ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ՀՅԴ պատմության թանգարանը կներկայացնի «Սերունդների հանդիպում» ժամանակավոր ցուցադրությունը

17 Մայիս 2019 2019 թվականի մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ, «Թանգարանը` որպես մշակութային հանգույց. ավանդույթի ապագան» խորագրին համահունչ, ՀՅԴ պատմության թանգարանը կներկայացնի «Սերունդների հանդիպում» ժամանակավոր ցուցադրությունը` նվիրված ՀՅԴ ականավոր գործիչներին, Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր այրերին և նրանց սերունդներին:

Թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի խոսքով`ցուցադրության անվան ընտությունն այս տարի պայմանավորված է նրանով, որ թանգարան երևույթը համարվում է սերունդների մշակութային դաստիարակության կենտրոն, և հենց այստեղ կարող են հանդիպել հին ու նոր սերունդները:

Անդրադառնալով թանգարանների առաքելության թեմային` նա նշեց, որ թանգարանի հիմնական նպատակադրումը ոչ միայն նյութի հավաքագրումն ու պահպանումն է, այլ նաև դրա մատուցումը հասարակությանը: «Թանգարանը ոչ միայն կառույց է, որը մարդկանց ներկայացնում է պատմություն ու մշակույթ, այլև հանգույց է դառնում ինքնությունը կորցրած ժառանգների համար, որոնք այստեղ վերագտնում են իրենց ազգային արմատները»,- մանրամասնեց թանգարանի տնօրենը:

Այս տարվա թեմատիկ ցուցադրությանը, նրա խոսքով, «համր, բայց և խոսուն լուսանկարների միջոցով» այցելուներին կներկայացվի 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական շարժման գործիչների, Առաջին Հանրապետության և նրանց ժառանգների միջև եղած կապը:

ՀՅԴ պատմության թանգարանն արդեն 7-8 տարի է, ինչ մասնակցում է ամենամյա «Թանգարանային գիշեր» միջոցառմանը: Այն հիմնադրվել է 20-րդ դարասկզբին Ժնևում, իսկ 1924-1925 թթ.` տեղափոխվել Փարիզ: Ներկայումս թանգարանն իր կրթադաստիարակչական գործունեությունն է ծավալում Հայաստանում` որպես հայ մշակույթի ու ինքնության պահպանության օջախ:

«ՀՅԴ պատմության թանգարանն իսկապես եզակի թանգարան է, որը ներկայացնում է ոչ միայն մեր քաղաքական ազգային կազմակերպության պատմությունը, այլև այն` որպես հայ ազգի պատմության անբեկանելի մաս. ՀՅԴ-ն շատ մեծ դեր է կատարել մեր պատմության մեջ` դառնալով հիմնաքար հայերի ֆիզիկական փրկության և շարունակության համար»,- նշեց Անուշ Ամսեյանը` հավելելով. «Հավատարիմ մնալով «թանգարան» երևույթի առաքելությանը` ՀՅԴ պատմության թանգարանը կշարունակի հավաքել, պահպանել և մեր հասարակությանը ներկայացնել, ոչ միայն մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի, պատմության դեպքերն ու իրադարձությունները, այլև ժամանակի հոլովույթով մեզ հասած անմիջական իրողությունները»:

Հավելենք, որ մայիսի 18-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում, թանգարանը բաց կլինի բոլոր ցանկացողների համար, իսկ արդեն մայիսի 28-ին նախատեսված է թարմացված ցուցադրություն` նվիրված 1919 թվականի մայիսի 28-ին ընդունված` Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի մասին հռչակագրի 100-ամյակին:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company