ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գազի սակագին, վիճակագրական տվյալների ճշգրտում

08 Մայիս 2019

«Գազպրոմ Արմենիայի» կուտակած պարտքն ի վերջո ժողովուրդն է տալու

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» եկամուտների հաշվին սպառողի համար գազի սակագնի պահպանմանը, ասաց, որ ի վերջո դա ընկերությունում ճգնաժամի պատճառ է դառնալու, և ընկերության կուտակած պարտքերը մարվելու են սպառողների գրպանից։

Մանրամասները՝ տեսանյութում

Մենք այսօր էլ վիճակագրական տվյալների ճշգրտության խնդիր ունենք

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, հակադարձելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ եթե նախկին կառավարությունը քննադատվում էր տնտեսական աճի անորակության համար, ապա այս կառավարությունը նույնպես շարունակում է նույն քաղաքականությունը։

Տնտեսագետը նշեց նաև, որ ինչպես նախկինում, մենք այսօր էլ վիճակագրական տվյալների ճշգրտության խնդիր ունենք․ տնտեսության իրական վիճակն այսօր էլ փորձում են թաքցնել՝ սխալ տվյալներ ներկայացնելով։

Մանրամասները՝ տեսանյութում

Մոնոպոլ համարվող ընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը նախկին տրամաբանությամբ. «Մոբայլ սենթր»-ն իրականացնում է դեմպինգ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` մեկ տարվա ընթացքում տնտեսության մեջ տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, որոնցից, որպես դրական, նա առանձնացրեց համակարգային կոռուպցիայի դեմ պայքարում կատարված զգալի քայլերը, որոնք նկատելի են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում:

«Նշեմ, որ այդ փոփոխությունները գալիս են դեռևս նախորդ կառավարությունից, և սա, ըստ էության, եղավ լավ շարունակություն, որը պիտի ողջունել և խրախուսել: Միաժամանակ, մենք առանձին ուղղություններով ունեցանք զգալի բացթողումներ, ծայրահեղ լիբերալ մոտեցումներ, որը նախորդ կառավարությունը չուներ: Եվ եթե նախորդ կառավարությունները քննադատվում էին տնտեսական աճի անորակության համար, ապա այս կառավարությունը ևս շարունակեց այդ քաղաքականությունը: Ու եթե նախկինում հանքարդյունաբերությունն էր գերակշռում տնտեսական աճի մեջ կամ արտահանման, հիմա հիմնականում ծառայության ոլորտն է, շահումով խաղերը, որոնք ապահովում են երկրի տնտեսական աճը:

Երկրորդ՝ վիճակագրության մասով մի վատ մշակույթ կա. պաշտոնական վիճակագրության համաձայն` առաջին եռամսյակի կտրվածքով ունենք 6.5 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 10.6: Միաժամանակ պիտի նշեմ, որ գյուղատնտեսությունը թեև, պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազել է ընդամենը 0.2 տոկոսով, դա ինձ վստահություն չի ներշնչում: Վերցնենք բազային ցուցանիշները` 2018-ին գյուղատնտեսություն մասով 80 միլիարդ էր արձանագրվել այս նույն ժամանակահատվածում, այսօր՝ 74 միլիարդ, սա, ըստ էության, 7 տոկոս անկում է:

Ես փորձեցի ճշգրտել, թե ինչով է սա պայմանավորված, նրանք ասացին, որ ընթացիկ գներն ավելի ցածր են, ինչը ճիշտ չէ, քանի որ, նույն վիճվարչության տվյալներով, պարենային ապրանքների գները, նախորդ տարվա համեմատ, աճել են: Այսինքն՝ իրական վիճակը փորձում են թաքցնել»,- «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. տնտեսական հեղափոխության չափումները» թեմայով քննարկման ժամանակ նշեց Պարսյանը՝ հավելելով, որ բացասական միտումները պահպանվում են նաև արտահանման դեպքում, այն է՝ այս ոլորտում ունենք 8.6 տոկոս անկում, երբ նախորդ տարի հաշվետու ժամանակահատվածում ունեինք մոտ 34 տոկոս արտահանման ծավալների աճ:

«Երբ այսօր վարչապետի մամուլի ասուլիսում այս հարցը տվեցին, պատասխանեց՝ դե, գիտեք` Թեղուտը չի աշխատում: Հիշեցնեմ, որ 2018-ի հունվարի կեսերից այն չի աշխատում: Այնպես որ՝ պետք է այլ պատճառ գտնել և ցույց տալ չկատարած աշխատանքը»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, թե ցանկացած կառավարության արդյունավետության մասին հուշում է այն, թե որքան արագ է նա կարողանում լուծել հին և նոր խնդիրները:

Քննարկմանը ներկա` ՀՀ Կենտրոնական բանկի` 1994-98 թթ. նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն իր հերթին շեշտեց` չի կարող պնդել, թե չի երևում տնտեսական քաղաքականության այն մոդելը, որով մեր երկիրն առաջ է գնալու առաջիկա տասնամյակում:

«Համահարթեցումը կամ հարկման այն մեխանիզմը, որն ընտրել է գործող իշխանությունը, նախկին իշխանությունների տիպիկ արտահայտության ձև էր: Այսինքն՝ ձև էին անում, որ գործ են անում, բայց եկեք գնահատենք սոցիալական բևեռացման արդյունքները: Այդ քաղաքականության շնորհիվ մեր տարածաշրջանում Հայաստանը դառել էր սոցիալական բևեռացման ցուցանիշով առաջինը: Ինքը` Հարկային օրենսգիրքը, վատը չէ, բայց խնդիրն այն է, որ վերջին տասնամյակի ընթացքում առանձին առիթներով վճիռներ են կայացվել՝ մեկը մյուսի վրա դրած, որը զրկում է երկիրը հնարավորություններից: Այն, որ այստեղ տեղաշարժեր պետք են, կասկածից վեր է, բայց նախ պիտի կոնցեպցիա լինի, որի վրա կդրվեն հիմնարար սկզբունքները, որով մեր օրենսդրությունը պիտի զարգանա: Բայց կառավարությունը միանգամից լծվեց հարցերը լուծելուն, և չէի ասի, թե ամենահաջող և արդյունավետ ճանապարհով է գնացել: Ի դեպ, ես կողմնակից եմ համահարթեցմանը, քանի որ ինչ ասում էինք, դա ձևականություն էր. բարձր նշաձողով հարկվողները մի փոքր խումբ մարդիկ են, պնդում եմ, որ այդ 700-ի մեջ չկար որևէ մեծահարուստ, իսկ այն հարուստներին, որոնց մենք տեսնում ենք, նրանք ընդհանրապես հարկեր չեն վճարում: Եթե խոսում ենք հարկման պրոգրեսիվ մեխանիզմների մասին, բերեք դրա մասին մտածենք, և պրոգրեսիվը պիտի վերաբերի եկամուտներին, ոչ թե աշխատավարձին»,- նշեց Ասատրյանը:

Այստեղ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն լրացրեց, որ պետք է հրաժարվել նաև նախորդ կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունից և նոր մոդել առաջարկել՝ հին քարտեզով նոր քաղաք չես գտնի:

Ինչ վերաբերում է մենաշնորհներին՝ Պարսյանը նշեց. «Այս կառավարությունը, որպես հաջողություն, նշում է մուտքի արգելքների վերացումը, բայց առանձին դեպքերում այն կա, երբ քաղաքացին ահազանգում է, որ իր ցեմենտը մինչև հիմա պահեստում է: Ինչ վերաբերում է գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներին, որոնք համարվում են մոնոպոլ ընկերություններ հասարակության ընկալման մեջ, ապա նույն տրամաբանությունը շարունակվում է: Օրինակ՝ «Մոբայլ սենթր»-ը, որը կապվում է Ալեքսանյանների ընտանիքի, մերձավորների հետ, այդ շուկայում իրականացնում է դեմպինգ, հեռախոսների առանձին ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում, այսինքն՝ իքս հեռախոսը ներմուծում է 100 դոլարով, տալիս այլ կազմակերպությունների, որ վաճառեն, բայց իր խանութների ցանցում դնում է 100-ից ցածր գնով, ինչով շուկայից դուրս է թողնում մնացածին: Իսկ բենզինի և դիզվառելիքի շուկայում կա հակամրցակցային համաձայնության ռիսկ, քանի որ գները միաժամանակ բարձրացնում են, միաժամանակ էլ` իջեցնում, որի հետ կապված կառավարության քայլերն ու մոտեցումները պարզ չեն: Լավագույն մոտեցումը կլինի, երբ մանրածախ և մեծածախ շուկաներն առանձնացվեն: Դեղերի դեպքում այդ որոշումը կայացվեց, բայց լոբբինգի շնորհիվ այն հետաձգվեց, հիմա, կարծեմ, հանվեց նույնիսկ: Ունենք խորքային լուրջ խնդիրներ, որոնք նախկինից են եկել և այսօր սրվում են, քանի որ պրոգրեսիվ հարկային համակարգ չի գործելու, որովհետև խոշորներն իրենց մասշտաբի էֆեկտի միջոցով կարողանալու են իրենց շուկայական ուժն օգտագործել և ընդլայնել իրենց բիզնեսը, ինչն անում են: Նախորդ տարի ուսումնասիրություն էինք կատարել, որից պարզ դարձավ, որ ունենք 5.5 տոկոս մանրածախ առևտրի աճ, որն ապահովել են սուպերմարկետները, նույն միտումը շարունակվում է, սրա դեմը պետք է առնել»:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company