ՍԴ դատավորների մասին դրույթները փորձում են աղավաղված ներկայացնել
11 Հուլիս 2019 «Դատարանների նկատմամբ իշխանության ձեռնարկած արշավը դատապարտելի է, քանի որ իշխանության երրորդ անկախ ճյուղ համարվող դատական իշխանությունը որևէ ձևով որևէ իրավական պետության մեջ չի կարող ենթակա լինել գործադիր և օրենսդիր իշխանությանը: Ամեն մեկն ունի իր լիազորությունը, և փոխադարձ զսպումների ու հակակշիռների մեխանիզմով ազդում են մեկը մյուսի վրա, բայց ոչ երբեք քաղաքական աջակցություն ստանալու դեպքում փորձելով ապօրինի վարքագիծ դրսևորել: Սրա դրսևորման օրինակներից մեկն էլ ՍԴ պարտավորված դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունն է»,- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակի և հայտարարության մասին ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:Նա նշեց, որ այն, ինչ կատարվեց այդ օրերին, ուղղակի անարգանք էր դատական իշխանության և բարձրագույն դատական իշխանության ու ՍԴ նկատմամբ:
«Չկա որևէ իրավական նորմալ հիմնավորում առ այն, որ ընտրված դատավորը իրեն ինքնահռչակում է դատարանի նախագահ, առնվազն այն պարզ տրամաբանությամբ, որ ԱԺ-ն չի կարող որոշել, թե ով է ՍԴ նախագահը»,- ասել է Մինասյանը:
ՀՅԴ անդամը շեշտեց, որ Գրիգորյանի նամակը ոչ այլ ինչ է, քան սեփական քաղաքական նեղ շահը հետաապնդող գործողության թելադրանք, որը պետք է անտեսվի:
«Անհրաժեշտ է այս հարցը քննարկել հենց ՍԴ-ում, այս հարցը ենթակա է քննարկման, ընդհուպ մինչև պատասխանատվության միջոցներ կիրառել ԱԺ կողմից ընտրված դատավորի նկատմամբ»,- նշել է Արծվիկ Մինասյանը:
Մինասյանի կարծիքով` ՍԴ դատավորների մասին դրույթները փորձում են աղավաղված ներկայացնել:
«Սա ի՞նչ տրամաբանություն է»,- ասել է Մինասյանը և մեջբերել ՍԴ դատավոր ընտրվելու մասին դրույթները: