ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փորձութիւն Անկախութեամբ

21 Սեպտեմբեր 2019 ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Անկախութիւնը բացարձակ արժէք է: Յայտնագործութիւն չէ արձանագրելը, որ որեւէ ժողովրդի անվտանգ եւ հեռանկարային ապագայի հիմնական երաշխիքը նրա գոյավիճակն է անկախ պետականութեան պայմաններում: Միաժամանակ բացարձակ չէ անկախութիւնը, քանի որ նոյնիսկ տիեզերական մարմիններն են ձգողականութեան օրէնքով փոխկապակցուած իրար հետ: Երկրագնդի գերհզօր տէրութիւնները կաշկանդուած են միջազգային օրէնքներով, դաշնակիցների եւ ոչ դաշնակիցների հետ ունեցած փոխյարաբերութիւններով եւ այլն: Հզօրանալով տնտեսապէս, քաղաքական հեղինակութեամբ, ռազմականօրէն, ինչպէս եւ առողջապահութեան, մշակոյթի եւ այլ բնագաւառներում պետութիւնը մեծացնում է իր անկախութեան չափը, իսկ հակառակ գործընթացների պարագայում այդ չափն սկսում է նուազել: Ներկայացուած հաստատումները քաղաքագիտական այբուբենի յիշեցում չեն, այլ մտքեր են, որոնք կամայ թէ ակամայ ծնւում են գլխումս, երբ խորհում եմ Հայաստանի մասին` անկախութեան հերթական տարեդարձի առիթով: Խորհրդային կայսրութեան անարիւն փլուզումը ստեղծեց նրան ենթակայ երկրների անկախացման եւ սեփական պետականութիւնը կերտելու հնարաւորութիւն: Ի տարբերութիւն այլ ժողովուրդների` տուեալ գործընթացը հայութեան համար չեղաւ սահուն ու խաղաղ, ուղեկցուեց` տնտեսութեան փլուզմամբ, շրջափակմամբ, զանգուածային արտագաղթի փորձութիւններով, ազատագրական պատերազմով, ինչպէս եւ հանրապետութեան մէկ երրորդը հողին հաւասարեցրեց պատուհասած երկրաշարժը:

Հետեւաբար սխալուած չենք լինի` ասելով, որ մեր անկախութիւնը ձեռք է բերուել ժողովրդի գերագոյն ճիգով եւ թանկ գնով:

Գեղարուեստական բնորոշում չի լինի, այլ իրականութեան փաստարկում եթէ արձանագրենք, որ Հայաստանի անկախութեան ճանապարհը անցաւ արցախեան պատերազմի միջով: Աւելի՛ն. Հայաստանի անկախացման գործընթացը ծնուեց ղարաբաղեան պայքարի բովում, եւ վերջինս ոչ միայն բարոյահոգեբանական, այլեւ քաղաքական, տնտեսական լուրջ ազդեցութիւն ունեցաւ անկախացող Հայաստանի զարգացման վրայ: Եթէ հայութիւնը չյաղթէր Ղարաբաղում, այսօր մենք լինելու էինք գլխիկոր ժողովուրդ, թոյլ, կարելի է ասել` յարաբերական պետական ներուժով ու քաղաքական կշռով: Թշնամին «նստած» էր լինելու Զանգեզուրի սահմանների վրայ եւ այստեղից էր սպառնալու մեր երկրի ներկային ու ապագային:

Միանշանակօրէն կարելի է ասել, որ արցախեան յաղթանակն ու հայկական երկրորդ պետութեան ձեւաւորումը հայոց նոր պետականութեան բաղկացուցիչ մասն են եւ անկախութեան ընձեռած ձեռքբերումների մէջ` գլխաւորը: Ամրապնդելով Հայաստանն ու Արցախը` մենք լայն հեռանկարներ ենք ապահովելու Հայաստանի համար:

Միաժամանակ արձանագրենք, որ անկախ Հայաստանը, բառի բովանդակ իմաստով, իր անկախութեան սահմանափակման մարտահրաւէրները յաղթահարելու փորձութեան առջեւ է գտնուելու դեռ երկար տասնամեակներ: Եւ պատճառը միայն շրջափակումը, տնտեսական առարկայական ու ենթակայական բնոյթի բարդութիւնները չեն: Այլեւս գոյութիւն չունեն խորհրդային փակ սահմանները, որոնք առհասարակ կաշկանդիչ լինելով` միաժամանակ թոյլ չէին տալիս տարբեր կողմերից զանազան բնոյթի ազդեցութիւնների ներթափանցումը երկիր: Բաց սահմանների պարագայում, ժողովրդավարութեան եւ ազատութիւնների որդեգրումով, Հայաստանը ենթակայ է դարձել քաղաքական, հասարակական, տնտեսական, հոգեւոր-մշակութային եւ այլ օտար հոսանքների գրոհին, որոնք կազմակերպուել եւ կազմակերպուելու են տարբեր կողմերից, Հայաստանի նաւը այս կամ այն ազդեցութիւնների դաշտ հրելու, այս կամ այն արտաքին հաշուարկների ենթական դարձնելու մղումով: Եւ դա արուելու է ոչ թշնամու, այլ յաճախ հայ մարդկանց ձեռքով, ինչը որ տեղի ունեցաւ Վրաստանում ու Ուքրանիայում, արաբական աշխարհում եւ գունաւոր յեղափոխութիւնների փոթորիկներում յայտնուած այլ երկրներում: Ինչո՞ւ պէտք է Հայաստանը շրջանցեն նման նախագծերը, եթէ այսօր մեծապէս մեր երկրով է պայմանաւորուած, թէ ո՞ր կողմ կը նաւարկի կովկասեան նաւը, աշխարհաքաղաքական ի՞նչ հնարաւոր վերադասաւորումներ կարող են տեղի ունենալ, ի՞նչ ապագայ կ՛ունենան մեր ոխերիմ թշնամիների ու «բարեկամների» հետ փոխյարաբերութիւնները, մանաւանդ` արցախեան հարցի գոյութեան պայմաններում: Այս ամէնը հայ ժողովրդին եթէ ոչ դատապարտում ապա պարտադրում են բազմապատիկ պատասխանատուութեամբ վերաբերելու պետականութեան ամրապնդման ու հզօրացման հրամայականին: Հայաստանը անկախութեան իւրաքանչիւր հերթական տարեդարձը պէտք է դիմաւորի առաւել հզօր, ինքնուրոյն ու անխոցելի դարձած` քաղաքական, տնտեսական, հոգեւոր եւ այլ առումներով: Միայն ազգային արժէքների եւ անփոփոխելի շահերի վրայ խարսխուած, ազգային գիտակցութեամբ եւ ապագայի միասնական տեսլականով օժտուած ամուր հասարակութիւնը ունակ կը լինի դիմագրաւելու մարտահրաւէրներին եւ չշեղուելու որդեգրած ուղուց:

Չնայած բոլոր թերութիւններին ու վայրիվերումներին` անցնող գրեթէ երեք տասնամեակը Հայաստանի համար եղել է շօշափելի ձեռքբերումների ժամանակահատուած: Հայաստանը վերափոխուել է ներսից` սկսած տնտեսական հնարաւորութիւններից, մինչեւ հասարակական կառուցակարգերն ու իրաւական համակարգը: Սա երբեք չի կարող նշանակել, որ արդէն հասել ենք վերջնանպատակին, որովհետեւ վերջնանպատակ չկայ, այլ կայ կատարեալի մշտական ձգտում` բոլորի համար:

Սրանով հանդերձ, չենք կարող չարձանագրել, որ ազատութիւնների ու ժողովրդավարութեան որոշակի դրսեւորումներով գուցէ Հայաստանը առաջ է շա՜տ շատերից: Օրինակ` Հայաստանը տեսել է 2008 թուականի մարտի 1-2-ի գիշեր, բայց դժուար է պատկերացնել, թէ մեզանում շաբաթներ ու ամիսներ շարունակ կարող է տեղի ունենալ այն, ինչ եղաւ Փարիզում` դեղին բաճկոնաւորների հրապարակ իջնելով: Հայաստանի իրաւական համակարգը դեռ շատ պէտք է ժողովրդականանայ, բայց դժուար է նաեւ պատկերացնել, որ, օրինակ, Հայաստանի ոստիկանը կարող է ինչ-որ հրահանգ տալ քաղաքացուն, ապա հանգիստ բարձրացնել ատրճանակն ու կրակել ենթադրեալ յանցագործի վրայ, ինչպէս` Ամերիկայում: Կարելի է նման օրինակների շարքը շատ երկարացնել` անդրադառնալով շատ աւելի լուրջ խնդիրների եւ ոլորտների: Վերջին երկու տասնամեակների փոխլրացնող արտաքին քաղաքականութեամբ Հայաստանը կարողացել է բազմակողմ ճկուն եւ չհակադրուող յարաբերութիւններ հաստատել աշխարհաքաղաքական տարբեր միաւորների ու բեւեռների հետ` սկսած ընդգծուած հակառուսական-արեւմտամէտ արեւելում որդեգրած Վրաստանից, պատժամիջոցների ճիրաններում գտնուող Իրանից` մինչեւ Ռուսաստան, Միացեալ Նահանգներ, Եւրոմիութիւն, արաբական աշխարհ, Չինաստան եւ այլն: Մութ ու ցուրտ 90-ականների տնտեսական ամբողջական կախուածութեան շրջանից յետոյ, Հայաստանն այսօր սննդի, հացամթերքի, մսամթերքի, թեթեւ եւ հանքարդիւնաբերութեան, շինարարութեան, վերամշակող ճիւղերի, զբօսաշրջութեան, մի շարք եւ այլ արտադրանքների գծով ամբողջականօրէն կամ մասամբ բաւարարում է ոչ միայն սեփական կարիքները, այլեւ ամէն տարի շատ ուղղութիւններով ընդլայնում է արտահանումների ծաւալները:

Այս ցանկը նոյնպէս կարելի է երկարացնել, խնդիրն այն է, որ հեռանկարները ծրագրելիս երբեք պէտք չէ ընկնել հիւանդագին մտասեւեռումների յորձանուտը եւ ամէն անգամ խորհել զերոյից սկսելու մասին, այլ գործնականօրէն արժեւորելով եղածը` մտածել եղած մեկնակէտից առաւել արդիւնաւէտօրէն առաջ շարժուելու մասին:

Յանուն ճշմարտութեան պէտք է նաեւ խոստովանել, որ վերը թուարկուած եւ ներքին այլ պատճառներով մենք օգտագործել ենք հնարաւորութիւնների բնաւ ոչ առաւելագոյնը, եւ մօտ ու հեռու մրցակիցների ընդհանուր առաջընթացի համեմատ, տարբեր ուղղութիւններում ունենք ոչ արդարացուած յապաղում:

Տասնամեակներ եւ նոյնիսկ դարեր շարունակ մենք մեր բնօրրանում ապրել ենք որպէս տուեալ պետութեան խորթ քաղաքացիներ, եւ մեզ բնաւ այդ պետութիւնների յաջողութիւնները չեն ոգեւորել: Հիմա մենք դարձել ենք ե՛ւ հողի ե՛ւ պետութեան տէրերը, ու հոգեբանական շրջադարձը պէտք է լինի լիակատար, մանաւանդ` ողջ հայութեան հաւաքական գիտակցութեան մէջ: Մենք այլ հայրենիք եւ այլ պետութիւն չենք ունենալու, իսկ ինչ որ ունենալու ենք, լինելու է եղածի շարունակութիւնը: Անկախ Հայաստան-Արցախի արժէքը մեր սերունդների ազգային ապագայի երաշխիքն է, որից թանկ բան չի կարող լինել:

Հերթական անգամ ձեռք բերելով անկախութեան հնարաւորութիւնը` կանգնած ենք սեփական ապագան կերտելու կամ այն եւս մէկ անգամ ու գուցէ վերջնականօրէն խորտակելու փորձութեան առջեւ: Ոչ ոք մեր անելիքը չի անելու մեր փոխարէն եւ չի կիսելու երազանքի հարցում մեր շահագրգռուածութիւնը: Մենք ենք մեր երկրի տէրը, ի հարկէ եթէ կարողանանք ծրագրել ու արարել միայն սեփական խելքով ու բազուկներով:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երեւանէն մղոններ հեռու… Պրիւքսէլ

Հ․Հ․ կառավարութեան նիստերուն, 19 Բաղրամեան պողոտայի պետական կառոյցի աթոռներուն

17 Հուլիս 2026
ՀՅԴ Բիւրոն Կը Ցաւակցի Քաթարի Նախկին Իշ

Քաթարի իշխան շէյխ Թամիմ Պըն Համատի հօր` նախկին իշխան Համատ Պըն Խալիֆա Ալ Թանիի

16 Հուլիս 2026
«Սփյուռքը չի լռելու». Մոսկվայում բողո

Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել

16 Հուլիս 2026
Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տան

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վե

15 Հուլիս 2026
Իսրայելի համար հետեւանքները սարսափելի

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահա

15 Հուլիս 2026
Հայոց ցեղասպանութեան հարցը Հայաստանի ի

Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց ցեղասպանութեան միաձայն ճանաչումը նոր փուլ մ

15 Հուլիս 2026
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավ

15 Հուլիս 2026
Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Հ

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին

15 Հուլիս 2026
Գիտէ, Բայց Չէ Տեսած

Ամէն հինգշաբթի, կառավարութեան հերթական նիստէն ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ճեպ

15 Հուլիս 2026
Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագ

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասի

14 Հուլիս 2026
Ակնարկ. Հանրային կարծիքի նոր ճարտարապ

Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակա

14 Հուլիս 2026
Ակնարկ. «Վերջապէս»

Թուրքիոյ նախագահին հրաւէրին ընդառաջումով Լիբանանի վարչապետին Թուրքիա կատարած ա

14 Հուլիս 2026
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ակնարկ. Դեմոկրասիայի անունով՝ յանուն բ

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company