ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանության գերխնդիրը հանրությանը համախմբելն է, ոչ թե տարաբաժանելը

06 Հունիս 2019 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

-Վերջին օրերին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են ՀՅԴ-ի հետ: Հարգելի՛ Մինասյան, գործ ունենք ներքաղաքական նոր օրակարգի հե՞տ՝ ՀՅԴ-ի կողմից:

-Այն, ինչ վերջին օրերին հրապարակ է նետվել, դրա մեծ մասը կեղծ օրակարգ է, և կեղծ թիրախ է հայտարարված՝ այդ թվում նաև Դաշնակցությունն է որպես կեղծ թիրախ հայտարարված: Ինչո՞ւ: Ես կարծում եմ բոլոր այն անձինք և ուժերը, ում չի հաջողվում երկրում դրական զարգացումներ արձանագրել՝ սոցիալ-տնտեսական կյանքի, բարոյահոգեբանական միջավայրի, փորձ են անում թիրախ դարձնել ՀՅԴ-ին: Տրամաբանական է, որ նախորդ շատ ռեժիմներ, որոնք ազգային գաղափարախոսությունը համարում էին կեղծ քաղական կատեգորիա, այնուհետև նրանք և նրանց շարունակականությունը այսօր փորձում են իրական գործ անելու փոխարեն հայտարարություն անել՝ քաղաքական մի ուժի ահաբեկչական որակում տալով:

–Հարգելիս մի՛ արեք այնպիսի բաներ, որ այդպիսի որակումներ չստանաք:

-Իսկ ի՞նչ է արել Դաշնակցությունը: Նախ՝ ծեծի հետ ընդհանրապես կապ չունի:

–Այն, որ ՀՅԴ–ն կարող է ՀԱԿ–ի ներկայացուցիչ ծեծել, դա տրամաբանական է:

-ՀՅԴ-ն կապ չունի: Եթե առանձին անհատներ, կուսակցականներ կամ ոչ կուսակցականներ որոշակի վարքագիծ են դրսևորում, պետք է հասկանալ պատճառները: Իսկ պատճառներն առաջին հերթին թաղված են այնտեղ, որ հրապարակային բռնության սպառնալիքներ են հնչում, իսկ առանձին դեպքում նաև կոնկրետ գործողություններ են տեղի ունենում, բայց դրանց չի արձագանքում քաղաքական իշխանությունը:

–Նկատի ունեք Հրանտ Մարգարյանի հետ վե՞ճը:

-Նաև դա: Բացի դրանից, տեսեք, պատին ծեփելուց, ասֆալտին փռելուց սկսած, կոնկրետ գործողություններով վերջացրած՝ գրեթե չկա մի օղակ, որտեղ ժողովրդի անվան տակ չի գործադրվել հենց բռնություն կամ չի հնչել այդպիսի սպառնալիք՝ գլուխ ջարդելու և այլն:

–Դաշնակցականի՞ հանդեպ:

-Ո՛չ: Խոսքը վերաբերում է ընդհանրապես ՀՀ քաղաքացիներին, ովքեր ունեն կամ չունեն պաշտոն, ներկայացնում են կամ չեն ներկայացնում հանրության լայն զանգվածներին: Երբ մթնոլորտն այնպիսին է, որ իշխանությունը, սկսած առաջին դեմքից, վերջացրած տարբեր տրամաչափի քաղաքական կշիռ ունեցող անձանցով՝ ոչ միայն դեմ չեն արտահայտվում, այլ հակառակը, իրենց առանձին վարքագծերով իրենք են խրախուսում ատելությունը, թշնամանքը, սև ու սպիտակի բաժանելը և այլն, ու դրա դեմ, փաստորեն, հասարակության առանձին հատվածների ընդվզումը գնահատվում է որպես բռնություն, իսկ մինչ այդ արվածը պարզապես ժողովրդավարություն, դա պարզապես աբսուրդ է:

– Եկեք ուրիշ տեսանկյունից նայենք: Հայաստանի նոր իշխանության նկատմամբ հակաքարոզչություն իրականացվո՞ւմ է:

– Ցանկացած իշխանության նկատմամբ հակաքարոզչություն իրականացվում է:

– Այնպիսի ընդգծված հակաքարոզչություն, որպիսին մենք վերջին 30 տարում չենք տեսել:

– Եթե խոսքը վերաբերում է ՀՅԴ-ի կողմից իրականացվող հակաքարոզչությանը, ոչ: Իսկ առհասարակ, իհարկե կա, և հակաքարոզչությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին ծագումնաբանություն ունի, բնական է սա:

– Ըստ Ձեզ, որպես փորձ ունեցող քաղաքական գործիչ, ինչպե՞ս պետք է վարվի իշխանությունը, ընդ որում՝ գոնե այս հարցերում անփորձ իշխանությունը:

– Ես չէի ասի անփորձ, որովհետև Նիկոլ Փաշինյանը փորձառու քաղաքական գործիչ է:

– Իշխանությունը միայն Նիկոլ Փաշինյա՞նն է:

– Ամբողջ իշխանությունն այսօր, ըստ էության, կենտրոնացած է մեկ անձի ձեռքում: Մենք, մեծ հաշվով, սահմանադրական փոփոխությունները, որ քաջալերում էինք, նպատակը հենց անձնակենտրոն իշխանության տարաբաժանումն էր, ապակենտրոնացումն էր, իրական ժողովրդավարական և իրավական համակարգի ստեղծումն էր, բայց այսօր մենք տեսնում ենք, որ շարունակվում է նույն տրամաբանությունը, նույն գիծը, և հրապարակային իշխանության բոլոր ճյուղերի խառնիճաղանջ այսպիսի «սոուս» պատրաստելը լավ ընթացքի մասին չի խոսում: Երկրի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալ-տնտեսականից սկսած, արտաքին մարտահրավերներով, անվտանգության խնդիրներով ավարտած, և իշխանության գերխնդիրը պետք է լիներ համախմբել հանրությանը, ոչ թե տարաբաժանել, ոչ թե սեպ խրել մեկը մյուսի մեջ և փորձել այդ ամեն ինչի միջից «սև ու սպիտակ» ջոկել, սա հասարակությանը պառակտելու գործողություն է, և մեր կոչն է եղել կանխել այս ամեն ինչը: Մեր ակցիայի նպատակն էլ էր դա:

– Ո՞ր ակցիայի:

– Այն, որ ոստիկանության մոտ ինքնաբուխ ակցիա տեղի ունեցավ: Եվ սա էլ մյուս մեղադրանքն է, որ իբր թե դավադիրների կազմակերպած ինչ-որ բան էր դա:

– Բայց միանգամից 40 հոգի ինքնաբուխ գնում են ոստիկանությո՞ւն: Մի քիչ անլուրջ չէ՞, և պրովոկացիայի հոտ է գալիս:

– Չէ՛: Միանգամից 40 հոգի չէին: Կեսօրից հետո, երբ որ ինֆորմացիան տարածվեց, որ բերման են ենթարկել անձի, մարդիկ տարբեր տեղերից, ընդ որում՝ նաև ոչ կուսակցականներ, հայտարարում և գնում էին: ՀՅԴ Գերագույն մարմինը միայն վերջում, երբ որ կարող էր դա վերածվել ավելի վատ դրսևորումների, հայտարարեց, որ որպես քաղաքական ակցիա, նպատակը կանխելն է հենց բռնությունները: ՀՅԴ-ն դատապարտում է բռնությունները:

– Դատապարտում է և միաժամանակ հայտարարում՝ ես եմ ծեծե՞լ:

– «Ես եմ ծեծել» արտահայտությունը տվյալ դեպքում ոչ թե քրեաիրավական կոնտեքստով նայեք, այլ քաղաքական ըմբռնումով: Նպատակը մեկն էր. կանխել հրապարակային հնչող ատելությունը, թշնամանքը, վիրավորանքը. հայ մարդու համար ամենախոր վիրավորանքը հայհոյանքն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company