ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ծանր տնտեսական իրավիճակում պետությունը պետք է լոկոմոտիվի դեր ստանձնի

06 Մայիս 2019 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն ինչ քայլեր է անելու՝ նոր Հայաստանում իշխանություն վերցնելու համար, ասաց, որ «նոր Հայաստան» տերմինը չի ընդունում՝ հավելելով. «Ինչ որ ցանկացած կուսակցություն անում է»։ Նրա խոսքով՝ ցանկացած կուսակցություն ձգտում է դառնալ այլընտրանք։

Նշենք, որ ՀՅԴ-ն օրերս հայտարարեց, թե «ստանձնում է ազգային, ժողովրդավարական, սոցիալիստական գաղափարական հենքով քաղաքական առանցք և իշխանություն ձևավորելու հանձնառություն»: Ըստ ՀՅԴ-ական գործչի՝ ցանկացած նպատակի իրագործման համար կուսակցությունը պետք է ունենա իշխանություն. «Քաղաքական կուսակցության նպատակը դա է։ Իշխանությունը գործիք է»:

Հարցին՝ ՀՅԴ-ում վերլուծե՞լ են նախկին սխալները, որոնց արդյունքում 20 տարի իշխանություն կամ ընդդիմություն լինելուց հետո այսօր հայտնվել են խորհրդարանից դուրս կարգավիճակում, Արթուր Խաչատրյանն ասաց. «Եթե որոշակի սխալ արած չլինեինք, վիճակը կարող էր այլ լինել»։ Որպես ՀՅԴ-ի սխալ նա նշեց, օրինակ, այն, որ 1998 թվականից հետո իշխանության մաս են կազմել՝ չունենալով իրական լծակներ։

Արթուր Խաչատրյանին հիշեցրինք, որ մինչև վերջին ընտրությունները՝ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին, ՀՅԴ-ն հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտարարելով. «Մեր ամբողջական աջակցության վրա կարող եք միշտ հույս ունենալ»: Ընտրությունից հետո էլ ՀՅԴ ղեկավարը հայտարարեց, թե այս իշխանությանը պատրաստվում են տուն ուղարկել, իսկ օրերս ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ բացառված է այս իշխանության հետ ճանապարհ գնալ:

Հարցին՝ նշանակո՞ւմ է՝ իշխանության մեջ լինելու հույսով էին աջակցում Փաշինյանին, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. «Այդ հայտարարությունը հետևյալն է եղել. այն հարցերում, որտեղ մենք համաձայն ենք, պատրաստ ենք սատարել։ Որևէ դեպքում չենք համաձայնվի իշխանության մաս կազմել, եթե նույնիսկ առաջարկություն լինի: Դրանք շատ տարբեր բաներ են։ Մենք ասել ենք, որ եթե ինչ-որ հարցում լինի նմանություն, մենք պատրաստ ենք աջակցել»:

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն ողջունում է օլիգարխների դեմ պայքարը. «Բայց եթե տնտեսության կառուցվածքը նայենք, որևէ օլիգարխի բիզնես չի պակասել, էլի նույն տնտեսական կենտրոնացումն է բոլոր բնագավառներում»։ ՀՅԴ-ականը նաև ճիշտ չի համարում՝ «վեր կաց, տնտեսական հեղափոխություն արա» կոչը։ «Եթե երկիրը գտնվում է ծանր տնտեսական պայմաններում, պետությունն իր վրա պետք է վերցնի տնտեսական լոկոմոտիվի դերը»,- նշեց նա: Դաշնակցության նախկին ղեկավար Հրանտ Մարգարյանը որոշ ժամանակ առաջ չէր բացառել համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Այսօր նախկին նախագահը հայտարարում է, որ քաղբանտարկյալ է: Հարցրինք՝ ՀՅԴ-ն որևէ կերպ աջակցո՞ւմ է նրան և համագործո՞ւմ է Քոչարյանի հետ: Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ իրենք համագործակցում են խնդրի շուրջ, ոչ թե մարդու հետ. «Դատական պրոցես է գնում, թող պրոցեսը գնա»: Հստակեցմանը, թե, ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է, ՀՅԴ անդամը հրաժարվեց ուղիղ պատասխան տալ. «Հայտարարելը կապ չունի, դատական նիստը թող սկսվի, հասկանանք՝ ինչ փաստարկներ են բերվում, ինչ մեղադրանք է ներկայացվում, դրա տակ ի՞նչ ապացուցողական բազա կա, որ մենք էլ մեր դիրքորոշումը հայտնենք»:

Անդրադառնալով 2008-ի Մարտի 1-ից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցին՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Դաշնակցությունը ճիշտ է համարում Մարտի 1-ից հետո իր քայլերը»։

Մարինե Խառատյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company