ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանությունը բյուրեղանալու խնդիր ունի

08 Մայիս 2019 Վերջին շրջանում մամուլում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը պատրաստվում է դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։

Սակայն Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետին անվստահություն կարող են հայտնել միայն խորհրդարանական ուժերը, ավելի կոնկրետ՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Իսկ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եւ եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

ՀՅԴ-ի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հնարավոր մտադրության եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՅԴ նորընտիր ԳՄ անդամ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հետ։

– Պարոն Մինասյան, մամուլի հրապարակումների համաձայն՝ Դաշնակցությունը պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Արդյոք նման նպատակ ունե՞ք, եւ եթե այո, ապա ինչպես եք պատկերացնում ընթացակարգը, երբ դրա լիազորությունն ունեն միայն խորհրդարանական ուժերը։

– Այդպիսի գործընթաց այս պահին մեր օրակարգում չկա։ Մենք հետեւողականորեն քննարկման առարկա ենք դարձնում կառավարության, ինչպես նաեւ Ազգային ժողովի գործունեությունը։ Մեր նպատակն է ոչ միայն հայտարարված քաղաքականությունը եւ իրականացվողը իրար հետ համադրելի վերլուծել, նաեւ մեր հասարակության, պետության կյանքում բազմաթիվ կարեւոր հարցեր դարձնենք նաեւ կառավարության եւ ԱԺ-ի ուշադրության առարկա։ Հիմնական հարցերից մեկն օրինականության հարցն է։ Ինչպես որ կառավարությունն ու դրա ղեկավարը մշտապես կարեւորում են սահմանադրականությունն ու օրինականությամբ առաջորդվելու սկզբունքը, մենք նույնպես սա մեր կենտրոնական հարցերից մեկն ենք համարել։ Սա մեզ համար սկզբունքային հարց է, որովհետեւ մի երկիր, որտեղ իշխանությունն անտեսում է օրինականության սկզբունքը, չի կարող առաջընթաց ունենալ։ Գուցե սա է պատճառ հանդիսացել, որ նման հրապարակումներ են եղել, բայց կարեւոր է նաեւ, որպեսզի մենք կարողանանք ճշգրիտ քաղաքական եւ իրավական գնահատական տալ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր երկրում։

– ՀՅԴ-ն պարբերաբար խոսում է կառավարության արած սխալների եւ ձեռքբերումների մասին, բայց այս մեկ տարին բացարա՞ր է արդեն անվստահություն հայտնելու մասին մտադրություն ունենալու համար։

– Անվստահություն հայտնելու գործընթացն առնվազն մեկ տարի հետո կարող է իրականացնել, իսկ դա նշանակում է, որ տրամաբանական չէ դեկտեմբերին նման գործընթաց սկսել։ Մյուս կողմից այս գործընթացը նաեւ ենթադրում է կոնստրուկտիվ անվստահության գործընթաց, այսինքն՝ ցանկացած ժամանակ, եթե խորհրդարանում նախատեսվում է նման գործողություն, պետք է ոչ միայն վարչապետի պաշտոնանկության, այլեւ նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի, իսկ սա նշանակում է, որ ԱԺ-ում առնվազն 50 պլյուս մեկ տոկոս վստահություն լինի, բայց այս պահին Իմ քայլը տիրապետում է շատ ավելի մեծ քվեների, եւ զուտ իրավական առումով անվստահություն հայտնելու սահմանադրական ընթացակարգը գոնե տեսանելի չի։ Մյուս կողմից՝ սա չի նշանակում, որ քաղաքական գործընթացները միայն խորհրդարանի ներսում են։ Դրանք նաեւ դրսում են, մանավանդ որ ներկա իշխանությունը պրակտիկայում ցույց է տվել, որ թեեւ կարող է ընտրությունների արդյունքում ձեւավորված լեգիտիմ խորհրդարան լինել, բայց կարող է նաեւ վարչապետը ճնշմամբ հրաժարական տա։ Ես չեմ ուզում կանխատեսել, կամ ակնկալել, որ նման իրավիճակ կառաջանա, ի վերջո մեր նպատակն այն է, որ իշխանությունը նույնպես հաջողի եւ երկրում իրականացվեն այն փոփոխությունները, որոնց մասին մշտապես խոսվել է։ Անցած մեկ տարվա ընթացքում եղել են թե՛ թերություններ, թե ինչու չէ՝ ձեռքբերումներ։ Սխալների մասին խոսելիս մենք արձնագրել ենք, որ դրանք նախ եւ առաջ այն անորոշություններն են, որի մեջ գտնվում ենք մենք։ Եւ մենք խուսափողական ենք գնահատում իշխանության վարքագիծը արտաքին ճակատում, հատկապես Արցախի հիմնախնդրի կարգավորման մասով։ Ներքին կյանքում բավական լուրջ խնդիր է անհանդուրժողականությունը եւ ազգային արժեքների նկատմամբ մի շարք ոտնձգությունները, որոնք իշխանության կողմից ժամանակին չեն կանխվում, կամ այդ ուղղությամբ հստակ մոտեցումներ չկան, օրինակ՝ եկեղեցու նկատմամբ արվող ոտնձգությունները։ Սա համարում ենք մեր ազգային միասնականության համար սպառնալիքի ձեւավորում։ Ցանկացած ազգ հաջողության է հասնում, երբ միասնականությունն է գերիշխում այդ ազգի մեջ։ Մի բացասական բան էլ, որ ուզում եմ արձանագրել, դա մեր իշխանության կադրային քաղաքականության ոչ բարվոք վիճակն է։ Սկսած ԱԺ-ից, ավարտած գործադիրով՝ մենք տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների մի հսկայական ներկայացվածություն։ Երիտասարդությունը մարդու արժանիքն է, բայց մենք տեսնում ենք, որ երիտասարդությունը հաճախ պետական կառավարման համակարգում դարձել է վնասարարության խորհրդանիշ։ Սա պետք է բացառել։

– Այս մեկ տարվա ընթացքում առաջընթաց չե՞ք նկատել։

– Անշուշտ դրական դինամիկա կա, բայց դա վերաբերում է հնարավոր զարգացումներում մարդու կաշկանդվածության վերացմանը, բայց սա միայն առաջին մակարդակում է։ Երբ գալիս ես կոնկրետ օրինակների, մենք տեսնում ենք, որ կան դեպքեր, երբ բիզնեսի նախաձեռնություն իրականացնողը կարող է վերցնել մեկ այլ դեպք եւ ասել, որ ցանկացած պահի կարող է ԱԱԾ-ն մեր դուռն էլ թակի։ Սա տնտեսական զարգացման տեսանկյունից ճիշտ չէ։ Հասարակության մոտ անուշուշտ կան դրական սպասումներ, եւ շատ կարեւոր է այս էներգիան ճիշտ ուղղվածության վրա տեղափոխել։ Մենք հիմա տեսնում ենք տեղական արտադրության նկատմամբ ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք, այլ նաեւ անհասկանալի անձնավորված վերաբերմունք։ Սա բացասական է։ Ծայրահեղ ազատականությունը, որ բնորոշ է մեր իշխանության բազմաթիվ մարդկանց, այս մոտեցման հետապնդումը ջարդում է նաեւ մյուս նախաձեռնություններին, որոնք կարող են ներկայացել դրական զարգացումներ։ Ասածս այն է, որ իշխանությունը բյուրեղանալու խնդիր ունի։

– Բայց նաեւ ժամանակ ունի, չէ՞։

– Այո, բայց ժամանակն անսահման չէ։ Շատ կարեւոր է, որ սխալի գիտակցում լինի, եւ դրա ուղղումը լինի։

– Պարոն Մինասյան, ՀՅԴ-ն հայտարարել է, որ հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից եւ լուսացույցի ներքո է առնելու կառավարության գործունեությունը։ Գիտենք, որ հանդիպում եք ունեցել արդեն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Ի՞նչ հարցեր եք քննարկել, եւ հետաքրքիր է՝ համագործակցելու եք նաեւ խորհրդարանակա՞ն ուժերի հետ։

– Մենք հայտարարել ենք, որ այսօր չկա ձեւավորված առանցք՝ ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական արժեհամակարգով։ Եւ բոլոր քաղաքական ուժերը, որոնք կրում են այս արժեքները, մենք պատրաստ ենք համագործակցել։ Այո, հանդիպել ենք, մեր քննարկումները հիմնականում այն հարցի շուրջ են, որ օրինականության սկզբունքը պետք է հիմնարար լինի բոլորի գործողություններում։ Պատահական չէ, որ կառավարության կառուցվածի վերաբերյալ օրենքի նախագծի մասով մենք ներկայացրինք առաջարկներ։ Բոլորին ներկայացրինք, նաեւ «Իմ քայլը» դաշինքին, բայց նրանց կողմից զրո արձագանք եղավ՝ անհասկանալիորեն։ Ընդ որում, խմբակցության ղեկավարի՝ տիկին Մակունցի հետ, որի հետ նաեւ նախարար ենք աշխատել, ոչ մի կերպ կապ հաստատել չկարողացանք։ Այդ արձագանք չտալը, դիտողությունները չընդունելը ենթադրում է, որ իշխանությունը որդեգրել է անտարբերության քաղաքականությունը, որը ընդունելի չէ։ Իսկ ԼՀԿ-ն ոչ միայն արձագանքեց, այլ նաեւ մեր առաջարկները էական տեղ գրավեցին իրենց մշակած տարբերակում։ Մենք բազմաթիվ հարցեր ենք հնչեցրել՝ ի՞նչ սկզբունքների վրա է այդ կառուցվածքը կազմվում, չէ՞ որ մենք ունենք Սահմանադրություն, որտեղ հստակ նորմեր կան, թե գործադիրն ինչ պետք է անի, որ մասով է պարտավոր գործողություն ձեռնարկել, մենք ունենք մարտահրավերներ, որոնց լուծման ուղին արտացոլված է նաեւ իշխող ուժի նախընտրական ծրագրում, եւ հետեւաբար այդ կառավարությունը պետք է սպասարկի նշածներիս իրականցմանը։ Եւ եթե այս հարցերի պատասխանը չկա, նշանակում է՝ իրենք չեն պատկերացնում այդ համակարգը։ Ի՞նչ է նշանակում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն, երբ ունենք էկոնոմիկայի նախարարություն։ Եթե ճյուղային ենք նայում, էդ դեպքում պետք է մեր տնտեսության բոլոր մրցունակ ուղղությունները վերցնենք, եւ դրանց մասով ստեղծենք գերատեսչություններ։ Կամ ինչ է նշանակում, երբ խոսում ենք աշխարհում եւ տարածաշրջանում մեր մրցունակությունը հանդիսացող մշակույթի մասին ու վերցնում ենք այդ նախարարությունը որպես առանձին գերատեսչություն։ Այս հարցերի պատասխանները չեն հնչել։

– Իսկ արտախորհրդարանակա՞ն որ ուժերի հետ եք համագործակցում։

– Այս պահին քաղաքական որեւէ ուժ չկա, որի հետ ունենք կոնկրետ համագործակցություն։ Մեր պլատֆորմը ստեղծում ենք եւ բանաձեւումներին համապատասխան, արժեքային մոտեցումները դնելով՝ բաց կլինենք, եւ բոլորդ ինֆորմացիա կունենաք, թե ում հետ ենք համագործակցում եւ ինչ հարցեր ենք քննարկում։ Առաջիկայում աննախադեպ բան ենք անելու, գերագույն ժողովի մոտեցումները հրապարկվելու են եւ հրավիրելու ենք քննարկումների։ Ի վերջո հանրությունը, յուրաքանչյուրը պետք է հնարավորւթյուն ունենա թափանցիկ պայմաններում մասնակցել այնպիսի քաղաքական ուժի ծրագրերի մշակմանը, մոտեցմանը, խնդրների լուծման պատկերացումների ձեւավորմանը, ինչպիսին դաշնակցությունն է:

Հայարփի Բաղդասարյան

armtimes.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company