ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Մերը երկիրն է, մերը պետությունն է

23 Մայիս 2019 ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքի ժամանակ:

Ելույթը ներկայացնում ենք ստորև` ամբողջությամբ:

Սիրելի’ հայրենակիցներ

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր ամբողջ ժողովուրդը փողոց դուրս եկավ՝ պայքարելու իր իրավունքների, արժանապատվության, արդար, ապահով ու զարգացող երկրի համար, մենք նրա հետ էինք։ Նրա հետ էինք, որովհետև համոզված էինք, որ արդար է փոփոխության պահանջը: Մենք ինքներս էինք քննադատում երկրում տիրող քաղաքական որակներն ու տարիներ շարունակ համակարգային փոփոխությունների խնդիր դնում։

Իշխանություններն ունեին մի ամբողջ տարի՝ իրականացնելու երկրի և մեզանից յուրաքանչյուրի համար այդքան ցանկալի, խորքային, բովանդակային, իսկապես հեղափոխական փոփոխություններ։

Ի՞նչ ունենք այսօր․․․

Ընկերներս խոսեցին մեր հանրային կյանքում առկա մի շարք տագնապեցնող երևույթների մասին, որոնք դրդել են մեզ հրավիրել այս հանրահավաքը։ Ես կանդրադառնամ երկրում առկա և օրեցօր անտանելի դարձող` ատելության և թշնամանքի մթնոլորտին։

Սոցիալական պետությունը, սերն ու համերաշխությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած իշխանությունները բոլորովին այլ վարքագիծ են որդեգրել։ Դեռ ամիսներ առաջ, երբ հրապարակ նետվեց սևերի և սպիտակների կարճամիտ պիտակավորումը, փորձեցինք այն վերագրել քաղաքական փորձի պակասին ու էյֆորիկ կարճատեսությանը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ սա ուղղորդվող վարքագիծ է, որը շարունակեց ունենալ իր մերժելի և դատապարտելի դրսևորումները՝ փողոցային արդարադատություն, ներքին թշնամիների փնտրտուք, իբրև սողուններ ու բորենիներ անվանարկվող հակահեղափոխականներ։ Եվ, որ ամենասարսափելին է՝ թշնամիներ ու դավադիրներ փնտրելու ագրեսիվ մոլուցքն ընդհուպ հասավ Արցախ։

Սիրելի’ երիտասարդ քաղաքական «գործիչներ», մի՞թե դժվար է հասկանալ, գիտակցել, որ յուրաքանչյուր պետության ռազմավարական ռեսուրսներից մեկն էլ տվյալ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտն է, մի՞թե դժվար է հասկանալ, որ բաժանարարներով ջլատելով պատերազմի անհերքելի վտանգով ապրող ժողովրդին, նրա համերաշխությունը, դուք թուլացնում ու խոցելի եք դարձնում նրա ոգին, մարտունակությունը։ Ժողովուրդը ձեզանից այլ սպասում և ակնկալիք ուներ՝ մենք ունեինք ռեալ և անթիվ խնդիրներ և ձեզանից տեսանելի, շոշոփելի լուծումներ էինք ակնկալում։

Ավաղ, կոնցեպտուալ, հայեցակարգային լուծումներ չկան որևէ ոլորտում, նաև չկա այն թիմը, որն ունակ է խնդիրներ ձևակերպել ու լուծել դրանք։ Ձեր թիմը պատրաստ չէ անգամ լսել որևէ քննադատություն, առաջարկ, երկրին անհրաժեշտ ծրագրեր։ Ձեր հակազդեցությունն այնքան բիրտ է ու փողոցային, արդյո՞ք այսպիսին էր ժողովրդավարության ձեր աղճատված պատկերացումը։

Անհերքելի է՝ ԲՌՆՈՒԹՅԱՆ և ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱԳԻԾ Է ԾՆՈՒՄ: Եվ սա պատահական չէ․ երբ մեթոդաբար հնչեցնում ես պատերին ծեփելու, թևեր կտրելու, ծնոտ ջարդելու, ասֆալտին փռելու և այլ` նման հայտարարություններ, դրանք դառնում են վարքագիծ ու նորմ։ Սա ցածր իրավագիտակցություն ունեցող ժողովրդից ամբոխ ու մանկուրտ կերտելու ամենակարճ ճամապարհն է, իսկ դուք պարտավոր էիք ՔԱՂԱՔԱՑԻ ձևավորել։

Մի՞թե ձեզ թվում է, որ հակահեղափոխականների և սևերի թիրախմամբ ու արհեստական հակադրությամբ կարող եք հանրությանը շեղել իրական խնդիրները տեսնելուց։ Ոչ, իհարկե:

Ակնհայտ է կազմակերպված արշավը ազգային, ավանդական, հոգևոր արժեքների վրա։ Ի՞նչ կատարվեց մշակույթի ոլորտում՝ ոչինչ, և ավելի վատ՝ արկածախնդիր ու չկշռադատված քաղաքականությամբ ահա մեկ տարի է` կաթվածահար է ողջ մշակութային դաշտը, մեր ազգային ինքնությանը սպասարկող հիմնական կառույցներից մեկը։

Մի՞թե չեք տեսնում, որ չսպասարկվող ակնկալիքները հիասթափության դռներն են բացում։

Դաշնակցության քաղաքական ինքնությունը հստակ է` ՄԵՐԸ ԵՐԿԻՐՆ Է ու ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, մենք բարդույթներ չունենք, մենք պարտավոր ենք զգուշացնել, կասեցնել այն ընթացքն ու վարքագիծը, որը երկիրը տանում է ցնցումների, արկածախնդրության, կորուստների ճանապարհով։

Ձեզ ոչ ոք չի տվել այդ իրավունքը: Լրջացե’ք:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company