Սահմանդրությունը պետք է ամենօրյա ապրելակերպ դառնա
04 Հուլիս 2019 ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը խնդրում է կասկածի տակ չդնել ՀՀ Սահմանադրության լեգիտիմությունը և համամիտ չէ այն մտքի հետ, թե Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ չունի բավարար լիազորություններ։![](https://www.arfd.am/wp-content/uploads/2018/11/Արծվիկ-Մինասյան-18-1024x576.jpg)
«Ունի։ Իր թե՛ սահմանադրական կարգավիճակը՝ որպես անաչառ, համազգային նպատակների հետևորդ, և թե՛ որպես ՍԴ-ի միջոցով գործադիր և օրենդիր մարմինների գործողություններն ու անգործությունը վիճակրելու սահմանադրական լիազորությամբ օժտված անձ, նա այսօր կարող է ամենաակտիվ դերակատարը լինել Սահմանադրության պահպանության հարցում», – «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Նա ասաց, որ նախագահն ունի կարևորագույն գործիք՝ ուղերձով դիմելու Ազգային ժողովին՝ կարգավորելու և առաջարկելու մի շարք փոփոխություններ։
Մինասյանն առաջարկեց նաև այնքան արժևորել Սահմանդրությունը, որ այն ամենօրյա ապրելակերպ դառնա։