ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Արդարությունը պետք է բոլորի համար հավասար լինի

23 Մայիս 2019 Այսօր ՀՅԴ-ի հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: Նա նշեց, որ անցյալ տարի ապրիլին, երբ սկսվեց ժողովրդային շարժումը, ՀՅԴ-ն ողջունեց այն, շարժում, որը պիտի տաներ դեպի սիրո և հանդուրժողականության, միասնության հանգրվան: Եվ այդ միասնությամբ պետք է հզոր և ուժեցղ դարձներ Հայաստանը:

«Կարճ ժամանակ անց մեզ մոտ սկսեցին կասկածներ առաջանալ: Հիմա այլևս կասկածելու բան չունենք, չկա սեր և հանդուրժողականություն, կա բացահայտ ատելության մթնոլորտ: Արհեստականորեն ստեղծված այդ ատելության մթնոլորտը սերմանվում է ոչ թե իշխանությունների հայտարարված հակահեղափոխականների, այլ հենց իշխանությունների կողմից: Դա արվում է մտածված: Հայտարարել ենք, որպես Դաշնակցություն, և այսօր հայտարարում ենք` Դաշնակցությունն ունի իր օրակարգը: Մեր օրակարգն է` լինել առանցքային ընդդիմություն, որը շտկելու է իշխանության սխալները, թույլ չի տալու Ռուբիկոնն անցնել: Այսօր մենք եկել ենք դեղին քարտերով:

Դաշնակցությունը դավադրաբար չի նստում ու սպասում, որ ձախողվի այս իշխանությունը, քանի որ այդ ձախողումը մեր ժողովրդի, պետության ձախողումն է: Մենք` որպես 130-ամյա փորձառություն ունեցող, պատերազմներով ու դժնդակ օրերով անցած փորձառու քաղաքական կուսակցություն, կոչ ենք անում մեր իշխանություններին` լրջանալ: Մենք ասում ենք` անցյալին վերադարձ չկա, անցյալը հետընթաց է, մենք առաջ ենք նայում: Այսօր մեր առաջընթացի գրավականը մեր միասնությունն է: Սակայն այսօր բաժանարար գծերը, թշնամության մթնոլորտը բզկտում են մեր հայրենիքը: Ամենակարևորը` վտանգվում է մեր հայրենիքի, մեր ժողովրդի ու Դաշնակցության սրբության սրբոցը` Արցախը: Դաշնակցությունը խիստ անհանգստացած է Արցախի հարցով մեր իշխանությունների վարած քաղաքականությունից: Մեզ համար խիստ անհասկանալի է և վտանգավոր, երբ ժողովրդի լրջագույն քվե ստացած իշխանությունների կողմից հայտարարվում է, թե «ինձ մեսիջներ արեք, որ ես իմանամ` ինչպես բանակցել»:

Սա «անհասկանալի՞» որակել, «ծիծաղելի՞» որակել, թե՞ «թյուրիմացություն» որակել` ժամանակը ցույց կտա: Լրջացե’ք, ընկերնե’ր: Այսօր մտածված ձևով կեղծ օրակարգ է նետվել պետության մեջ` հակահեղափոխության վտանգի գաղափարի ձևով: Չկա հակահեղափոխություն, չի կարող լինել մի երկրում, ուր իշխանություններն ունեն 70-80 տոկոս ձայն, իսկ ԱԺ-ում էլ ընդդիմություն չկա: Որտեղի՞ց պիտի լինի հակահեղափոխություն: Սա մտածված է արվում, որ շեղեն ժողովրդի ուշադրությունը կարևոր խնդիրներից: Մտածված է արվում, որ վաղվա իրենց ձախորդությունները բարդեն «հակահեղափոխականների» վրա: Չկա հակահեղափոխություն:

Կլինեն դժգոհություններ, բայց Դաշնակցությունը երբեք հակապետական չի եղել ու չի լինի: Դաշնակցությունը կբռնի այն մարդու ձեռքը, որը կփորձի մեր պետությունը հանել ուղեծրից և այլ ուղղությամբ տանել: Փորձում են Արցախը դարձնել առևտրի առարկա, շոուի առարկա, փորձում են ապրիլյան պատերազմի նահատակների թափված արյունը կասկածի տակ դնել, թե` դա դավադրության հետևանք է: Ինչպե՞ս ենք այդ մայրերին պատասխան տալու:

Մենք կողմ ենք` հանցագործների տեղը բանտում է, դավաճանների տեղը կախաղանն է: Բայց պետք է արդարությունը բոլորի համար հավասար լինի: Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է դավադրություն, ուրեմն արդեն անլուրջ է այդ մասին հայտարարություն անելը. նախ` դավադիրները պետք է արդեն հայտնվեին բանտում, հետո` նոր հրապարակվեր այդ մասին: Այդ ի՞նչ հանձնաժողով պետք է լինի ԱԺ-ում, որ քննարկի ապրիլյան պատերազմը: Այն մարդիկ, որոնք հայկական բանակում մեկ օր շարք չեն կանգնել, չեն ծառայել, նրա՞նք պետք է քննեն ապրիլյան դեպքերը, ովքեր բանակի մասին տարրական գիտելիքներ չունեն, մեկ անգամ վառոդի հոտ չեն շնչել:

Հարգելի’ հայրենակիցներ, մենք միակամ ենք, ուշի ուշով հետևում ենք և ամեն րոպե բարձրաձայնելու ենք իշխանությունների ձախորդ քայլերի, հայտարարությունների և գործողությունների մասին: Մեր նպատակը մեր հայրենիքի, մեր պետության` «Զարգանալ` չզիջելով» սկզբունքով ուղին է: Առա’ջ, ընկերնե’ր»,- խոսքը եզրափակեց Տարոն Տոնոյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company