Սլովակիայում, Չեխիայում և այլն, երբ նոր քաղաքական ուժը, տեսնելով, որ համահարթեցման քաղաքականության կիրառման պատճառով պետական բյուջեի մուտքային մասը կրճատվել է, պետական պարտքն` ավելացել, հրաժարվել է դրանից:

– Նոր կառավարիչներն ասում են, թե հարկային բարեփոխումներով պայքարելու են ստվերի դեմ: Որքանո՞վ է դա իրատեսական:

– Դա իրատեսական չէ, քանի որ մենք ունենք շահութահարկի 22 տոկոս դրույքաչափ: Անկախ նրանից` ֆիրման որքան շահույթ է ստանում, վճարում է միևնույն 20 տոկոս շահութահարկը: 20 տարուց ավելի է` գործում է այս համակարգը, բայց մեր ֆիրմաների մեծ մասը շահագրգռված չի եղել կամ չի ներկայացրել իրական շահույթի չափը: Հետևաբար` այն մոտեցումը, որ համահարթեցումից հետո մարդիկ կհայտարարագրեն իրենց եկամուտները, սխալ մոտեցում է: Ավելին ասեմ` մարդկանց մեծ մասի եկամուտները չեն ավելանալու, այլ գործատուներն են որոշակի խնայողություններ անելու, քանի որ հաճախ, երբ բանակցություններ են վարում գործատուների հետ, խոսում են կոնկրետ մաքուր աշխատավարձի մասին: Մարդ եթե ուզում է, որ իր մաքուր աշխատավարձը, օրինակ, 200 հազար դրամ լինի, նրան չի հետաքրքրելու` գործատուն 28, թե 23 տոկոս կգրի «կեղտոտ» աշխատավարձի վրա, քանի որ «կեղտոտ» աշխատավարձը մնալու է նույնը: Այսինքն` իրավիճակից օգտվելու են հիմնականում գործատուները, ոչ թե աշխատողները:

Զրույցը` Վրույր Սևակի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company